Տուժում են խոշորները, կշահեն փոքրերը. խմբագրական

02/06/2018 schedule16:17

Երեկ սուպերմարկետներում մի քանի ապրանքներ, մասնավորապես՝ տեղական արտադրության միսը, բանջարեղենը, կանաչեղենը, մրգերը կտրուկ թանկացան: Օրինակ, միսը թանկացավ 15-20 տոկոսով: Հանրության բացասական արձագանքը երկար սպասել չտվեց: Ու դա բնական է:

Անշուշտ, վատ է, երբ առաջին անհրաժեշտության ապրանքը թանկանում է:

Բայց խնդրին ավելի լայն նայելու դեպքում կարձանագրենք, որ դրանում ոչ մի սարսափելի բան չկա: Նշված ապրանքները թանկացել են միայն սուպերմարկետներում: Եվ դա պայմանավորված է հարկային այն ռեժիմի փոփոխության հետ, որով նախկինում աշխատում էին սուպերմարկետները: Վերջիններս տեղական արտադրության գյուղմթերքները գնում էին հատուկ ստեղծված Ա/Ձ-ների միջոցով եւ քիչ հարկ վճարում, հիմա պետք է գյուղացուց գնած ապրանքի վրա դնեն ավելացված արժեքի հարկ: Այս սխեմայից ազատված են, ասենք, մսի մասնագիտացված խանութները, որոնք աշխատում են շրջանառության հարկի դաշտում, շուկայի մսի պասաժներում աշխատող ձեռներեցները եւ ի վերջո հենց գյուղացիները, որոնք կարող են իրենց արտադրանքը անձամբ հանել շուկա:

Ինչպիսի՞ն էր պատկերը մինչ այս: Սուպերմարկետները իրենց գնումների մասշտաբներով պայմանավորված՝ ունեցել են գյուղացիներից ապրանքների ձեռքբերման ավելի ձեռնտու պայմաններ, քան փոքր խանութները: Սակայն այդ ապրանքների գները սուպերմարկետներում եւ փոքր խանութներում նույնն են եղել, այսինքն սուպերմարկետների եկամուտը նույն ապրանքը վաճառելիս ավելի մեծ է եղել:

Այլ կերպ ասած, սա հնարավորություն է ստեղծում գոնե տեղական արտադրության բանջարեղենի եւ մսի շուկայում էական ապակենտրոնացում իրականացնել մանրածախ առեւտրի ոլորտում: ՀՀ բնակչությունը ունենալու է հնարավորություն՝ գնել էժան միս մսի կրպակից, մասնագիտացված շուկաներից, կամ թանկ միս՝ սուպերմարկետից: Այստեղ ոչ մի սարսափելի բան չկա: Սուպերմարկետները, անշուշտ, կտուժեն, քանի որ մանրածախ առեւտրի մի զգալի հատված կտեղափոխվի ավելի փոքր խանութներ: Բայց միեւնույն ժամանակ կշահեն հենց այդ ավելի փոքր խանութները: Անշուշտ, առաջիկա մի քանի օրերին սուպերմարկետներում նշված ապրանքների գների բարձրացման «շորշոփը» կարող է ազդել նաեւ փոքր խանութների վրա եւ այնտեղ էլ որոշ թանկացումներ արձանագրվեն, բայց դա ժամանակավոր բնույթ է կրելու. առաջարկ-պահանջարկ-գին շուկայական «տրիոն» կանի իր գործը, եւ փոքր խանութներում գները կվերադառնան նախկին մակարդակին, քանի որ նրանց մոտ հարկային որեւէ փոփոխություն չի եղել, գյուղացին էլ չի թանկացրել իր ապրանքը:

Իսկ սուպերմարկետներում նշված ապրանքների թանկացման հետ կապված խուճապային տրամադրությունները պայմանավորված են նրանով որ մենք չափազանց մեծ կախվածություն ունենք խոշոր բիզնեսից, այդ թվում նաեւ մանրածախ առեւտրում: Ժամանակի ընթացքում այդ կախվածությունը գնալով թուլանալու է, եւ փոքր բիզնեսը ստանալու է իրենից խլված «թթվածինը»:

Հ.Գ. Երեկ առեւտրային  խոշոր ցանցերը տարածել են հայտարարություն, որով պարզաբանել են գների բարձրացումը սուպերմարկետներում եւ խնդրել հանդիպում ՀՀ վարչապետի հետ՝ ստեղծված իրավիճակը քննարկելու համար:

Տպել
5824 դիտում

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը