Երկրի հակառակ կողմը (2008-12-06)

22/07/2010 schedule11:10

Սկիզբը` նախորդ համարներում 82. պահարանի մեջ Իմաստուն Ծերուկը Թիֆլիսից վերադարձավ հաջորդ օրը կեսօրին։ Անհանգստացած էր. - Երեւանից ինձ շտապ կանչում են,- ասաց նա` պայուսակս ու կոստյումս բազմոցին դնելով։ Երեւանյան այդ կանչը նրան տարօրինակ էր թվացել, եւ մտավախություն ուներ, թե դա ինչ-որ ձեւով կարող է կապ ունենալ ինձ հետ։ Մենք մի փոքր քննարկեցինք նման հնարավորությունը եւ փորձեցինք վերլուծել այն շրջանակը, որ տեղյակ էր մեր հարաբերությունների մասին։ Դա չափազանց նեղ շրջանակ էր եւ սահմանափակվում էր այն մարդկանցով, ովքեր ինձ օգնել էին սահմանն անցնել Հայաստանից հեռանալիս։ Մարդկանց հաջորդ` վերադարձի խումբը արդեն հայտնի է` Վեզիրը, Սաքոն, Նորեկը, Զուրաբը։ Ընթերցողը, թերեւս, կռահել է, որ ինձ Հայաստանից հեռանալ եւ Հայաստան վերադառնալ օգնած մարդիկ իրենց ընտանիքների հացի խնդիրը հոգում են մաքսային կետերի շրջանցումով, եւ մենք չբացառեցինք, որ այդ տղաներից որեւէ մեկը որեւէ գործի վրա բռնված եւ ինձ հետ կապված պատմությունը պատմած լինի։ Մյուս կողմից` Ծերուկը բացառում էր, որ այդ տղերքը, որեւէ խնդրի առաջ կանգնած լինելով, իր օգնությանը դիմած չլինեին։ Այդ տղաներին ճանաչելով` Ծերուկը բացառում էր նաեւ մատնությունը։ Մի պահ որոշեցինք զանգել տղերքից մեկ-երկուսին, իմանալ` ամեն ինչ կարգի՞ն է իրենց մոտ։ Բայց զգուշավորությունը պատել էր մեզ, եւ նպատակահարմար չգտանք որեւէ բան ճշտել։ Ամեն դեպքում, Ծերուկը հիմա պետք է գնար Երեւան եւ ասաց, որ ես էլ պետք է այդ տեղից հեռանամ, մինչեւ իր` Երեւանից վերադառնալը։ Իմ «էվակուացիան» տեղի էր ունենալու հետեւյալ կերպ։ Պատուհանից մի ծառ էր երեւում։ Ծերուկը ասաց, որ մութն ընկնելուն պես այդ ծառի տակ մարդ կսպասի։ Ես պետք է մոտենամ նրան եւ հարցնեմ, թե արդյոք վառիչ կամ լուցկի չունի՞, իսկ նա ինձ պետք է պատասխանի. «Չէ, ախպերս, ծխելը երեկ թողեցի»։ Մենք պայմանավորվեցինք, եւ երբ Ծերուկը հեռանում էր, հարց ծագեց. - Իսկ եթե այդ պահին այնտեղ մեր սպասած մարդը չլինի, ու գրպանից վառիչ կամ լուցկի հանի՞,- հարցրեցի ես։ - Է, ի՞նչ անենք,- զարմացավ Ծերուկը։ - Ես ախր չեմ ծխում,- ասացի։ Ծերուկը գրպանից հանեց իր «Parliament»-ը եւ տվեց ինձ. - Ուրեմն` կծխես,- ասաց նա։ Մենք հրաժեշտ տվեցինք իրար, եւ Ծերուկը ասաց, որ եթե ամեն ինչ լավ լինի, վաղը ինքը կվերադառնա, իսկ եթե ոչ` ինձ տեղյակ կպահի այն անձի միջոցով, որը ինձ պետք է սպասի ծառի տակ։ Նրա գնալուց հետո ինձ համակեց մի անորոշ լարվածություն։ Բայց այս ընթացքում սովորել էի հաղթահարել լարվածությունը. ես սովորել էի համբերատար սպասել։ Ի վերջո, կրկին տրվեցի «Ոդիսականին», այնքան, մինչեւ մութը ընկավ, եկավ պայմանավորված ժամը։ Հագնվեցի ու դուրս եկա` իմ ետեւից կողպելով դուռը։ Անշտապ քայլեցի դեպի ծառը եւ արդեն հեռվից նշմարեցի, որ այնտեղ ինչ-որ մեկը կանգնած է։ Տարածքը մութ էր, բայց դեռ հեռվից