Մենթալիտետ. Հրազդանում փաթաթած ունեն օրենքը

02/06/2018 schedule15:20

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հունիսի 1-ի համարում

Թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում երեկ սկսվեց Հրազդանի քաղաքապետի մայիսի 29-ին կայացած ընտրությունների արդյունքների ստուգումը: Ստուգումների առաջին օրը հատկապես ուշագրավ էր հանձնաժողովներում ունեցած անդամների թվի տեսանկյունից երկու թեկնածուների ուժերի դասավորվածությունը գնահատելու համար: Հիշեցնենք, որ Հրազդանի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են գործող քաղաքապետ ՀՀԿ անդամ Արամ Դանիելյանը եւ անկուսակցական Արթուր Շաբոյանը: Ըստ նախնական արդյունքների, գործող քաղաքապետի օգտին տրված ձայները 349-ով ավել են եղել, քան Ա.Շաբոյանի օգտին տրված քվեները: Նույնիսկ թիվ 41 ԸԸՀ անդամները չէին թաքցնում, որ հանձնաժողովի 9 անդամներից 6-ը Ա.Դանիելյանի կողմնակիցներ են, իսկ 3-ը` Ա.Շաբոյանի:

Մեծամասնության երեքը Ռոբերտ Քոչարյանի նշանակած անդամներն էին, որոնցից Գագիկ Հարությունյանը հանձնաժողովի նախագահն էր, իսկ Գարեգին Գյուրջյանը՝ նախագահի տեղակալը (վերջինս Ա.Դանիելյանի ազգականներից է), բացի այդ, գործող քաղաքապետի կողմի մեջ էին մտնում նաեւ ընդդիմադիր երկու քաղաքական ուժերի՝ «Արդարություն» դաշինքի եւ «Ազգային միաբանության» նշանակած անդամներն ու ՕԵԿ անդամը: Իսկ Ա.Շաբոյանի սատարող եռյակի մեջ մտնում էին ԸԸՀ քարտուղար Մարտին Պողոսյանը, որը նշանակվել էր ՀՀԿ-ից, ՀՅԴ-ն եւ ՄԱԿ-ը ներկայացնող անդամները: Ի դեպ, ինչպես նկատեցիք, ՀՀԿ անդամը ոչ թե իր կուսակցին էր պաշտպանում, այլ նրա հակառակորդին: Այս դեպքում, ինչպես մեզ պարզաբանեցին, պատճառն Ա.Շաբոյանի եւ ԸԸՀ քարտուղարի անձնական մտերմությունն է:

Մի խոսքով, Հրազդանում կարելի է ասել, որ երկու պայքարողներն էլ իշխանական որոշակի շրջանակների հովանավորյալներ են:  Առաջինը ԸԸՀ-ն ստուգեց թիվ 1 տեղամասի փաստաթղթերը: Երկու ժամից ավել ԸԸՀ անդամները ճշտում էին տեղամասի ընտրացուցակներում մասնակիցների ստորագրությունների թիվը, քանի որ ԸԸՀ անդամների ստացած թիվը տեղամասային հանձնաժողովի արձանագրած տվյալից 10-ով փոքր էր: Մի քանի անգամ հաշվելուց հետո ԸԸՀ անդամները ստիպված էին ընդունել այն փաստը, որ թիվ 1 ՏԸՀ արձանագրած թիվը սխալ է: Ընտրական մնացած փաստաթղթերի ստուգման արդյունքում Ա. Դանիելյանի ձայները նվազեց 13-ով, Ա.Շաբոյանինը՝ 12-ով, իսկ անճշտությունների թիվն այստեղ կազմեց 7: Սակայն իրավիճակը սրվեց հաջորդ՝ թիվ 19 տեղամասի քվեարկության արդյունքները ստուգելիս:

Այստեղ ընտրական ցուցակների հետ կապված ավելի խոշոր խախտում ի հայտ եկավ: Պարզվեց, որ դատարանի վճռով քվեարկության եկածների լրացուցիչ ցուցակում, որը ո՛չ կնքված էր եւ ո՛չ էլ ԸԸՀ նախագահի կողմից ստորագրված, բացակայում էին ընտրողների անձնագրային տվյալները եւ ստորագրությունը: Իսկ «Ընտրական օրենսգիրքը» եւ ԿԸՀ որոշումները պահանջում են, որ լրացուցիչ ընտրական ցուցակները լրացվեն բուն ընտրական ցուցակների պես, այսինքն՝ դրանցում պետք է նշվեն ընտրողների անձնագրային տվյալները, եւ քվեաթերթիկ ստացողը պետք է ստորագրի: Եթե ԸԸՀ-ն օրենքով առաջնորդվեր, ապա քվեաթերթիկ ստացածների թիվը հաշվարկելիս «լրացուցիչ ցուցակի» 33 տվյալը պետք է չհաշվեր, այսինքն՝ այդ 33-ը համալրեր անճշտությունների թիվը: Ա.Դանիելյանի կողմնակից ԸԸՀ անդամները այլեւս չկարողացան իրենց զսպել եւ սկսեցին բաց տեքստով խոսել:

Մասնավորապես, նրանք հերթով վիճում էին Ա.Շաբոյանի վստահված անձ Հակոբ Ադամյանի հետ՝ ասելով, որ իրենք լավ են հասկանում, թե ինչու է նա պահանջում այդ 33 հոգանոց ցուցակը որպես ընտրական ցուցակ չընդունել, ուստի, ԸԸՀ անդամները պնդում էին, որ իրենք նման բան թույլ չեն տա: Նրանք, լծվելով իրենց թեկնածուին պաշտպանելու սուրբ գործին, մոռացել էին, որ իրենց գործողությունների միակ շարժառիթը պետք է լինի օրենքը: Հետագա ապօրինությունը կանխելուն չօգնեց նաեւ ԿԸՀ ներկայացնող փոխնախագահ Համլետ Աբրահամյանի եւ Եղիշե Տերտերյանի միջամտությունը: Նրանք ԸԸՀ անդամներին բացատրեցին, որ իբրեւ լրացուցիչ ցուցակ ներկայացվող փաստաթուղթը չի կարող իրավական տեսանկյունից ընդունվել, բայց ԸԸՀ անդամները օրենքի մասին կարծես մոռացել էին:

Ուստի, ԿԸՀ անդամներին մնում էր միայն առաջարկել, որ ԸԸՀ-ն իր դիրքորոշումն արտահայտի հատուկ որոշմամբ: ԸԸՀ անդամ Մուշեղ Մանասյանը, որը ներկայացնում էր ՀՅԴ-ն, առաջարկեց որպես լրացուցիչ ցուցակ ներկայացվող թուղթն իբրեւ ընտրական փաստաթուղթ չընդունել: Այս առաջարկությունը երկար վեճերից հետո ի վերջո դրվեց քվեարկության, եւ դրան կողմ քվեարկեցին միայն հեղինակը, ՀՀԿ եւ ՄԱԿ անդամները, իսկ հինգ անդամները դեմ քվեարկեցին, մեկն էլ` ձեռնպահ: Այս դեպքում կողմ քվեարկողները փաստացի գիտակցաբար խախտեցին ԸՕ-ն եւ իրավական ուժ չունեցող թուղթը հիմք ընդունեցին:

Ի դեպ, բավական հետաքրքիր իրավիճակում հայտնվեց ԿԸՀ-ն: Փաստորեն, այն բանից հետո, երբ այս մարմնի ներկայացուցիչները իրենց գործընկերներին կտեղեկացնեն տեղի ունեցածի մասին, ԿԸՀ պարտավոր է դիրքորոշում արտահայտել: Ու որպեսզի ԿԸՀ-ն չդառնա ապօրինության մասնակից, այս մարմինը կարող է դիմել դատախազությանը` պահանջելով պատասխանատվության ենթարկել թիվ 41 ԸԸՀ այն 5 անդամներին, որոնք քվեարկել են հոգուտ օրենքի խախտմանը` կանխելով անճշտությունների աճը: Ինչեւէ, հաջորդ տեղամասի ստուգումը ի տարբերություն իր նախորդի բուռն կրքերի տեղիք չտվեց, այստեղ անճշտությունների թիվը կազմեց 1, այսպիսով՝ բոլոր երեք տեղամասերի ստուգման արդյունքում անճշտություների թիվը աճեց 10-ով, իսկ առջեւում դեռեւս ստուգման են սպասում եւս 20 տեղամասեր, չնայած, եթե ԸԸՀ-ն այս տեմպերով շարունակի, ապա ԸՕ-ով նախատեսված ժամկետում, որից մնացել է 3 օր, դրանց մի փոքր մասը միայն կստուգի` ասելով, որ մնացածը «չհասցրեց»:

Վահագն Հովակիմյան

Տպել
2540 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին