Լարված իրավիճակ Պուշկինո գյուղում (լուսանկարներ, տեսանյութ)

Լոռու մարզի Պուշկինո գյուղի բնակիչները նախօրեին գյուղում բողոքի ակցիա են իրականացրել՝ ընդդեմ հատուկ քննչական ծառայության կողմից իրենց անտառտնտեսությունում իրականացվող ստուգումների: Գյուղացիների խոսքով՝ քննիչը եկել է անտառ ու սկսել արձանագրել հատված ծառերը, որոնց մեծ մասը ավելի քան 10 տարվա պատմություն ունի, ինչի համար արդեն իսկ մարդիկ ժամանակին պատասխանատվություն են կրել, ազատազրկվել ու ազատվել. «Մարդիկ էդ կտրված ծառերի համար գնացել դատվել են, ազատվել են, մահացել են, հմի նորից եկել գործ են բացում»,-ասում են բողոքող բնակիչները, չժխտելով, որ իրենք եւս տարիներ շարունակ ապօրինի անտառահատումներ են իրականացրել. «Անտառտնտեսության տնօրենը օրենքով մեզ հասնող 8 խմ թափուկը չի տվել, իրանք իրանցով անտառը սրբել են, մենք էլ ստիպված գնահեց հատել ենք՝ մեր երեխեքին տաքացնելու համար, որ թուղթը տար, էսպես չէր լինի»:

Մեզ հասած տեղեկություններով՝ հայտնաբեվել է պետությանը պատճառված ավելի քան 97 մլն դրամի վնաս, ինչի մեղավորությունը ըստ գյուղում հավաքվածների, փորձում են կոտրել միայն անտառապահի գլխին, ով մի քանի ամիս է միայն աշխատել, ներկայումս ազատման դիմում է գրել. «Էս ջահել անտառապահի գլխին են ուզում ջարդել, բայց մենք բոլորս ենք կտրել էդ ծառերը, ինչի պետք ա մենակ իրա գլխին կոտրվի…անտառապահի մեղքը էն ա, որ թողել է էս սոված ժողովրդին տաքացնել իր երեխուն»:
Գյուղացիները համապատասխան մարմիններից պահանջում են նախ անտառտնտեսության ղեկավարությանը պատասխանատվության ենթարկել՝ պաշտոնական դիրքի չարաշահման համար, այնուհետ նաեւ պատասխանատվության չենթարկել երիտասարդ անտառապահին. «Պետք է էսօր համապատասխան մարմինները ներկա լինեին, մեզ խոստացել էին, բայց ոչ ոք չեկավ: Նոր կառավարությունից խնդրում ենք ուշադրություն դարձնել ու հարցը քննարկել նաեւ բարոյական հարթության մեջ, ոչ թե միայն իրավական»,-ասում են գյուղացիները:

Բողոքի ակցիան Պուշկինո համայնքում կշարունակվի նաեւ երկուշաբթի օրը:

Մանրամասները՝ Armtimes.com-ի տեսանյութում

 

Տպել
10860 դիտում

Ես հաճույքով կպատժեի վայրահաչողներին. Ալիկ Սարգսյանը՝ իշխանությանը պաշտպանող ֆեյքերի մասին

Կասեցվել է քաղցրավենիքի, պանրի եւ ջրի արտադրամասերի գործունեությունը. պաշտոնական

Փաշինյան-Թրամփ հանդիպումը տեղի չունեցավ ԱՄՆ ու ՀՀ ղեկավարների օրակարգերի սղության պատճառով. ԱԳՆ

Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը հրաժարական է ներկայացրել

Վլադիմիր Պուտինը Հայաստան կժամանի պաշտոնական այցով. Բալայան

Չինաստանի կառավարությունը ՀՀ կառավարությանը շտապ օգնության 200 մեքենա է նվիրաբերել

Ինչո՞ւ են Հենրիխ Մխիթարյանին զրկել դիվանագիտական անձնագրից. հարց-ամոթանք՝ Ֆարմանյանից, պարզաբանում՝ ԱԳՆ-ից

Արցախի կարգավիճակը եւ անվտանգությունը լինելու է ՀՀ բացարձակ առաջնահերթությունը. Փաշինյանի ելույթն ամբողջությամբ

Միջպետական կանոնավոր ուղեւորափոխադրումների մրցույթների կարգը կարող է փոխվել. քննարկում նախարարությունում

Լեւոն Երանոսյանը, չունենալով հատուկ որակավորում, ցույցերի ժամանակ գործադրել է լուսաձայնային նռնակ. ՀՔԾ

Հայկական թիմերը 2-րդ անընդմեջ հաղթանակն են տարել շախմատի օլիմպիադայում

Կառավարման ավտոմատացված համակարգերի համակարգիչների 40%-ից ավելին գրոհի է ենթարկվել. Կասպերսկի

Կալանավորներին եւ դատապարտյալներին զրկել են հեռախոսային խոսակցություններից. ՄԻՊ-ը դիմել է ՍԴ

ՀՀ-ում ստեղծված իրավիճակը սոսկ իշխող կուսակցության փոփոխություն չէ. գնում ենք նոր ընտրությունների

Հայ-թուրքական սահմանը հատած 16-ամյա թուրք տղան ազատ է արձակվել կալանքից, գործը կարճվել է

Մշակույթի նախարար Լ. Մակունցը Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում մասնակցել է «Արմենիա» ցուցահանդեսի բացմանը

Նիկոլ Փաշինյանը եւ Միշել Աունը քննարկել են հայ-լիբանանյան հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր

ԱԳ նախարարը ուշադրություն է հրավիրել ՀՀ-ի ու Արցախի հետ սահմանին իրավիճակը լարելու Ադրբեջանի փորձերի վրա

Կառավարության ղեկավարը մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կազմակերպած քննարկումներին

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Աֆրիկյան միության կոմիտեի նախագահ Մուսա Ֆակիի հետ