Սա քաղաքական առճակատում է. հայկական չեզոք հաջողությունը

Մայիսի 15-16-ին Ստամբուլում տեղի է ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովի 25-ամյակի հանդիսավոր նիստը՝ «ՍԾՏՀԿ-ի 25-րդ տարին. Խորհրդարանների դերը Սեւծովյան տնտեսական համագործակցության ապագայի ձեւավորման գործում» խորագրով: Այդ թեմայով մասնակից երկրների ներկայացուցիչները ելույթներ ունեցան, որոնցում ներկայացրեցին կազմակերպության զարգացման իրենց տեսլականները: Ընդունվեց ՍԾՏՀ ԽՎ 25-րդ տարեդարձին նվիրված համատեղ հռչակագիրը:

Դրանում մասնակիցները կարեւորեցին համագործակցության եւ բարիդրացիական հարաբերությունների զարգացումը, որպես «տարածաշրջանում, Եվրոպայում եւ դրանից դուրս խաղաղության, կայունության, բարգավաճման եւ առկա հիմնախնդիրների կարգավորման համար անհրաժեշտ պայման»: Նրանք նաեւ ողջունեցին խորհրդարանների դերակատարության բարձրացումը տարբեր մակարդակներում: Համատեղ հռչակագրում անդրադարձ կա նաեւ գործարար համայնքների միջեւ փոխգործակցության խթանման անհրաժեշտությանը:

Սակայն, մինչ համատեղ հռչակագրի ընդունումը, նիստի մասնակիցներն իրենց առաջարկներն են արել դրա բովանդակության վերաբերյալ՝ ելնելով Սեւծովյան տնտեսական համագործակցության ապագայի սեփական պատկերացումներից, իսկ որոշ դեպքերում նաեւ կոնկրետ երկրի նեղ շահերից: Այդպես, օրինակ, Թուրքիայի խորհրդարանի նախագահ Իսմայիլ Քահրամանը առաջարկեց փաստաթղթում ավելացնել Գազայի հատվածում տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ խիստ միակողմանի դիրքորոշում: Այդ նախաձեռնությանը դեմ արտահայտվեցին Հայաստանի, Ռուսաստանի, Սերբիայի եւ Բուլղարիայի ներկայացուցիչները եւ քվեարկության արդյունքում առաջարկը մերժվեց:

Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Օքթայ Ասադովը եւս հանդես եկավ միակողմանի առաջարկով՝ հերթական անգամ անդրադառնալով «Հայաստանի օկուպացիոն քաղաքականությանը», որը, ըստ Մեջլիսի խոսնակի, «խոչընդոտում է տարածաշրջանի կայունությանն ու խաղաղությանը»: Այս դրույթը, բնականաբար, դուրս մնաց համատեղ հռչակագրից:

Նորություն չէ, որ Ադրբեջանը բոլոր հնարավոր միջազգային հարթակներն օգտագործում է «Հայաստանի օկուպացիոն քաղաքականությանն» անդրադառնալու համար՝ առանց աբսուրդի աստիճանի մասին մտահոգվելու: Տարիներ առաջ ԵԱՀԿ-ի հովանու ներքո ընթացող հակակոռուպցիոն միջոցառման շրջանակներում ադրբեջանցի բանախոսը նշել էր, որ Ադրբեջանում կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար տանելուն խանգարում է «Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների 20%-ի օկուպացիան»:

Ուկրաինայի պատվիրակությունը ցանկություն հայտնեց հռչակագրի մեջ ավելացնել «Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության մասին» հոդվածը, որը եւս մերժվեց՝ Հայաստանի Ազգային Ժողովի պատվիրակության ներկայացուցիչների ջանքերով:

Մայիսի 21-ին ԱԺ-ում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ՍԾՏՀ ԽՎ-ում Հայաստանի ԱԺ պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը լրագրողներին տեղեկացրեց, որ հայկական կողմն առաջարկել էր հռչակագրում ամրագրել, որ ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովը պետք է զբաղվի բացառապես տնտեսական խնդիրներով եւ զերծ մնա քաղաքական գործունեությունից:

«Մեզ համար շատ կարեւոր էր, որ մեր առաջարկն ընդունվեր, սակայն ավելի կարեւոր էր, որպեսզի չընդունվեր Ուկրաինայի առաջարկը: Արդյունքում երկու առաջարկն էլ դրվեց քվեարկության եւ երկուսն էլ մերժվեց»,- նշեց Մինասյանը:

Ուկրաինական պատվիրակությունն առաջարկում էր հռչակագրով ամրագրել ՍԾՏՀԿ-ի աջակցությունը տարածքային ամբողջականության սկզբունքին: Ուկրաինական կողմի առաջարկը վտանգավոր էր նրանով, որ դրանից օգտվելու էին Ադրբեջանն ու Թուրքիան՝ ընդդեմ Հայաստանի:

Նախորդ տարվա դեկտեմբերին Կիեւում կայացած ՍԾՏՀԿ-ի 50-րդ հոբելյանական նիստի ընթացքում հայկական պատվիրակությունից գաղտնի՝ սուրճի ընդմիջման ընթացքում ընդունվել էր ուկրաինական կողմի ներկայացրած բանաձեւը, որտեղ ասվում էր, որ առկա հակամարտությունները պետք է լուծվեն տարածքային ամբողջականության սկզբունքից ելնելով: Դրանից հետո հայկական պատվիրակությունը բոյկոտեց նիստը, սակայն ապարդյուն. ուկրաինական պատվիրակության առաջարկած պարբերությունն այդուհանդերձ հայտնվեց եզրափակիչ փաստաթղթում:

Ստամբուլում ընդունված փաստաթուղթը, ըստ Մինասյանի, բալանսավորված է:

«Մեր երազանքներին համապատասխան փաստաթուղթ չէ, սակայն զերծ է մեզ համար անցանկալի ձեւակերպումներից», - լրագրողների հետ զրույցում նշեց պատգամավորը:

Հռչակագրի այս տեքստի ընդունումը հայկական պատվիրակությունը հաջողություն է համարում՝ ելնելով կառույցում Թուրքիայի ազդեցիկ դերակատարումից, ինչպես նաեւ տարածքային խնդիրներ ունեցող Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի եւ այլ երկրների անդամակցությունից: Որոշակի վերապահումներով սա կարելի է հաջողություն համարել, սակայն, խոշոր հաշվով, փաստաթղթի այս տարբերակն ընդամենը չեզոքության ամրագրում էր: Թեկուզ հայկական երանգով:

Այլ հարց է՝ որոշակի վերապահումներով այս հաջողությունը կլինի եզակի, թե շարունակական բնույթ կկրի: Այդ հարցի պատասխանը մասամբ կստանանք հունիսի 19-ին կայանալիք գագաթնաժողովի ընթացքում, երբ ՍԾՏՀ բյուրոն պետք է ընտրի քաղաքը, որում ընտրելու են կառույցի գլխավոր քարտուղար: Թեկնածու քաղաքները երեքն են՝ Երեւան, Բաքու, Սոֆիա: Գլխավոր քարտուղարը պետք է ընտրվի մինչեւ 2020 թ., իսկ քաղաքների ընտրությունը պայմանավորված է նրանով, որ դրանք հյուրընկալելու են վեհաժողովը համապատասխանաբար 2018 թ. նոյեմբերին, 2019 թ. հունիսին եւ նոյեմբերին:

«Սա քաղաքական առճակատում է եւ այս պայմաններում, եթե բյուրոն Բաքվում անցկացնի, դուրս կդնի անդամ երկրներից մեկի պատվիրակությանը մասնակցությունից», - լրագրողների հետ զրույցում ասաց Մինասյանը: 