նկատելի էր, որ նա պատանի է։ Մոտենալուս զուգընթաց դա ավելի ակնհայտ էր դառնում. այսուհանդերձ` պայմանը պայման էր. - Ապեր, զաժիգալկա ունե՞ս,- հարցրի ես։ - Չէ, ախպերս, ծխելը երեկ թողեցի,- ասաց պատանին, եւ այս նախադասությունը նրա շուրթերից ծիծաղելի էր հնչում։ Ես չզսպեցի էլ ու թեթեւ ծիծաղելով` նրան հարցրի, թե ուր ենք գնալու եւ ինչպես։ Պատանին, սակայն, ամենեւին չշփոթվեց իմ ուրախ տրամադրությունից. նա խիստ կենտրոնացած էր, նրա ձայնի մեջ լրջություն կար. - Ես առաջ անցնեմ, դուք իմ հետեւից եկեք` մի հինգ մետր ետ մնալով,- ասաց նա։ Ես կատարեցի հրահանգը։ Մեր ուղին ահագին մարդաշատ էր. լավ էր գոնե` տարածքը լուսավորվում էր միայն մոտակա շինություններից արտացոլվող լույսից։ Ահա կանգնած է խառը համարներով մի ավտոմեքենա, ու ինչ-որ մի երիտասարդ, մեքենայի` բաց պատուհանով դռանը հենված, զրուցում է վարորդի հետ։ Նրանց ակտիվ զրույցի ձայները հասնում էին ինձ։ Դեմդիմաց հայտնվեցին երկու աղջիկներ. նրանք անտարբեր անցան իմ կողքով, իրենց ետեւից թողնելով օծանելիքի անուշ բուրմունք։ Ահա, երեք երիտասարդներ պպզել են մի ծառի տակ. մոտենալով` զգում եմ կանեփի տարածվող հոտը. «ուռում» են։ Անցանք ինչ-որ կրպակի մոտով, որի դիմաց երեք-չորս հոգի զրուցում էին։ Առաջնորդս վստահ քայլերով ինձ տանում էր` իր առաքելությունը աննկատ պահելով շրջապատի համար։ Նա հանգիստ էր եւ վստահ։ Բայց հերթական շրջադարձից հետո մեզ երեւաց ճամփեզրին կայանված ոստիկանական մեքենա, որի բեռնախցիկին հենված` արեւածաղկի սերմ էին չրթում երկու ոստիկան։ Պետք է անցնեինք հենց նրանց կողքով, այն մայթով, որի պռնկին կայանել էր մեքենան։ Ես ակնապիշ հետեւում էի ինձ առաջնորդող պատանու շարժուձեւին. արդյոք նա որեւէ շարժումով, ընկրկումով, խուճապի որեւէ դրսեւորմամբ չի՞ մատնի իրեն... Նրա քայլերում ընկրկման նշույլ անգամ չզգացվեց, ու պատանին հանգիստ, անշտապ անցավ ոստիկանների կողքով։ Տասը-տասնհինգ վայրկյան անց նույնը արեցի եւ ես` մտքումս ուղերձ հղելով ոստիկաններին. «Դուք էլ չստացաք արտահերթ կոչում»։ Ինձ թվում էր, թե ուր որ է` մեքենա կնստենք եւ այդպես կշարունակենք ճանապարհը։ Նման բան, սակայն, տեղի չունեցավ։ Տեղի ունեցավ ուրիշ բան։ Հերթական նրբանցքում նկատեցի ծառի տակ կանգնած մարդու, ով ակնհայտորեն մեզ էր հետեւում։ Նրա կեցվածքի մեջ ինչ-որ անհանգիստ բան կար, նա մեզ նկատել էր, նրա կեցվածքը հուշում էր, որ ինքը գիտի, թե ինչ է կատարվում։ Նրբանցքը ամայի էր, եւ այդ մարդու միայնակ ներկայությունը, նրա չերեւացող հայացքը ավելի ու ավելի տհաճ էր դառնում։ Բայց պատանին հանգիստ շարունակում էր ճանապարհը, ես հանգիստ հետեւում էի նրան, ծառի տակ կանգնած ստվերի հայացքը հետեւում էր երկուսիս։ Այսուհանդերձ` ստվերը չշարժվեց եւ շուտով անհետացավ տեսադաշտից, իսկ մենք հայտնվեցինք մի տաք օջախի դռնից ներս։ Տանտիկինը ինձ ընդունեց` ինչպես ընդունում են սպասված հյուրին, եւ ճիշտն ասած` դա անսպասելի էր։ Բայց այս ընդունելությունը մտքիցս չհանեց անհանգիստ ստվերին. - Նկատեցի՞ր ծառի տակ կանգնած մարդուն,- հարցրի պատանուն։ - Հայրիկն էր,- հանգիստ պատասխանեց տղան,- հիմա ստուգելու է, թե արդյոք մեր հետեւից «պոչ» կա։ Հայրիկը շուտով եկավ` ասելով, որ ամեն ինչ կարգին է։ Մենք ծանոթացանք ու ջերմ զրույցի բռնվեցինք։ Շուտով նստեցինք ընթրիքի, եւ երկարատեւ ընդմիջումից հետո առաջին անգամ վայելեցի տնական ճաշի հաճույքը` հավով չխրթմա էր պատրաստել տանտիկինը։ Զրուցում էինք դեսից-դենից, սուրճ էինք խմում, եւ ամեն ինչ խոսում էր այն մասին, որ անհանգստանալու ոչ մի պատճառ չկա։ Պատանու հեռախոսին հնչած զանգը, սակայն, հերքեց բոլոր այս մտածումները։ Զանգողը թաղի նրա ընկերներից էր եւ ասում էր, որ ԱԱԾ պետհամարանիշերով մեքենայով ինչ-որ մարդիկ իրենց տան տեղն են հենց նոր հարցրել։ ԱԱԾ-ականները հարցրել են այն տան տեղը, որտեղ ես եմ գտնվում։ Զանգած պատանին նրանց ասել է, թե չգիտի տան տեղը, եւ շտապել է զգուշացնել ընկերոջը. «Ուր որ է` գալու են»,- ասել էր նա։ Այս մասին լսելով` բոլորս արագ ոտքի ելանք։ Տանտիկինը շտապով հավաքեց սուրճի բաժակները, իսկ տանտերը ելք էր մտմտում։ Գործնականում մենք կասկած չունեինք, որ այդ մարդիկ գալիս են իմ ետեւից, եւ տեղի է ունեցել այն, ինչի մասին մտածում էինք ես ու Իմաստուն Ծերուկը։ Ես ինձ մեղավոր էի զգում այս ընտանիքի առաջ, չգիտեի անգամ` ինչ ասել։ Միակ բանը, որ կարողացա ասել` նրանցից ներողություն խնդրելն էր այս ամենի համար եւ հորդորելը` առանց խուճապի սպասել իրադարձությունների հետագա զարգացմանը։ Տանտերը, սակայն, տարօրինակ հայացքով ինձ էր նայում եւ մի այսպիսի հրահանգ-առաջարկ արեց. - Արի քեզ թաքցնեմ ննջարանի պահարանում։ Ճիշտն ասած` սպասում էի, որ նման առաջարկ է լինելու, եւ վախենում էի այդ առաջարկից. - Բարեկամ, ես չեմ մտնի պահարանի մեջ,- ձայնի հնարավորինս ճիշտ տոն ընտրելով` ասացի ես։ Ի զարմանս ինձ` տանտերը չփորձեց ինձ համոզել։ Բայց մենք նայում էինք ուղիղ իրար աչքերի մեջ, լուռ էինք նայում, եւ այս լուռ հայացքների հետ իրար էին բախվում հակադիր փաստարկներ, իրավիճակի հակադիր եւ իրար չհանդուրժող ընկալումներ։ Մի կողմում կանգնած էր «հարթակի մարդը», մյուս կողմում` տանտերը, ընտանիքի հայրը, սիրող ամուսինը։ Եւ երբ, ի վերջո, ես ընկալեցի նրա հայացքի բովանդակությունը, տեղի տվեցի։ Նրա հայացքը ինձ ստիպեց հասկանալ հետեւյալը. այս մարդը ինձ ապաստան է տվել` վտանգելով իրեն ու իր ընտանիքի անդամներին։ Եւ ահա, ինձ գալիս են ձերբակալելու նրա տանը, նրա հարկի ներքո։ Նա իրենից կախված ամեն ինչ արել է, որ դա տեղի չունենա, որ իմ անվտանգությունը ապահովված լինի։ Պահարանում գտնվելը տվյալ իրավիճակում հիմարություն է, եւ դա չի փրկի ձերբակալությունից։ Բայց տանտիրոջ հայացքում մի հարց էր դրոշմված. եթե իմ` պահարանում գտնվելը իր ընտանիքին թեկուզ տեսական, թեկուզ աննշան հնարավորություն է տալիս շրջանցել այս իրավիճակը, մի՞թե ես