Շիրակի նորանշանակ մարզպետը չսպասեց պաշտոնական ներկայացմանը, ինքնուրույն եկավ աշխատանքի

01/06/2018 schedule18:15

Կառավարության նիստից անմիջապես հետո Շիրակի նորանշանակ մարզպետ Կարեն Սարուխանյանը շտապել էր Գյումրի, Շիրակի մարզպետարանում իր տեղն էր զբաղեցրել եւ պատրաստակամ ընդունեց լրագրողներին: Մասնագիտությամբ կենսաբան մարզպետը Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հիմնադիր անդամ է: Բնավորությամբ բարի է, սակայն գործնական եւ աշխատանքային հարաբերություններում խիստ է լինելու:

«Շիրակի մարզպետի պաշտոնը ստանձնելու առաջարկությունը ստացել եմ 3 օր առաջ եւ ընդունել եմ, այլ քննարկումներ այս թեմայով չեն եղել: Այսօր էլ եկել եմ աշխատանքի: Շատ ներքին խնդիրներ կան, որոնց հիմնականում ծանոթ չեմ, սակայն  բազմաթիվ հիմնախնդիրների մասին քաջ գիտեմ՝ անօթեւանություն, աղքատություն, գործազրկություն, քանի որ ինքս գյումրեցի եմ, ծնվել, մեծացել, կրթություն եմ ստացել այստեղ»,-ասաց Կարեն Սարուխանյանը:

Նորանշանակ մարզպետն ակնարկեց, որ առաջիկայում մարզպետարանում կադրային փոփոխություններ են նախատեսվում: Նրանք, ովքեր կորոշեն որ աշխատելու են հին մեթոդներով, հին սկզբունքներով միանշանակ չեն աշխատելու, առնվազն չեն աշխատելու, իսկ այն մարդիկ, ովքեր մսխել են այս բյուջեն, պատասխան են տալու: 

Կարեն Սարուխանյանն ասաց մարզպետը լայն լիազորություններ ունի, ընդամենն աշխատել է պետք: Նախորդները չե՞ն աշխատել հարցին կարճ պատասխանեց՝ ուրիշների մասին չեմ խոսում, ասում եմ, որ ես հնարավոր ամեն ինչ անելու եմ Շիրակի մարզի զարգացման եւ առաջընթացի համար: Ցանկացած մեկը, ով անգամ փոքր լումա կցանկանա ներդնել այս մարզի համար, նորանշանակ մարզպետը պատրաստ ու բաց կլինի համագործակցության համար: 

«Մեր մարզում մարզպետի ինստիտուտն էդքան զարգացած չի եղել, հիմնականում համբավ է վայելել քաղաքապետի ինստիտուտը, դա երեւի անձնաց հետ կապված խնդիր է եղել, հիմա մարզպետի ինստիտուտը ավելի լայն լիազորություններ ունի, եւ ցանկացած ոլորտում լիազորություններիս սահմաններում անելու ենք ամեն ինչ վերահսկողություն սահմանելու համար: Մարզպետարանի լիոզորությունները շատ մեծ են, ուղղակի պետք է աշխատել»,-վստահեցրեց Կարեն Սարուխանյանը:

 Մարզպետը խոստացավ վերահսկողության տակ պահել բոլոր ոլորտները: Շիրակի մարզում կոռուպցիայի վերացմանն ուղղված աշխատանքները կսկսի դպրոցներից:

Մինչ նորանշանակ մարզպետը կավարտեր զրույցը լրագրողների հետ, դռան վրա ամրացվեց նաեւ ցուցանակը՝  ՀՀ Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյան գրառմամբ:

Տպել
7031 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին