Սամբիստ Կոլյա Կարապետյանը նախորդ տարի կոմայի մեջ ընկնելուց հետո դեռ հիվանդանոցում է

62 կգ քաշային սամբիստ Կոլյա Կարապետյանը 1 տարի է՝ հիվանդանոցում է: Անցած տարի մայիսի 18-22-ը Մինսկում կայացած Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալ նվաճելուց հետո իրեն վատ էր զգացել, տեղափոխել էին հիվանդանոց ու մի քանի անգամ վիրահատել: Կոմայի մեջ էր ընկել, հետո դուրս էր եկել կոմայից, ու առողջական վիճակում դրական տեղաշարժ էին նկատել:

Հայաստան տեղափոխվելուց հետո, սակայն նրա մոտ հետընթաց է արձանագրվել: Այսօր՝ մայիսի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նրա անձնական մարզիչ Էդուարդ Ասլանյանը (լուսանկարում աջից) նշեց, որ նրան թանկ բուժում է պետք, բայց պետության կողմից օգնություն չկա: Ողջ ծախսն ընտանիքի վրա է: Հնարավորության սահմաններում օգնում են նաեւ ոստիկանության նրա գործընկերները:

«Մինսկում ընթացքն ավելի լավ էր, քան հետո: 7-րդ վիրահատությունից հետո ընկավ կոմայի մեջ: Մինչեւ հիմա պառկած է հիվանդանոցում: 3 օրը մեկ այցելում եմ: Շատ վատ վիճակում է: Վերականգնողական բուժման կարիք ունի: Խոսքը մեծ գումարների մասին է»,- ասաց նա:

Էդուարդ Ասլանյանն ասաց, որ այժմ մարզիկը գիտակից է, սակայն չի կարողանում շփվել: Նշում է, որ իրեն ճանաչում է, լսում է, սակայն ոչինչ չի կարողանում ասել:

Տպել
725 դիտում

Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ Արմեն Սարգսյանը ընտրություններին չեն մասնակցել

Չի բացառվում՝ ինձ տականք դարձնեն. Ա. Միրզոյանի նախկին խոսնակ Կարպիս Փաշոյանը կքվեարկի «Լույս» դաշինքի օգտին

Կրկնակի քվեարկության 2 փորձ, գաղտնիության խախտման 5 դեպք. ՔԿ-ն ուսումնասիրում է ընտրախախտումները

ՄԻՊ-ի թեժ գծին ստացվել է 39 ահազանգ ժամը 18։00-ի դրությամբ

Կաշառք տալու, ստանալու, խոչընդոտելու մասին ժամը 18-ի դրությամբ, ոստիկանությունում 54 ահազանգ է եղել

ԲՀԿ ակտիվիստներից մեկի տանը երկրորդ անգամ է խուզարկություն կատարվում. Շաքե Իսայան

Չգիտեմ՝ ինչ պատմություն է, բայց համատարած չէ. ՀՅԴ շտաբի ղեկավարը՝ իրենց անդամներին գումար տալու մասին

17։00-ի դրությամբ Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրողների 34.72%-ը։

Ինչո՞ւ է ֆիքսվում ցածր ընտրական ակտիվություն. Աշոտյանը չի ուզում հավատալ վարչապետի բացատրությանը

Քվեարկության գաղտնիության խախտում Նոր Նորքի 2/51 տեղամասում

Տեղի է ունեցել այլ անձի փոխարեն քվեարկության երեք դեպք

Կրկնակի քվեարկություն, կրկնակի գրանցման փորձ. ՔԿ-ն քննություն է տանում

9/55 ընտրատեղամասի հանձնաժողովի ՀՅԴ անդամներից մեկը քաղաքացու հետ դուրս է եկել ընտրատեղամասից և գումար ստացել

ԲՀԿ վստահված անձը դիտորդի հասցեին սպառնալիքներ է հնչեցրել, ապա լքել ընտրատեղամասը

Կանխվել է կրկնակի քվեարկության դեպք 2/11 ընտրատեղամասում. Ծառուկյան խմբակցության պատգամավոր

Նման հայտարարությունները բովանդակային առումով պետք է լինեն հստակ եւ փաստարկված. Բիչախչյան

«Իմ քայլ»-ի վստահված անձը ԲՀԿ-ի վստահված անձի կողմից տարեց ընտրողների ուղղորդում է նկատել

Օրվա կադրը. ոստիկաններն օգնում են սահմանափակ կարողություններ ունեցող ընտրողին

Կաշառք տալու, կաշառք ստանալու ահազանգեր. ոստիկանությունը ստուգումներ է իրականացնում

Լրագրողը կատարվածը մասնագիտական գործունեության խոչընդոտում չի դիտարկում. ԽԱՊԿ