Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը չի մասնակցի առաջիկա ընկերական 2 խաղին: Այսօր՝ մայիսի 21-ին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը հրապարակել է ՀՀ բարձրագույն խմբի առաջնությունում եւ արտասահմանում հանդես եկող այն ֆուտբոլիստների անունները, որոնց գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրավիրել է մասնակցելու նախապատրաստական հավաքին: «Յուրգորդենի» հարձակվող Մովսիսյանի անունն այդ ցուցակից բացակայում է: Ինչպես նշված է ֆեդերացիայի կայքում, նա չի գա վնասվածքի պատճառով: Օրեր առաջ ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Շվեդիայի առաջնության «Էրեբրուի» դեմ 9-րդ տուրի խաղում:

Ինչպես ՀՖՖ-ն տեղեկացնում է, բացի Մովսիսյանից՝ վնասվածքի պատճառով ազգային հավաքականին չեն միանալու նաեւ Արաս Օզբիլիսը, Սարգիս Ադամյանը, Արթուր Սարկիսովը, Արմեն Մանուչարյանը, Պետրոս Ավետիսյանը եւ Գոռ Մանուկյանը: Ռուսաստանում հանդես եկող Դավիթ Յուրչենկոն եւ Խորեն Բայրամյանն էլ չեն մասնակցելու հավաքին՝ իրենց խնդրանքով: Ֆեդերացիան ընդգծում է, որ նրանք մնում են մարզչական շտաբի ուշադրության կենտրոնում եւ կմիանան ՀՀ ազգային հավաքականին Ռուսաստանում առաջիկայում ակնկալվող լեգեոնականների քանակի սահմանափակման փոփոխությունից հետո:  

Նշվում է, որ Ռուսլան Կորյանը հավաքական չի հրավիրվել խաղային պրակտիկա չունենալու պատճառով:

Նախապատրաստական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, սկսվելու է մայիսի 23-ին: Մասնակցելու են հետեւյալ ֆուտբոլիստները.

Դարպասապահներ

Արսեն Բեգլարյան, «Ալաշկերտ»

Արամ Հայրապետյան, «Բանանց»

Վալերի Ոսկոնյան, «Փյունիկ»

Պաշտպաններ

Գաել Անդոնյան, «Օլիմպիկ» Մարսել (Ֆրանսիա)

Վարազդատ Հարոյան, «Ուրալ» (Ռուսաստան)

Հովհաննես Համբարձումյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)                    

Ժորդի Ժոաո Մոնրո Արարատ, «Բոյակա Չիկո» (Կոլումբիա)  

Տարոն Ոսկանյան, «Ալաշկերտ»

Հայկ Իշխանյան, «Գանձասար»

Նարեկ Պետրոսյան, «Բանանց»

Հրայր Մկոյան, «Շիրակ»

Կիսապաշտպաններ

Հենրիխ Մխիթարյան, «Արսենալ» (Անգլիա)    

Գոռ Մալաքյան, «Ստալ» (Ուկրաինա)                         

Գեւորգ Ղազարյան, «Մարիտիմու» (Պորտուգալիա)

Էդգար Բաբայան, «Հոբրո» (Դանիա)  

Արտակ Եդիգարյան, «Ալաշկերտ»

Արտյոմ Սիմոնյան, «Ալաշկերտ»

Ռումյան Հովսեփյան, «Բանանց»

Կառլեն Մկրտչյան, «Փյունիկ»

Հարձակվողներ

Տիգրան Բարսեղյան, «Վարդար» (ՆՀՀ Մակեդոնիա)            

Գեղամ Հարությունյան, «Գանձասար»

Էրիկ Վարդանյան, «Փյունիկ»

Իվան Յագան, «Լյերս» (Բելգիա)

Նշվում է, որ Անդրե Չալըշըրը, Էդգար Մալաքյանը, Մարկոս Պիզելլին եւ Կամո Հովհաննիսյանը կմիանան հավաքականին արդեն Ավստրիայում, որտեղ կայանալու են ընկերական խաղերը: Չալըշըրն այնտեղ է լինելու մայիսի 28-ին, Մալաքյանը, Պիզելլին եւ Հովհաննիսյանը՝ հունիսի 1-ին:

Մայիսի 29-ին հանդիպելու է Մալթայի ընտրանու հետ: Հունիսի 4-ին էլ տեղի է ունենալու Մոլդովայի դեմ հանդիպումը:

Տպել
3637 դիտում

4 գյուղի հարցի չլուծումը հնարավորություն կտա Ադրբեջանին հրաժարվել գործընթացը շարունակելու պարտավորությունից․ վարչապետ

Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, սահմանի պահպանության մանդատը ԱԱԾ սահմանապահ զորքինն է․ վարչապետ

Վաշինգտոնում սենատոր Բեն Քարդինի հետ քննարկվել են խաղաղության գործընթացը և տարածաշրջանային զարգացումները․ Կոնջորյան

Մեր դիրքերի լեգիտիմությունը կերաշխավորի, որ Ադրբեջանը նոր պահանջներ չունենա․ վարչապետ

Առաջիկա տարիները մեր պետության համար վճռորոշ նշանակություն ունեն. վարչապետ

Պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը․ վարչապետն ասաց՝ ինչու

Ինչի հիման վրա է սահմանազատումն իրականացվում. Նիկոլ Փաշինյանը մանրամասնեց (տեսանյութ)

Վրաստանում իրավիճակը ծայրահեղ լարվել է․ ցուցարարները կոտրել են խորհրդարանի դարպասները (տեսանյութ)

Տարեշրջանի բացում Երևանի կենդանաբանական այգում․ գործարկվել է նաև անվճար երթուղին (տեսանյութ)

Իրավիճակի էլ ավելի լարումը կարող է «Մայդանի» կրկնությանը բերել. ինչի մասին է իրականում Վրաստանում աղմուկ հանած նախագիծը

«Լեքսուս»-ը շրջվել է․ ըստ տեղեկությունների՝ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ, այդ թվում 2 երեխա, հիվանդանոցում են

ՏԿԵ նախարարությունը, ԵՄ-ն, Գերմանիայի ՏՀԶՆ-ն 12,3 մլն. եվրո արժողությամբ ծրագիր են մեկնարկել․ այն կիրականացվի 4 մարզում

Ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը․ Հունաստանի ԱԳՆ

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը

էս ինչ հաճույք ա, ուստա, սրանից լավ բան չկա․ Արգենը Արցախյան առաջին պատերազմից 30 տարի անց քայլում է (տեսանյութ)

Արդարացնում են բռնություն գործադրողին, թե «եկեղեցին է պաշտպանել», պետք է հստակ ասել՝ ոչ, դու խուլիգան ես. Ռուբեն Բաբայան

Թուրքիան որոշել է միանալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին

Մի խումբ անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ իրավապահները կանխել են «վենդետան», կան վիրավորներ

«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքը կարագացնի Վրաստանի եվրաինտեգրումը․ Կոբախիձե

Հաղարծին բնակավայրում վաղը էլեկտրական շչակ է գործարկվելու

Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու վերաբերյալ լուրերը կեղծ են. ՊՆ

Ինչ գործընթաց է սպասվում մոտակա օրերին Կիրանցում․ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել

Փարիզում անկարգություններ են․ ոստիկանությունը մահակներ և արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների դեմ (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Ջրառատի տներից մեկի բակում․ այրվածքներ ստացած քաղաքացին հոսպիտալացվել է

Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը

Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է

Որևէ արխիվային նյութ չի ոչնչացվել․ Կադաստրի կոմիտեն հերքել է Տիգրան Աբրահամյանի հայտարարությունը

Ասես՝ հատուկ նպատակ կա ապացուցելու, որ ՀՀ-ն էլ Ադրբեջանից պակաս բռնապետություն չէ. Սաֆարյան

Երևանի շատրվանները գործարկվել են (լուսանկարներ)

Լոռու մարզի տարբեր բնակավայրերի բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի

Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները

Քելբաջարում բեռնատար է շրջվել. կա զոհ

14-ամյա տղան դաշտում սինդրիկ հավաքելիս վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց․ պատճառը պայթյունն է եղել

Ստամբուլի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել մայիսմեկյան ցուցարարների դեմ․ կան բերման ենթարկվածներ

ՊՆ շարժական դաշտային հոսպիտալը մասնակցում է ՆԱՏՕ-ի ռազմաբժշկական գերազանցության կենտրոնի զորավարժությանը

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 1-ին

Դրական միտումներ կան, գնում ենք դեպի խաղաղություն․ Ալիև

Բորելը խիստ դատապարտել է Վրաստանում ցույցերը ցրելու համար ուժի կիրառումն ու հիշեցրել ԵՄ անդամի թեկնածու լինելու մասին

ՀՀ ՊՆ-ից հերքում են Գեղարքունիքի մարզի վերաբերյալ մամուլում տարածվող լուրերը

ԱԺԲ ակցիայի վայրից բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել