Ինքնասպանության փորձ. այս միջոցը սկսում է դառնալ խնդիրների վրա ուշադրություն գրավելու ձեւ

Երիտասարդ մի տղա այսօր՝ ժամը 11-ի սահմաններում Երեւանում ինքնասպանության փորձ է կատարել: Փրկարարներին ու ոստիկաններին հաջողվել է նրան հետ պահել այդ քայլից:

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները ցավում էին նրա համար, կային նաեւ մարդիկ, որոնք նկատում էին, որ երիտասարդն այդ քայլին է դիմել ինքնասպանությունն ամենաքիչը հնարավոր դարձնելու տարբերակով: Ասել է թե՝ նա ընդամենը ցանկացել է այսպիսով ուշադրություն հրավիրել ինչ-ինչ խնդիրների վրա:

Ինքնասպանության փորձ կատարած քաղաքացին հրաժարվեց armtimes.com-ի հետ խոսել այդ քայլին դիմելու դրդապատճառների մասին: Դեպքի վայրում գտնվող փրկարարները, ոստիկաններն ու նաեւ Ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանն ասացին, թե նրա հետ այդ թեմայի շուրջ դեռ չեն զրուցել: Ինքնասպանության փորձ կատարած քաղաքացին տեղափոխվեց Ոստիկանության Մաշտոցի բաժին: Գրիշա Ամիրխանյանն ասաց, որ ունեն անհրաժեշտ բոլոր մասնագետները՝ նրան անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու համար:

Ավելի ուշ դեպքի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն տաածեց Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունը՝ նաեւ նշելով, որ ինքնասպանության փորձ կատարածը 26-ամյա Է. Բ.-ն է:

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.

Մայիսի 25-ին՝ ժամը 10:50-ին, Երեւան քաղաքի Կիեւյան կամրջի վրա հերթապահություն իրականացնող ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի ավագ հրահանգչից «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ անձը չպարզված քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Ժամը 11:27-ին փրկարարները կանխել են Է. Բ.-ի (ծնված 1992 թ.) ինքնասպանության փորձը:

Տպել
1257 դիտում

Քեյնը խաղավարտին հաղթանակ կորզեց Անգլիայի համար ֆուտբոլի ԱԱ 1-ին խաղում

Սփյուռքի նախարարությունը Մ. Գրիգորյանի գործունեության մասին տեղեկությունները կփոխանցի ՀՔԾ

Հուսով եմ՝ Սալահը վաղը կխաղա. Էկտոր Կուպեր

Աուտիզմով հիվանդ տղային շարունակում են փնտրել. հարուցվեց քրգործ՝ սպանության հատկանիշներով

Խուզարկվել է Մ. Գրիգորյանի թիկնապահի տունը. հայտնաբերվել է ատրճանակ, փամփուշտներ

Որոշ հեռուստաընկերություններ հակապետական քարոզչություն են իրականացնում. վարչապետ

Բրյուսովի անվան համալսարանի պահեստից յուրացումներ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել

ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի ահռելի ունեցվածքը. հայտարարագրվել է հայտնաբերվածի մի մասը

Նրան պետք է զրկել բոլոր կոչումներից. Ռոբերտ Աբաջյանի պապը՝ Մանվել Գրիգորյանի մասին

Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է Իրանի ԱԳ նախարարի տեղակալի հետ

Քննարկվել են ՀՀ կառավարության և Գերմանական զարգացման բանկի համագործակցության հարցեր

Վարչապետն ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորների պատվիրակությանը

Մանվել Գրիգորյանին փչացրել եւ նյութապաշտ են դարձրել Ս. Սարգսյանը եւ Քոչարյանը. պատգամավոր

Օնիկ Գասպարյանը նշանակվել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ

Մ. Գրիգորյանի տանը 71 մլն դրամ, 80 հազար դոլար, 67 հազար եվրո է եղել. նոր մանրամասներ

Ընտրակաշառք բաժանելու եւ լրագրողներին բռնության ենթարկելու կարճված գործը վերաբացվել է. ՀՔԾ

Մ. Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտուց տեղափոխում են նաեւ քարայծերին ու եղնիկին

Նախագահը նշանակել է հինգերորդ բանակային կորպուսի նոր հրամանատար. այլ նշանակումներ ՊՆ-ում

ՊՆ առաջին բանակային կորպուսի հրամանատարն ազատվել է պաշտոնից, նոր նշանակում է արվել

Մ. Գրիգորյանի ամառանոցում գտնվող վագրը հյուծված է, նրան տեղափոխում են կենդանաբանական այգի