Հանուն ազգի. «միասնության շուրջպարը» ապօրինի՞ է

26/05/2018 schedule16:00

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի մայիսի 26-ի համարում

ԱԺ-ում ընդամենը վերջերս ընդունած «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր» անցկացնելու մասին օրենքը կանոնակարգում է նաեւ զանգվածային հրապարակային միջոցառումներ անցկացնելու կարգը:  Օրենքի համապատասխան հոդվածում նշված է. «Զանգվածային-հրապարակային միջոցառում է համարվում այն միջոցառումը, որին մասնակցում է 100 եւ ավելի քաղաքացի»: Այս նշագրումից հետո օրենքը դրույթ առ դրույթ մանրամասնում է, թե զանգվածային հրապարակային միջոցառում անցկացնելու համար ինչ արարողակարգ պետք է պահպանվի, եւ որ դեպքերում է արգելվում նման միջոցառում անցկացնելը: Իսկ մայիսի 28-ին մոտ 200 հազար քաղաքացի մասնակցելու է Արագածի շուրջ «Միասնության շուրջպարին», որը զանգվածային միջոցառում է, ուստիեւ  կանոնակարգվում է վերոնշյալ օրենքով:

Համաձայն օրենքի, զանգվածային միջոցառումն անցկացնելուց ոչ շուտ, քան 20, եւ ոչ ուշ, քան 3 օրվա ընթացքում  միջոցառման կազմակերպիչները պարտավոր են տվյալ համայնքի ղեկավարին գրավոր իրազեկել անցկացվող միջոցառման մասին: Եւ քանի որ «Միասնության շուրջպարի» աշխարհագրությունը ներառում է Արագածոտնի եւ Շիրակի մարզերի թվով 106 համայնքներ, ապա այդ 106 համայնքների ղեկավարներին շուրջպարի կազմակերպիչները պետք է գրավոր իրազեկեին սպասվող միջոցառման մասին:  Իրազեկման օրենքով սահմանված ժամկետն ավարտվեց երեկ, ու մենք պարզեցինք, որ որեւէ համայնքի ղեկավար չի իրազեկվել: Այսինքն, օրենքի այս հիմնական պահանջն արդեն իսկ խախտվել է, ու եթե լիազոր մարմինները, որոնք հանդիսանում են համայնքների ղեկավարները, գործեն օրենքի սահմաններում, ապա պետք է արգելեն «Միասնության շուրջպարի» անցկացումը:

Այդուհանդերձ, բացի այս հիմնական պահանջից, արդեն իսկ խախտվել են օրենքի բազմաթիվ պահանջներ եւս: Մասնավորապես, օրենքում ֆիքսված է, որ ոչ ոք իրավունք չունի պարտադրել քաղաքացուն մասնակցել որեւէ հրապարակային միջոցառման: Մինչդեռ, որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ «Միասնության շուրջպարը» տեղի է ունենում կամավոր-պարտադիր սկզբունքով: Օրենքում նշված է նաեւ, որ զանգվածային հրապարակային միջոցառումը չպետք է խոչընդոտի պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, շենքերի կամ շինությունների ու այլ տարածքների ազատ մուտքն ու ելքը:

Մինչդեռ, շուրջպարի դիսլոկացիոն քարտեզին նայելով՝ տեսնում ենք, որ որոշ համայնքներում շուրջպարի շրջագիծն անցնում է տեղական ինքնակառավարման մարմինների, դպրոցների, մշակույթի օջախների հենց դիմացով (ըստ օրենքի՝ 150 մետր պետք է հեռու լինի այդ շենքերից), ուստի, պարզ է, որ խոչընդոտվելու է քաղաքացիների տների կամ բնակելի այլ շինությունների, մշակույթի օջախների ազատ մուտքն ու ելքը՝ հետիոտնի համար նախատեսված ճանապարհով: Սրանք այն օրինախախտումներն են, որոնք արդեն իսկ ակնհայտ են: Սակայն, տեսնելով շուրջպարի կազմակերպման «ռազմախը», կարելի է վստահաբար պնդել, որ խախտվելու են նաեւ օրենքի ոչ պակաս կարեւոր դրույթներ եւս:

Մասնավորապես, օրենքը նախատեսում է արգելել զանգվածային միջոցառումը, եթե այդ միջոցառման անցկացման պատճառով կկազմալուծվի տվյալ բնակավայրի միջպետական ճանապարհների երթեւեկությունը: Իսկ որ մոտ 200 հազար մարդու Արագածի փեշերը հասցնելը խցանումներ է առաջացնելու հանրապետության հյուսիսային շրջանի բոլոր հիմնական մայրուղիներում, դրանում կասկածելն իմաստ չունի: Բացի այդ, բուն շուրջպարը տեղի է ունենալու ավտոճանապարհներին: Ինչ վերաբերում է օրենքի առավել մանր դետալներին, ապա դրանք եւս հետեւողականորեն խախտվում են: Մասնավորապես, օրենքն արգելում է զանգվածային հրապարակային միջոցառումների ընթացքում բաժանել կամ օգտագործել ոգելից խմիչքներ:

Մինչդեռ, հայտարարվել է, որ շուրջպարի մասնակիցներին բաժանվելու է գինի. իհարկե, յուրաքանչյուրին մեկական բաժակ: Ի դեպ, երեկ, մեզ հետ զրույցում, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը եւս հաստատեց, որ «Միասնության շուրջպար» զանգվածային-հրապարակային միջոցառման վրա եւս տարածվում է «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր» անցկացնելու մասին օրենքն, ու շուրջպարի կազմակերպիչները, համաձայն օրենքի, պետք է բոլոր համայնքների ղեկավարներին գրավոր իրազեկեին միջոցառման անցկացման մասին. «Ես չեմ կարող ասել՝ գործընթացը պահպանվա՞ծ է կազմակերպիչների կողմից, թե՞ ոչ: Բայց, կարծում եմ, որ տվյալ օրենքը տարածվում է այդ միջոցառման վրա, եւ օրենքի պահանջները կազմակերպիչների կողմից պետք է պահպանվեն»,- ասաց արդարադատության նախարարը:

Իսկ պահպանե՞լ են արդյոք «Միասնության շուրջպարի» կազմակերպիչները ՀՀ օրենքը: Երեկ, երբ այդ հարցն ուղղեցինք շուրջպարի կազմկոմիտեի անդամ, ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանին, վերջինս շնորհակալություն հայտնեց ճիշտ ժամանակին իրենց նման կարեւորագույն իրազեկում տալու համար եւ շտապեց իրենց այդ բացթողման մասին տեղեկացնել շուրջպարի կազմկոմիտեին: Սակայն, ինչպես ճշտեցինք ուշ երեկոյան, «Միասնության շուրջպարի» կազմկոմիտեն որոշել է, որ իրենց զանգվածային միջոցառումն այնպիսի միջոցառում է, ինչպես, ասենք, ֆուտբոլը, եւ քանի որ ֆուտբոլ գնալուց որեւէ մեկին չեն իրազեկում, ուստի իրենք եւս գտնում են, որ որեւէ օրենք չեն խախտել:

Այս տրամաբանությամբ կարող ենք ասել, որ հանրահավաք կամ երթ անցկացնողները եւս իրենց կարող են նույնացնել ֆուտբոլ գնացողների հետ, ու այս օրենքի կարիքն ընդհանրապես չէր լինի: Ինչեւէ, իրադարձություններից երկու օր առաջ ընկնելով՝ կարող ենք երաշխավորել, որ խախտվելու է օրենքի կարեւորագույն դրույթներից մեկը եւս, համաձայն որի, հրապարակային միջոցառմանը չեն կարող մասնակցել ոստիկանության եւ ազգային անվտանգության մարմինների ծառայողները: Եւ չնայած այդ գերատեսչություններում մեզ պատասխանեցին, որ իրենք ներկա են գտնվելու շուրջպարին ընդամենը որպես հասարակական կարգի պահապաններ, սակայն, մեր տեղեկությունների համաձայն, այդ գերատեսչությունների բազմաթիվ ծառայողներ հազարապետ են գրվել: Ուստի, նրանք դե յուրե համարվելու են շուրջպարի մասնակից՝  խախտելով օրենքի եւս մեկ կարեւորագույն դրույթ:

Նաիրա Զոհրաբյան

Տպել
2685 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց