Հեղափոխություն է տեղի ունեցել, բայց ոչ դատական համակարգում. զինված խմբի պարագլուխ

Երկարատեւ դադարից հետո այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ վերսկսվեց 2015 թվականին ԱԱԾ-ի կողմից մեծ աղումկով վնասազերծված զինված խմբի գործով դատական նիստը:

Երկրում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո այսօր պաշտպանական կողմը թվով 8 միջնորդություն ներկայացրեց՝ խմբի 8 անդամներին ազատ արձակելու վերաբերյալ: Դատական նիստն անցավ լարված մթնոլորտում: Մասնավորապես, նման միջնորդություններով հանդես եկան ամբաստանյալներ Ապար մականունով հայտնի Էդվարդ Ներսիսյանի, Վլադիմիր Առաքելյանի, Արթուր Վարդանյանի, Վահան Շիրխանյանի, Խաչիկ Ավետիսյանի, Գեւորգ Ջնդոյանի, Արա Պողոսյանի ու Հարություն Սարիբեկյանի պաշտպանները:

Էդվարդ Ներսիսյանի պաշտպան Կարմեն Պողոսյանը միջնորդեց ազատ արձակել իր պաշտպանյալին: Նա նշեց իր պաշտպանյալի մի շարք հիվանդությունների մասին, հայտարարելով, որ նրա առողջական վիճակը գնալով վատթարանում է: Նշենք, որ Ներսիսյանը դժվարությամբ է տեղաշարժվում ու խոսում: Կալանավորումից հետո նա ՔԿՀ-ում գլխուղեղի կաթված է ստացել: Նրան ազատ արձակելու միջնորդության դեմ առարակեց մեղադրող դատախազ Գեւորգ Սարգսյանը՝ նշելով, թե չկա առողջական վիճակի վատթարացումը փաստող բժշկական փորձաքննությունների փաստաթուղթ: Ինչի հետ, սակայն, պաշտպանները չհամաձայնեցին: Մասնավորապես պաշտպան Ինեսա Պետրոսյանը նկատեց, որ պաշտպանի միջնորդությունն ակհնայտ հիմնավոր է «Հաց բերող» Արթուր Սարգսյանի դեպքում էլ բոլորիս էր հայտնի, թե որքան վատ վիճակում էր նա գտնվում, հիմա էլ Ներսիսյանի դեպքում է ակնհայտ: Սույն քրեական գործով 8 հոգի գտնվում են ազատության մեջ եւ ըստ էության չի եղել մի դատական նիստ, որ գործով 8 ամբաստանյալները չներկայանան կամ դրսեւորեն ոչ պատշաճ վարքագիծ: Տվյալ դեպքում մեղադրանքի կողմը չի կարող որեւէ հիմնավորում ներկայացնել, թե ինչու հատկապես Էդվարդ Ներսիսյանը պետք է մնա կալանքի տակ»,- ասաց Պետրոսյանը:

Պաշտպան Հովիկ Արսենյանն էլ նկատեց, որ այնպիսի իրավիճակ է փոխվել երկրում, որ եթե նույնիսկ մեղադրանքի կողմից նայելիս լինենք, ապա ենթադրվում է, որ ամբաստանյալները ոտնձգություն են կատարել ոչ թե պետության այլ՝ բռնությամբ իշխանությունը զավթած անձանց նկատմամբ, որը վերացել է, գոյություն չունի: Նա նշեց, որ ամբաստանյալների խափնման միջոց կալանքը փոխելու միջնորդությամբ պետք է մեղադրողները հանդես գային: «Բայց Երեւանի սրտում գտնվող ՀՀ գլխավոր դատախազությունը ոնց որ էշի ականջում քնած լինի, կարծես ոչինչ չի փոխվել: Դուք ձեր կամքով հենց այս դատական նիստին պետք է հրապարակեիք նրանց խափանման միջոցները փոխելու որոշումները»,- ասաց Արսենյանը՝ դիմելով դատավոր Արմեն Բեկթաշյանին: Վերջինս էլ ճշտող հարց տվեց պաշտպանին, «Քրեական դատավարության օրենսգիրքն է փոխվե՞լ»: «Յուրաքանչյուր ոք իր արածի համար պետք է պատասխան տա: Կա՞ զենք-զինամթերք, դրա համար պատասխանատվության ենթարկեք, բայց որ ասում եք՝ իշխանությունը զավթելու փորձ, դա հասկանալի չէ»,- շարունակեց Արսենյանը: Դատավորը, սակայն, ընդհատեց պաշտպանին՝ ասելով, որ ինքն արդեն ապացույցներ է հետազոտում: «Դուք արդեն գնահատում եք ապացույցները»,- ասաց դատավորը: Արսենյանը, սակայն, շարունակեց հայտարարությունը: «Ես ասում եմ՝ գնահատականը ժողովուրդն է տվել, էն իշխանությունը չկա, թավշյա հեղափոխություն է տեղի ունեցել, հարգելի դատարան: Դուք պետք է նրանց խափանման միջոցները փոխեիք»,- զայրացած ասաց Արսենյանը: Ինչից հետո բանավեճ սկսվեց նրա ու դատավորի միջեւ: Մասնավորապես Բեկթաշյանն ասաց, որ նման օրենք գոյություն չունի, ապա նշեց, որ ինքը ղեկավարվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով: Արսենյանի պնդմանն ի պատասխան դատավորն, ըստ էության, անկեղծացավ. «Սյսինքն, դուք ասում եք՝ մի անօրինականությունից մյուսը արեք»:

Ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանն էլ հայտարարեց, որ առողջական խնդիրներ ունի եւ որ վիրահատությունից հետո իր մոտ բարդություններ են առաջացել. «Իմ քաղաքական հայացքների համար ես արդեն երրորդ անգամ հայտնվում եմ էս զնդանում: Այնպես որ որոշումը ձերն է, իրավիճակ է փոխվել»,- ասաց նա: Երբ մեղադրող դատախազ Գեւորգ Սարգսյանը հայտարարեց, որ միջնորդությունները անհիմն են եւ ենթակա են մերժման, ազատամարտիկ Զիմ մականունով հայտնի Հարություն Սարիբեկյանը զայրացավ: «Հաշվի առե՞լ եք դրդապատճառ, թե ինչու ենք մենք այստեղ: Հաշվի առե՞լ եք, թե ով է այդ դրդապատճառը»,- դիմելով դատախազներին ասաց ազտամարտիկը: Վլադիմիր Առաքելյանը, սակայն, հորդորեց նրան լռել, որպեսզի հետո հակադարձեն դատախազներին, սակայն Զիմն ավելի զայրացավ. «Մի փակեք բերանս, արա՛»: Լարված իրավիճակ ստեղծվեց, ինչի պատճառով դատավորը նիստը կես ժամով ընդմիջեց, ապա վերադառնալով՝ նախազգուշական սանկցիա կիրառեց Վլադիմիր Առաքելյանի եւ Հարություն Սարիբեկյանի նկատմամբ:

Հայտարարությամբ հանդես եկավ նաեւ զինված խմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանը: Նա նշեց, որ երկրում իրավիճակ է փոխվել, որը կարծես մեղադրող կողմը չգիտես ինչու չի տեսնում: «Հարյուր-հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց եւ տեղի ունեցավ իշխանության ազատագրում, որը ծնեց մի նոր սկիզբ, մի նոր քաղաքական իրավիճակ: Ձեր ներկայացրած մեղադրանքը՝ իշխանությունը բռնազավթելու, իրավունքի ուժ չունի: Բոլորն այսօր խոսում են նախկին իշխանության ոչ լիգիտիմ լինելու մասին, դա նշանակում է, որ այն մեղադրանքը, որը դուք մեզ ներկայացնում եք, նույնպես լեգիտիմ չի եղել: Էսօր մենք ունենք նոր իշխանություն, բոլորս այսօր եկել ենք դրական լիցքով, բոլորս ցանկություն ունենք նոր Հայաստանում մի նոր սկիզբ սկսելու, եթե դուք զրկեք մեզ դրանից, նշանակում է՝ հեղափոխություն տեղի է ունեցել, բայց ոչ դատական համակարգում: Դուք ինձ մեղադրում եք զենք գնելու մեջ. այդ զենքն իմն է, ես դա չեմ ժխտել, նաեւ ասել եմ, թե ինչու եմ այդ զենքը գնել: Բայց դուք մինչ այսօր փորձում եք ներկայացնել փաստեր, որոնք իրականում օգտակար էին նախորդ իշխանությանը: Այստեղ հանցագործ չկա, դուք չեք կարող մի հանցագործ գտնել այստեղ: Եթե դուք այս մարդկանց պահեք կալանքի տակ, նրանց մահապատժի կդատապարտեք, դուք նրանց սպանում եք, դա նշանակում է՝ դուք ուզում եք վրեժխնդիր լինել, նախորդ իշխանությունների գործն եք շարունակում»,- հայտարարեց Վարդանյանը:

Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդությունից բացի նաեւ ներկայացրեց «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբի միջնորդագիրը, որով ակումբի անդամները երաշխավորում են Շիրխանյանի ազատ արձակվելու դեպքում նրա օրինական վարքագիծը ու պատրաստակամություն են հայտնում ստանձնել երաշխավորի պարտականությունները:

Ընդհանուր առմամբ, 8 միջնորդությունների վերաբերյալ մեղադրանքի կողմը նույնաբովանդակ դիրքորոշում էր հայտնում՝ կալանավորման հիմքերը շարունակվում են պահպանվել, միջնորդությունն անհիմն է:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ. նա որոշումները կայացրեց մոտ 8 ժամում: 8 ժամ անց վերադառնալով խոհրդակցական սենյակից՝ դատավոր Արմեն Բեկթաշյանը մերժեց 8 ամբաստանյալներին ազատ արձակելու պաշտպանական կողմի միջնորդությունը:

Տպել
10552 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց