Փոխհամաձայնեցում. հայավարի բիզնես

25/05/2018 schedule15:20

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի մայիսի 25-ի համարում

Զանգվածային լրատվությունը բիզնես է: Ու սկզբունքային իմաստով գրեթե չի տարբերվում մյուս բիզնեսներից. ներդրումներ է անում, թողարկում է արտադրանք, վաճառում այն ու ստանում շահույթ, վճարում հարկեր եւ այլն: Ինչ խոսք, զանգվածային լրատվությունը կամա թե ակամա դառնում է քաղաքական գործընթացների մաս, բայց դա որեւէ կերպ չի նսեմացնում նրա բիզնես լինելու հանգամանքը: Համենայնդեպս, այս սկզբունքով են գործում նորմալ, ժողովրդավարական, ազատական երկրների զանգվածային լրատվամիջոցները: Իսկ մեղմ ասած, ոչ նորմալ, արժեքային անհասկանալի համակարգ ունեցող, ավտորիտար երկրներում, որտեղ իշխանությունը ամեն ինչ անում է լրատվությունը վերահսկելու համար, այն դադարում է քաղաքակիրթ բիզնես լինելուց եւ աղճատվում է: Այսպիսին է վիճակը մեր հեռուստատեսային եթերում:

Ի տարբերություն տպագիր մամուլի, մեր հեռուստաընկերություններին, չգիտես ինչու, օրենքը չի պարտադրում հրապարակել ֆինանսական հաշվետվությունները: Այսինքն, ընդհանրապես գաղտնիք է, թե որ հեռուստաընկերությունը որքան փող է աշխատում, որքան է ծախսում, եկամուտո՞վ է աշխատում, թե՞ վնասով եւ այլն: Այդ տեղեկություններն ունենալով՝ կարելի կլիներ մոտավոր պատկերացում կազմել, թե տվյալ հեռուստաընկերությունը որքանով է ստվերում, եւ դրանից պարզ կդառնար, թե ինչու է առավոտից երեկո երգում իշխանության գովքը: Հայաստանում քանի՞ հեռուստաընկերություն կմնար եթերում, եթե նրանք բոլորը դուրս գային ստվերից:

«Բացի Հանրային հեռուստաընկերությունից հաստատ կմնային եւս երկու ընկերություն, մնացածը` չգիտեմ»,- մեր այս հարցին ի պատասխան ասաց Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը, որը երեկ Ազգային ժողովում ներկայացնում էր ՀՀՌ -ի 2004 թվականի տարեկան հաշվետվությունը: Թե որոնք են այդ հեռուստաընկերությունները, այդ ոլորտին ավելի քան քաջատեղյակ պրն Հարությունյանը չմասնավորեցրեց: Դրանցից մեկին կարելի է կռահել 300 խոշոր հարկատուների ցանկից, որը հրապարակվել է այս ամսվա սկզբին: Այստեղ բացի Հանրային հեռուստաընկերությունից ներառված է միայն «Արմենիան», որը այս տարվա առաջին եռամսյակում ընդհանուր առմամբ վճարել է 15 մլն 650 հազար դրամ հարկ: Որեւէ այլ հեռուստաընկերության մասին ակնարկ անգամ չկա:

Հանրային հեռուստատեսությունը վճարել է 18 մլն 560 հազար դրամ հարկ: Իհարկե, բիզնեսի տեսակետից Հանրային հեռուստաընկերության հետ որեւէ մեկի համեմատությունն այնքան էլ ճիշտ չէ, քանի որ պետական բյուջեից մասնավորապես անցած տարի այդ ընկերությանը վճարվել է 2 մլրդ 258 մլն դրամ որպես սուբսիդիա: Այսպիսով, կարելի է արձանագրել, որ Հայաստանում զանգվածային լրատվությունը, մասնավորապես էլէկտրոնային, բիզնես չէ, բառիս դասական ձեւակերպմամբ: Հ/ը-ներից շատերը ֆինանսական վնասներ են հայտարարագրում ու այդ վիճակում շարունակում են գործել տարիներ շարունակ: Բիզնեսի առումով սա ուղղակի աբսուրդ է: Իսկ ինչո՞ւ է շարունակվում այս վիճակը:

Խնդիրն այն է, որ մեր հ/ը-ների առաջ իշխանությունները դրել են երկու հիմնական խնդիր. առաջինը` գովերգել իշխանությանն ու «փչացնել» ընդդիմությանը, եւ երկրորդ` հաճախականություն զբաղեցնել: Երկու խնդիրն էլ մեր հեռուստաընկերությունները փայլուն են իրականացնում: Եւ այս պարագայում այնպիսի երկրորդական հարցեր, ինչպիսին է հարկերի վճարումը, չեն քննարկվում ընդհանրապես: Եւ պետք է նկատել, որ մեր հ/ը-ների ձեռքին հզորագույն մի զենք կա: Իրենց նկատմամբ որեւէ «ոտնձգություն» արժանանում է համարժեք հակահարվածի: Հ/ը-ները սպառնում են հրաժարվել իրենց արտոնագրից եւ ազատել հեռուստակապուղին: Արդյունքում կառաջանա ազատ կապուղի, եւ ըստ օրենքի, այն պետք է հանվի մրցույթի:

Այս դեպքում, եթե հորիզոնում չկա իշխանամերձ մեկը, որը պատրաստակամություն կհայտնի կապուղի զբաղեցնել, ապա իշխանությունների համար բոլորովին ռեալ է վտանգը, որ այն բաժին կհասնի իրենց վերահսկողությունից դուրս գտնվող որեւէ ընկերության, ասենք` «Ա1+»-ին: Իսկ եթե իր նկատմամբ «ոտնձգության» վտանգ զգացող հեռուստաընկերությունը սպառնում է միանգամից իր բաժնետոմսերը ուղղակի վաճառել «Ա1+»-ին, ապա այդ ընկերության առաջ կանգնած բոլոր խնդիրները լուծվում են հաշված րոպեների ընթացքում: Մի խոսքով, մեր հ/ը-ները վաղուց շոշափել են իշխանությունների թույլ տեղը եւ եկել երկաթյա համաձայնության` մենք կատարում ենք մեզ վրա դրված խնդիրը, դուք էլ մեզ թողնում եք ստվերում: Բանաձեւը որքան պարզ է, նույնքան էլ հանճարեղ: Բայց այս համաձայնության մեջ չկա հեռուստադիտողը: Եւ արդյունքում ունենք այն հեռուստատեսությունը, որն ունենք:

Հայկ Գեւորգյան

Տպել
1425 դիտում

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին