Վանաձորում հորդառատ անձրեւի տակ արված ասֆալտն արդեն քանդվում է (լուսանկարներ)

Վանաձորի Լոռվա խճուղում նախորդ տարի պետական միջոցներով ու «Շին Պլյուս» կազմակերպության կողմից հորդառատ անձրեւի տակ ասֆալտապատում իրականացրած ճանապարհի վրա արդեն իսկ փոսեր են առաջացել:

Armtimes.com-ը նախորդ տարի սեպտեմբերին ահազանգ հնչեցրեց՝ Լոռվա խճուղու կամրջին անձրեւի տակ իրականացվող ասֆալտապատման վերաբերյալ:

Ժամը 22-ի սահմաններում հորդառատ անձրեւի տակ ասֆալտ փռող աշխատակիցները, ովքեր ներկայացել էին «Շին Պլյուս» կազմակերպության աշխատակիցներ, վստահեցնում էին. «Անձրեւը չի խանգարում, բա հո չե՞նք թափելու էսքան ասֆալտը»:

Հորդառատ անձրեւի տակ իրականացվող ասֆալտապատման որակը, թերեւս դեռ այն ժամանակ էր պարզ: Մինչդեռ, փաստորեն, հերթական անգամ գործ ունենք պետական միջոցների փոշիացման հետ: Մարզպետարանի ու պետական այն պաշտոնյաները, ովքեր վստահեցնում էին, թե հետեւում են ասֆալտապատման որակին, այսօր չտեսնելու են տալիս ամիսներ առաջ իրականացված աշխատանքների թերությունները:

Մեկ հիշեցում եւս. իրավիճակը լուսաբանելու նպատակով տարածք ժամանած լրագրող Նարինե Ավետիսյանի նկատմամբ «Շին Պլյուս»  կազմակերպության աշխատակիցները այդ օրը բռնություն կիրառեցին՝ խոչընդոտելով նրա օրինական մասնագիտական աշխատանքը: Հարուցվեց քրեական գործ, որն այժմ դատարանում է:  

Հետաքրքիր է՝ ո՞ւր են նայում որակի վերահսկողություն իրականացնողներն ու համապատասխան կառույցների աշխատակիցները, երբ փաստացի պետական գումարներ են փոշիացվում:

Տպել
3498 դիտում

Նորից կարդացեք իմ գրառումը. նախարարը՝ իր հրաժարականի եւ ոլորտը ձախողելու մասին

Ռոնալդուի 1-ին կարմիրը ՉԼ-ում, «Սիթիի» անակնկալ պարտությունը, «Ռեալի» գեղեցիկ հաղթանակը

Ամերիկյան լոբբինգի առանձնահատկությունները․ խաղի կանոնները խստացվում են

Գազալցակայաններում գործող խաղային սարքերը մեծ խնդիրներ են առաջացնում եւ պետք է հանվեն. վարչապետ

Չինաստանն ավելի մեծ սպառնալիք է ԱՄՆ տնտեսության համար, քան Ռուսաստանը. Պոմպեո

ՀՀ կենտրոնական բանկը եւ առեւտրային բանկերն աշխատելու են սեպտեմբերի 21-ին եւ 22-ին

Կառավարությունն ԱԳՆ-ին 110 մլն դրամ տվեց. ինչ նպատակով է ծախսվելու

Մարտի 1-ի գործով ՄԻԵԴ առաջին վճիռը. Հայաստանի արդարադատության համակարգի քաղցկեղի բուժման առաջին քայլը

Երբ նշել «Երեւանի օրը». թեժ քննարկումից հետո կառավարությունը դիրքորոշում չհայտնեց

Նախագահն այցելել է Հայաստանում Չինաստանի դեսպանություն

«Երեւան ՋԷԿ»-ի պատճառով «Սպայկան» 133 մլն դոլարի ներդրում չի անի. գումարի չափը նվազեց

Բողոք կառավարության դիմաց. սահմանամերձ գյուղի բնակիչները պահանջում են վարչապետին

Ստամբուլում սպանվել է ադրբեջանցի գործարար Իթիմաթ Իսմաիլովը

Անվերապահ աջակցությունն ենք հայտնում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը․ ՕԵԿ

Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

Ինչպե՞ս է Հայաստանը պատրաստվում «Եվրասիական շաբաթ»-ին․ քննարկում նախարարությունում

Վալերի Օսիպյանը կառավարության նիստին նվերներով է եկել

Խոստացել է 10․000 դրամ․ ընտրակաշառք տալու դեպքի առթիվ երկրորդ քրգործն է հարուցվել

Միջոցառումներ, ներդրողների հետ հանդիպում եւ գրքերի առաքում․ սփյուռքի նախարարության աշխատանքը՝ թվերով

Ավտոտրանսպորտով հացահատիկային բեռների ներկրման արգելքը Վրաստանը հետաձգվել է մինչեւ տարեվերջ