Ադրբեջանում ձերբակալել են ReAl շարժման ակտիվիստների

Մայիսի 30-ին Բաքվում սկսվել են «ReAl» (Հանրապետական այլընտրանք) ընդդիմադիր շարժման ակտիվիստների ձերբակալությունները՝ «ոստիկանության աշխատակիցների պահանջներին չենթարկվելու համար». հաղորդում է haqqin.az կայքը:

Տեղեկատվության համաձայն, այսօր առավոտյան ձերբակալվել է ընդդիմադիր շարժման ակտիվիստ Էլմիր Համզան: Մեկ այլ ակտիվիստ՝ Արաստուն Բախշալիեւը, այսօր տեղափոխվել է Յասամալ թաղամասի ոստիկանության 26-րդ բաժանմունք: Նրա հետագա ճակատագիրը առայժմ անհայտ է: Դրանից հետո ոստիկանությունը ձերբակալել է եւս երկու կուսակցական ակտիվիստի:

«ReAl» ընդդիմադիր շարժման ակտիվիստները մեղադրվում են Վարչական իրավախախտումների օրենսգրքի 535-րդ հոդվածով՝ ոստիկանության աշխատակիցների պահանջներին չենթարկվելու մեջ:

Ավելի վաղ, 30-օրյա կալանքի էր ենթարկվել «ReAl»-ից Մեջլիսի պատգամավոր Ազեր Ղազիմին: Նա նույնպես մեղադրվել էր ոստիկանության աշխատակիցների պահանջներին չենթարկվելու համար:

«ReAl» շարժման ակտիվիստները մայիսի 28-ին չարտոնված տոնական միջոցառումներ էին անցկացրել Բաքվում՝ Հանրապետության օրվա առթիվ, ինչպես նաեւ իրականացրել քայլերթ «Հանուն հանրապետության, ընդդեմ դիկտատուրայի» խորագրով:

Տպել
1193 դիտում

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ

«Արսենալը» սկսում է պայքարը Եվրոպա լիգայում. Մխիթարյանը մեկնարկային կազմում է

Պետք է բացահայտվի Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը. Պողոս Պողոսյանի հարազատները դիմել են ԱԱԾ-ին և դատախազությանը

Անցել է 3 օր, սակայն խուզարկությունների հիմնավորումներ չկան. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

ՀՀ ոստիկանության պետի ուղերձը Երևանի ավագանու ընտրությունների առթիվ

The Daily Mail-ը կոչ է անում վերականգնել «Զվաթնոցի» հին շենքը

ՔԿ նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանն ընդունել է Երևանում ԵԽ գրասենյակի պատվիրակությանը

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ջին Բլոքին եւ Էրիկ Էսրաիլյանին. առաջին այցից հյուրերը տպավորված են

ՀՀ-ում է «օրենքով գող» Պզոն (Արմեն Ղազարյանը)

Ես և մեր թիմը հույս ենք դնում ձեզ վրա, այս ընտրություններով պետք է լուծենք համապետական խնդիր. վարչապետ