Աթանի դպրոցում խնդիրներ շատ կան. եկող ուստարում դպրոցը երեք առաջին դասարանցի կընդունի

Լոռու մարզի Աթան գյուղի հիմնական դպրոցը 33 աշակերտ ունի, որոնցից 4-ն այս տարի կավարտեն դպրոցը եւ ուսումը կշարունակեն Լորուտի միջնակարգ դպրոցում: Աթանի դպրոցում ամենալուրջ խնդիրը կադրերի պակասն է, եղած ուսուցիչներին էլ՝ տրանսպորտով ապահովելու հարցը: Դպրոցի 10 ուսուցիչից 6-ը գյուղ է գալիս այլ համայնքներից, նոր ուսուցիչներ հրավիրել էլ չի հաջողվում մրցույթի անցկացման ձեւաչափի անարդյունավետության պատճառով: «Ուսուցչի մրցույթի կիսահիմար ծրագիր է, որը գյուղական դպրոցներում իրեն երբեք չի արդարացնում: Բազմաթիվ պրոբլեմներ ենք ունենում մրցույթ հայտարարելու հետ կապված: Այսինքն՝ պարտավոր ես մեկ ժամ ինֆորմատիկայի, երկու ժամ կերպարվեստի կամ մեկ ժամ երգեցողության համար անընդհատ մրցույթ հայտարարել, որն արդյունք չի տալիս: Հայտարարում ենք, բյուջետային միջոցները քամուն ենք տալիս, բայց երկու ժամի համար մասնագետը երբեք դպրոց չի գա»,- մեզ հետ զրույցում ասում է դպրոցի տնօրեն Է. Շեկոյանը:

Գյուղական դպրոցում կադրերի ապահովման այս եղանակն իրեն չի արդարացնում: Տնօրենը հույս ունի, որ նոր կառավարությունը կվերանայի այս հարցը եւ ավելի արդյունավետ ծրագրեր կմշակի. «Համալսարանները կամ նախարարությունը պետք է մտածեն ավելի օպտիմալ տարբերակ մշակել»,- նշում է տնօրենը:

Աթանի դպրոցի ուսուցիչները Վանաձորից, Ալավերդուց, Մարցից, Լորուտից ու Շամուտից են: Տրանսպորտի բացակայությամբ պայմանավորված, ուսուցիչներն այստեղ են կեցության պայմաններ ստեղծել, սակայն այս դեպքում էլ թեկուզ շաբաթը մեկ անգամ քաղաք գնալն է լուրջ խնդիր: Ուսուցիչները փոխհատուցում չեն ստանում, երթեւեկում են իրենց միջոցների հաշվին: «Նախարարության կողմից ոչ մի աջակցություն չենք ստանում: Ամբողջը մեր վրա է, բայց ճիշտ կլիներ, որ գյուղերին ու գյուղերի մանկավարժներին առանձնահատուկ ուշադրություն դարձնեին»,- ասում են ուսուցիչներն ու հավելում, որ տրանսպորտի հարցը բազմիցս քննարկվել է համայնքի ղեկավարի հետ, ով որեւէ հուսադրող պատասխան չի տվել: «Համայնքապետին անցյալ տարի դիմել ենք, չի օժանդակել, ասում է՝ հնարավորություն չունենք, մենք ամեն տարի վարձատրությունն ենք նվազեցնում, բա էս մարդիկ ի վերջո տուն-տեղ թողած գալիս են, շաբաթով մնում»,- նեղսրտում է տնօրենը:

Նոր ուսումնական տարում Աթանի դպրոցը երեք առաջին դասարանցի կընդունի այն դեպքում, եթե այդ ընտանիքներն էլ չտեղափոխվեն գյուղից քաղաք:

Տպել
1058 դիտում

Իրանում այսօր կախաղան է հանվել «ոսկիների սուլթանը»

Արմեն Աշոտյանն այլեւս ընդգրկված չէ Բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմում

Ալեքսիս Օհանյանը նոր կադրեր է հրապարակել հայաստանյան այցից եւ «Շախմատ» կոնյակի պատրաստման ընթացքից

Մի խումբ անձինք ապօրինի ավտոկայանատեղի են կազմակերպել, հատուկ համազգեստով գումարներ գանձել

Դավիթ Տոնոյանն ու ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը հուշագիր են ստորագրել

«Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներն՝ ըստ ընտրատարածքների

Հանդիպել են ՄԱԿ-ի Խաղաղ հավաքների և միություններ կազմելու հարցերով հատուկ զեկուցողն ու Ա. Միրզոյանը

Նորմալ երկիր ա դարձել, մեր վարչապետը օրինականություն ա մտցրել, էդ քիչ ա՞. քրեական հեղինակություն Նորատուսցի Արա

Քոչարյանի պաշտպանը Վճռաբեկ է ներկայացրել ապացույց, թե ինչպես են ըստ Քոչարյանի ցուցարարները Մարտի 1-ին կրակում

Ն. Փաշինյանն այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն, աշխատանքային ընթրիք ունեցել Հարվարդի շրջանավարտների հետ

Արցախի ՄԻՊ-ն ու Աննա Հակոբյանը քննարկել են մարդու իրավունքներին եւ մարդասիրական խնդիրներին առնչվող ծրագրերը

Հոգով ու սրտով կապված եմ եղել մարզիս հետ. Վահրամ Բաղդասարյանը դիմում է լոռեցիներին

ԿԸՀ-ն բաշխել է ընտրությունների տեղամասային հանձնաժողովների նախագահների ու քարտուղարների պաշտոնները

Ցուկերբերգն արգելել է Facebook-ի գրասենյակում Apple սմարթֆոնների օգտագործումը

Եղանակային պայմաններից ելնելով շարունակում է փակ մնալ Վերին Լարս տանող ճանապարհը

Եթե որևէ պրոֆեսոր ֆինանսական վնաս է պատճառել, ապա դա Գագիկ Եթիմյանն է. ՎՊՀ-ում զայրացած են

Զվարճալի միջադեպերի պատճառով Հայկ Կասպարովի տեսահոլովակը պատրաստելը ձգձգվել է

Տեղացած ձյունը մի շարք ճանապարհներին դժվարություններ է առաջացրել (լուսանկարներ)

Նոյեմբերի 15-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 484 դատապարտյալ

2 խնդիր, ինչի համար Հովհաննես Մարգարյանը չի մասնակցի ընտրություններին