Վանաձորի արհեսատական լճում սատկած մանրաձկներ են հայտնվել (լուսանկարներ)

Վանաձորում գործող արհեստական լճում վերջին օրերին քաղաքացիները սատկած մանրաձկներ են նկատել:

Armtimes.com-ին ահազանգած քաղաքացին հայտնեց, որ լճի՝ կամրջի հարակից հատվածում, աղբի կուտակումներ կան, որոնց մեջ էլ հենց սատկած ձկներին է տեսել:

Սատկած ձկների հանդիպեցինք նաեւ մենք, մեր ահազանգով դեպքի վայր ժամանած Լոռու փրկարարները եւս արձանագրեցին սատկած ձկների փաստը: Համապատասխան հանձնարարական իջեցվեց բնապահպանության պետական տեսչությանը՝ ջրից նմուշառում իրականացնելու նպատակով:

Մինչ մարզային փրկարարական վարչության պետ, գնդապետ Կարեն Հովհաննիսյանը տեղեկացնում էր մի շարք մարմինների, տարածք եկան նաեւ տարածքում սննդի սպասարկման կետի աշխատակիցները, ովքեր վստահեցրեցին, որ լճում ձկներ չեն սատկել. «Էդ սատկած ձկները, որ տեսնում եք, մի մասը մարդիկ են բռնելուց հետո նորից ջուրը լցրել, մի քանիսին էլ մենք ենք գցել՝ որպես խեցգետնի կեր»,- ասաց աշխատակիցը:

Նրանից հետաքրքրվեցինք, թե ինչու է ջրի վրա սեւ զանգված հայտնվել, պատասխանեց, որ դա ջրիմուռ է, որը ամեն տարի գարնանը նման տեսք է ստանում:

Աշխատակիցների խոսքով՝ իրենք պարբերաբար իրականացնում են լճի մաքրման որոշակի աշխատանքներ, մինչդեռ գետակը, որի ջուրն էլ լցվում է լիճ՝ գտնվում է աղբի մեջ. «Ամբողջ գետակը աղբի մեջ է, ինչ ասես, որ չեն լցնում, բա ուզում եք ինչ լինի, էսքան էլ որ կա՝ լավ է…»,- հայտնեցին նրանք, մեկ անգամ եւս պնդելով, որ լճում ձկներ չեն սատկել:

Մեր նկարահանման ժամանակ եւս ձկնորսները ձուկ էին բռնում լճից՝ կարաս տեսակի:

Տպել
865 դիտում

Անակնկալ ստուգումներ Երևանի մանկապարտեզներում. հայտնաբերվել են խախտումներ, կլինեն հետևանքներ (լուսանկարներ)

Վաղվա առաջնորդ կդառնան աշխարհում կատարվող սրընթաց փոփոխությունների կարևորությունը գիտակցողները. նախագահ

Դատարանը որոշեց բեկանել Քոչարյանի վերաբերյալ գործը եւ ուղարկել նոր քննության. Ռոբերտ Քոչարյանը հրապարակմանը ներկա չէր

Արդեն 25 անձ արյուն է հանձնել վթարի ենթարկված բալետի 23-ամյա արտիստի համար

Դպրոցները կառավարվելու են նոր համակարգով. ԿԳՆ-ում քննարկումներ են

«Իմ քայլը» դաշինքը կարգախոս չունի. ՔՊ խոսնակ

Խուսափել են հարկեր վճարելուց. քրգործերն են հարուցվել «Արփի գազ» եւ «Գլաձոր Մ.Գ.Հ.» ընկերությունների նկատմամբ

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բողոքների քննությունն ավարտվեց

Ցանկացած իրավիճակում մեր թիմը մնացել է ամուր. «Բիզնես Արմենիա»-ի գործադիր տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալը պաշտոն է ստացել ՖԻԴԵ-ում

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Բուլղարիա

Սերժ Սարգսյանի Վաչոն կալանավորվեց

Սերժ Սարգսյանի Վաչոն կրկին կկալանավորվի. դատախազի բողոքը բավարարվել է

Դիլիջանի ոլորաններում փլուզված հենապատը ժամանակավորապես վերականգնվել է

Միլիոնավոր դրամների հափշտակություններ. բացահայտվել եւ կանխվել են կոռուպցիոն հանցագործություններ. ԱԱԾ

Այս պահին քննվում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ ներկայացված բողոքը. Քոչարյանը դատարանում է

ՀՀ ֆուտբոլի հավաքականի համար ավարտվում է Ազգերի լիգան.... առա՞նց Եվրոյի 2020 ուղեգրի

Տարոն Մարգարյանը Երեւանում չէ. նրան լուսանկարել են Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանում (լուսանկարներ)

Ինչու է ՊԵԿ-ը մտել Գազպրոմ. պարզաբանում է Դավիթ Անանյանը

Քաղաքական գործիչը ձգտում է առավելագույնի. Արայիկ Հարությունյանն՝ ԱԺ նախագահ լինելու մասին