նրանցից կխլեմ այդ հնարավորությունը, մի՞թե իմ «հարթակային» հպարտությունը ավելի բարձր կդասեմ, քան հանուն ինձ իրենց հարվածի տակ դրած այս մարդկանց անվտանգությունը, մի՞թե ես ինձնից կախված ամեն ինչ չեմ անի, որ նրանք չհայտնվեն պատժիչ մեքենայի թիրախի դերում։ Այս հարցերը ես տեսա տանտիրոջ հայացքում, ապա եւ խնդրեցի ցույց տալ պահարանը։ Ներս մտա, նա իմ ետեւից փակեց դուռը։ Պահարանում նեղ էր, պահարանում մութ էր, պահարանում անհարմար էր։ Ինձ վրա ծանրանում էին կախիչներից իջնող շորեր, ծնկներս ծալվել` հասել էին ծնոտիս եւ դողում էին նյարդային դողով։ Իմ խնդիրը նախ այդ դողը դադարեցնելն էր, որովհետեւ թվում էր, թե ծնկներիս հետ ցնցվում է նաեւ պահարանը։ Ծնկներս` չէ, վախից չէին դողում, այլ անբնական կծկումից, եւ ես հասկացա, որ այդ ցնցումը չի դադարի, քանի դեռ չեմ պարզել ոտքերս։ Իսկ ինչպես է դա հնարավոր անել պահարանում. վեր պարզեցի ոտքերս եւ հենեցի պահարանի կողային պատին։ Հիմա արդեն պառկել էի պահարանի հատակին, ոտքերս վեր տնկել, ձեռքերս դրել գլխիս տակ, ու մտածում էի իրավիճակի մասին։ Ի՞նչ էի մտածում։ Ի՞նչ կմտածեիք դուք իմ փոխարեն։ Ես շատ շոշափելիորեն պատկերացնում էի այն, ինչ տեղի կունենա քիչ հետո։ Ահա բացվում է պահարանի դուռը, եւ ուժեղ լույսերը ծակում են աչքերս։ Դրանք տեսախցիկի լույսեր են, եւ պահարանի առաջ կանգնածը ոչ թե օպերատիվ աշխատող է, այլ օպերատոր, որը իր փոքրիկ տեսախցիկով նկարահանում է այս մեծ պատմությունը, թե ինչպես է ձեզ հայտնի անձնավորությունը, հարթակից խրոխտ ճառեր ասողը պահ մտել մի փոքրիկ, ոչ այնքան թանկարժեք պահարանի մեջ։ Ես ուզում էի պատկերացնել երեկոյան այդ կադրերը դիտող մարդկանց դեմքի արտահայտությունը եւ հաջորդ պահին չէի ուզում պատկերացնել նրանց դեմքի արտահայտությունը, որովհետեւ նրանց բոլորի դեմքին մի բան էր դրոշմված` իմ երեսին թքելու ցանկություն։ Ուզում էի հենց հիմա դուրս գալ այդ տխմար պահարանից, բայց հիշում էի տանտիրոջ դեմքի արտահայտությունը, հիշում էի նրա պատանի, տասներորդ դասարանցի որդուն, որը, պայմանին հավատարիմ, ամենայն լրջությամբ ասում էր. «Չէ, ախպերս, ծխելը երեկ թողեցի»։ Սկսեցի մտածել պատանու մասին եւ արդեն չէի սարսափում դեպի իմ երեսը սլացող թքի գնդերից. ես սարսափում էի այն մտքից, որ տանտերը, նրա տիկինը եւ նրա որդին կմտածեն, թե ինձ չի հետաքրքրում իրենց ճակատագիրը, վախենում էի, որ նրանք մտածեն, թե ընդամենը միջոց են ինձ համար, ընդամենը գործիք` ինչ-որ խմբային շահեր իրագործելու, կաշի փրկելու համար։ Ես չէի ուզում, որ այդպես մտածեն հենց այդ մարդիկ, որոնց օջախի հացը ես կիսել էի երկու ժամ առաջ։ Ես չէի ուզում նրանք այդպես մտածեն, որովհետեւ դա չէր համապատասխանի իրականությանը, որովհետեւ նրանց մտածածը չէր լինի ճշմարտացի։ Ես պառկել էի պահարանի մեջ եւ գոհ էի ինձնից. դա այս պահին առավելագույնն էր, ինչ կարող էի անել հանուն ինձ իրենց վտանգած այդ մարդկանց համար։ (շարունակելի)

Տպել
1035 դիտում

Սխալ են հաշվարկել, Գարեգին Բ-ն հիմար չէ, խնդիր չէ մի քանի հոգևորականի «փուռը տալը». Ստյոպա Սաֆարյան

Երկու տարեկան աղջնակը տաք թեյը լցրել է վրան. նրան տեղափոխել են հիվանդանոց

ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ ՄԶԳ կառավարչի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկու հետ

Կուսակցական ժողովների ժամանակ չմոռանաք ալբանացի սրբազանին «Հայր մեր»-ը սովորեցնեք. Չախոյանը՝ հոգևորականներին

Ապուշությունն էլ մի սահման պիտի ունենա, չէ՞, սրանք հասկանո՞ւմ են, թե ինչ վտանգի տակ են դնում Հայաստանը. Վահրամ Աթանեսյան

Ականջներիդ օղ արեք՝ իշխանության բռնազավթման ակտ չի լինելու, ով դեմ է՝ լքեք երկիրը, Մոսկվան կանչում է. Մկրտչյան

Մայիսի 9-ին Վագների 12.000-ի հանրահավա՞քն է լինելու հայոց պետության ոչնչացման նպատակով, դա է ասել անհայրենիքը. Սաֆարյան

Շատ խորհրդանշական է Ուղղափառ եկեղեցու Զատիկի օրով միութենական քայլերթի մեկնարկը. Անի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել

