Տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ. օրակարգում 2 հարց է եղել

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվական ծառայության փոխանցմամբ, նիստում քննարկվել է երկու հարց: Գործադիրը սահմանել է նախարարությանը ենթակա մարմինների ենթակայությունը: ՀՀ Սահմանադրության 159-րդ հոդվածի համաձայն՝ պետական կառավարման համակարգի մարմիններն են նախարարությունները, ինչպես նաեւ ՀՀ կառավարությանը, ՀՀ վարչապետին եւ ՀՀ նախարարություններին ենթակա մարմինները: Հիմնավորման համաձայն՝ նախարարությանը ենթակա մարմինը գործում է նախարարությանը վերապահված գործունեության ոլորտի շրջանակում եւ ապահովում է նախարարության իրավասությանը վերապահված գործունեության առանձին ուղղությունների իրականացումը:

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն առաջարկել է փոփոխություն կատարել նախագծում եւ Պետական գույքի կառավարման կոմիտեն սահմանել ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությանը ենթակա մարմին՝ ՀՀ ֆինանսների նախարարության փոխարեն: Առաջարկությունը նիստում ընդունվել է:
Կառավարությունը սահմանել է նաեւ պետական կառավարման համակարգի մարմնի կանոնադրության օրինակելի ձեւը: Ըստ այդմ՝ սահմանվել են նախարարության, կառավարությանը, վարչապետին եւ նախարարությանը ենթակա մարմնի կանոնադրությունների օրինակելի ձեւերը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է կառավարության անդամներին 10-օրյա ժամկետում ներկայացնել գերատեսչությունների կանոնադրությունների վերջնական տարբերակները: 

Տպել
4773 դիտում

Երեք տարի անց. ռուսները խոստովանում են

Պահը ճակատագրական է, չնայած անունը Սարդարապատ չէ

Ազնիվ է, հոգատար, շնորհալի եւ զարմանալի չէ, որ հայտնվել է կալանքի տակ

Այդ ու՞ր՝ առանց ռեյտինգի. Լիլիթ Ավագյանի հոդվածը

Գյումրիում գտնված նորածինների մայրը հրաժարվել է երեխաներից

«Էլեկտրիկ Երեւան»-ից հայտնի ակտիվիստը դրվագ է պատմել ոստիկանությունում իր եւ Հունան Պողոսյանի հանդիպումից

Վարչական համաներում է կիրառվել 108 հազար 916 քաղաքացու նկատմամբ. Արտակ Զեյնալյան

Մարտական հրաձգությամբ գնդային մարտավարական զորավարժություն`ՊԲ հյուսիսային ուղղության զորամասերի մասնակցությամբ

Նախկին պատգամավոր Հովհաննես Մարգարյանը նոր կուսակցություն է բացել եւ վստահում է Նիկոլ Փաշինյանին

Վենետիկի հանձնաժողովը հայտարարություն է ընդունել ՀՀ Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ

Նախագահն այցելել է Հայաստանում Գերմանիայի դեսպանություն

Հայտնի «դըմփ-դըմփ հու՛»-ն՝ Հունան Պողոսյանի մասնակցությամբ (տեսանյութ)

Հնգյակով ցուցակը զարմացրել է ՀՀԿ-ին. կուսակցությունում մասնակցության վերջնական որոշում չկա

Հիվանդին ԲԿ-ում փոխներարկվել է «Հեպտատիտ Ց» վարակ պարունակող անհամատեղելի արյուն, որի հետևանքով հիվանդը մահացել է

Վահե Գրիգորյանի ընտրության հարցը կքննարկվի հոկտեմբերի 23-ին

Հայ զինծառայողները մասնակցել են միջազգային հեղինակավոր վարժանք-մրցույթին

«Երկիր Ծիրանի»-ին դատապարտում է Հունան Պողոսյանին մարզպետ նշանակելու կառավարության որոշումը

Սերժ Սարգսյանի ընկերոջ որդու նախաձեռնությամբ պատգամավորները դիմել են Սահմանադրական դատարան

Խոշտանգում կատարելու կասկածանքով ձերբակալվել են ոստիկանության Սևանի բաժնի պաշտոնատար անձինք

Կապանի մարզադաշտը կվերանորոգվի ՀՖՖ հաշվին. Նիկոլ Փաշինյան