Ընդ որում, հայկական կողմը առաջարկել է, որ բյուրոն չընտրի նաեւ Երեւանը՝ ըստ էության հանդես գալով Սոֆիայի օգտին: Ադրբեջանը չի երաշխավորի հայ պատգամավորների անվտանգությունը Բաքվում եւ նույն պատրվակով չի ուղարկի իր պատգամավորներին Երեւան, ուստի Բուլղարիայի մայրաքաղաքը իրոք ամենաօպտիմալ տարբերակն է: Բացի անվտանգության ապահովման տեսակետից, Սոֆիան հարմար տարբերակ է նաեւ ժամկետի առումով:

Ինչեւէ, Սոֆիայի ընտրությունը բյուրոյի կողմից կլինի հայկական չեզոքության հերթական հաղթանակը, սակայն, միգուցե հարկ է այս առումով որդեգրել ոչ թե չեզոք, այլ, այդուհանդերձ հայաստանամետ դիրքորոշում եւ հաջողություն համարել այդ դիրքորոշման առաջխաղացումը:

Տպել
2610 դիտում

էրեբունու 10/49 ընտրատեղամասում եւս բացարձակ հաղթանակ է տարել «Իմ քայլը» դաշինքը

Հայկ Մարությանը 547 քվե ստացավ 01/08 ընտրատեղամասում

էրեբունու 10/50 ընտրատեղամասում 789 ընտրողից 678-ը քվեարկել են «Իմ քայլը» դաշինքի օգտին

Ավանի 1/09 տեղամասում ձայների ճնշող մեծամասնությամբ հաղթեց «Իմ քայլը» դաշինքը՝ 569 ձայն, «Լույսը»՝ 95, ԲՀԿ-ն 68 ձայն

Որքան ձայն է ստացել յուրաքանչյուր քաղաքական ուժ. ԿԸՀ հաշվիչը միացել է. արդյունքները՝ ուղիղ

Մարմնով պաշտպանել ենք քվեատուփը, կռիվ ենք տվել, հայտնվել մահակների տակ՝ այս օրը մոտեցնելու համար

Երեւանի 8/28 ընտրատեղամասում մի քանի հարյուր ձայնով առաջատար է «Իմ քայլը» դաշինքը

Արաբկիրի 4/38 ընտրատեղամասում «Իմ քայլը» դաշինքը հավաքել է 516 ձայն. նախնական տվյալներ

09/18 ընտրատեղամասում «Իմ քայլը» ստացել է 530 քվե, ԲՀԿ-ն՝ 73, «Լույսը»՝ 59

9/18 ընտրատեղմասում առաջատարը կրկին «Իմ քայլը» դաշինքն է. նախնական արդյունքներ

«Իմ քայլը» դաշինքի կենտրոնական շտաբում՝ այս պահին. հետեւում են ընտրությունների արդյունքներին

Շենգավիթում «Իմ քայլը» դաշինքը 80,23% է հավաքել. նախնական արդյունք

Երեւանի 7/35 ընտրատեղամասում եւս հաղթում է «Իմ քայլը» դաշինքը. նախնական արդյունք

6/51 ընտրատեղամասում «Իմ քայլը» դաշինքը հաղթանակ է տարել. նախնական տվյալ

Նախընտրական շրջանում ամենաշատ մուծումներ է արել ԲՀԿ-ն, ամենամեծ գումարը ծախսել է «Իմ քայլը» դաշինքը

Նորք-Մարաշ համայնքի 9/03 ընտրատեղմասում կրկին առաջատարը «Իմ քայլը» դաշինքն է. նախնական արդյունք

Նաիրա Զոհրաբյանը ԿԳՆ-ի վերաբերյալ տարածել է սուտ տեղեկություններ. ԿԳՆ

Դավիթաշեն վարչական շրջանի 5/7 ընտրատեղամասում առաջատարը «Իմ քայլը» դաշինքն է. նախնական արդյունք

Երեւանյան ընտրատեղամասերի մեծ մասում հաղթանակ է տանում «Իմ քայլը» դաշինքը

Էրեբունու 10/36 ընտրատեղամասում մեծ առավելությամբ առաջատարն է «Իմ քայլը» դաշինքը. նախնական արդյունք