Արքեպիսկոպոսը քայլերթ է սկսել. Վանեցյանը, Աշոտյանը, Միհրան Պողոսյանը ողջունել ու միացել են նրա գլխավորած շարժմանը

Գետում ավտոմեքենա է արգելափակվել․ դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը (տեսանյութ)

Ուժեղ կարկտահարություն է դիտվել Արմավիրի մարզում (տեսանյութ)

Մոսկվան Զելենսկու նկատմամբ հետախուզում է հայտարարել

Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում նոր հեղեղատար համակարգեր կկառուցվեն (տեսանյութ)

ԱԳ նախարարի տեղակալն ու Հնդկաստանի դեսպանն այցելել են Հայաստանի ազգային պատկերասրահ

Եթե ինչ-որ բան լողում է ինչպես բադը, թռչում է, ձու է ածում ինչպես բադը, ապա վստահաբար դա հենց բադ է, որ կա․ Ալեքսանյան

Կառավարությունը հարձակում է իրականացրել Սահմանադրության վրա․ Վրաստանի նախագահը մեղադրող հայտարարություն է արել

«Գոլդ» համարանիշով «Մերսեդես»-ը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վարորդն այն թողել է դեպքի վայրում և հեռացել

Որտեղ են հայտնաբերվել Գյումրիում հրդեհից մահացած 3 և 5 տարեկան քույրերը․ մանրամասներ ողբերգական դեպքից (լուսանկարներ)

Բեռլինի պաշտպանական-արդյունաբերական ընկերության գործարանում երեկ բռնկված բռնկված հրդեհը մարել չի հաջողվում

Նիկոլ Փաշինյանը յասամաններ է նվիրել Աննա Հակոբյանին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է

ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը մեկնել է Կահիրե, նպատակը Գազայի հատվածում հրադադարի բանակցությունները վերսկսելն է

Մենք չենք ճանաչում ինքներս մեզ բառիս բուն և փոխաբերական իմաստով, պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից․ Փաշինյան

Գազայում լայնամասշտաբ սով է․ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը հայտարարություն է արել

Սրբազան կրակը դուրս բերելուց առաջ Երուսաղեմում ուժեղացվել են անվտանգային միջոցառումները․ ովքեր կարող են մտնել տաճար

Անձրևային եղանակը կպահպանվի․ հնարավոր է նաև կարկուտ տեղա

Ես խոսել եմ Շառլ Միշելի հետ․ ինչ է ասել Կոբախիձեն ԵԽ նախագահին «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի վերաբերյալ

Վրաերթի ենթարկված հետիոտնը մի քանի մետր շպրտվել, բախվել է կայանված «Մազդա»-ին․ վիրավորը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

Ինչպես Բալյանը ստեղծեց Գյումրու հիմնը, և ինչ նամակ էր գրել Շիրազը Ռուբեն Մաթևոսյանին․ «Սիրեմ Գը» այգին նոր անուն ունի

Լոնդոնը պետք է հարմարվի «նոր իրականությանը»․ շոգ օրերի թիվը կտրուկ աճում է

Նման ամպրոպ Երևանում դեռ չէի տեսել․ Սուրենյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ֆուատ Օքթայը ԱՄՆ կոնգրեսականների հետ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր է քննարկել

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Ֆրանսիացի բժիշկների հետ քննարկվել են համագործակցության հնարավորությունները

Հիմնանորոգվում է Նորակերտ-Փոքր Մասրիկ ճանապարհի մի հատվածը (տեսանյութ)

Բրազիլիայի հարավում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 39-ի, 68 մարդ անհետ կորած է համարվում (տեսանյութ)

«Մայրիկ Ֆուդ»-ի տոմատի մածուկի արտադրությունը կասեցվել է

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 4-ին

Գյումրու տներից մեկում բռնկված հրդեհը մարելուց հետո 3 և 5 տարեկան երեխաների դիեր են հայտնաբերվել

ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության պաշտպանության ճանապարհին․ Մարկ Քեմերոնը ողջունել է սահմանազատման գործընթացը