«Ոսկու աշխարհ» տոնավաճառում սպանություն կատարողին ձերբակալել են, կա վիրավոր եւս

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ «Ոսկու աշխարհ» տոնավաճառում հունիսի 2-ին տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ. կասկածյալը ձերբակալվել է։

2018թ. հունիսի 02-ին՝ ժամը 22-ին, «Նաիրի» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի աջակողմյան հատվածի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչ, 1983 թ. ծնված Արմեն Ավդալյանը։ Վերջինս հայտարարել է, որ վնասվածքն ստացել է Մ.Խորենացի փողոցի թիվ 24 հասցեում գործող «Ոսկու աշխարհ» տոնավաճառում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում:

Նույն օրը՝ ժամը 22.05-ի սահմաններում, Երևանի «Շտապբուժօգնություն» ՊՓԲ ընկերության ենթակայանից հաղորդում է ստացվել առ այն, որ կանչով Մ.Խորենացի 24 հասցե մեկնած թիվ 01 բրիգադան «Ոսկու աշխարհ» տոնավաճառում հայտնաբերել է Երևան քաղաքի բնակիչ, 1979թ. ծնված Արամ Ասատրյանի դիակը՝ կտրած-ծակած վնասվածքով։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի և 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, մշակվել քննչական պլան:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած աձի ինքնությունը, ով ձերբակալվել է։

Նախնական քննության տվյալներով՝ 2018թ. հունիսի 02-ին՝ ժամը 21-ի սահմաններում, «Ոսկու աշխարհ» տոնավաճառի 6-րդ հարկում վիճաբանություն է առաջացել տոնավաճառի անվտանգության աշխատակիցների և նույն տոնավաճառում ոսկյա իրերի արտադրությամբ զբաղվող Գ.Ղահրամանյանի ու նրա ընկերների միջև, որի ընթացքում վիճաբանության մասնակիցներից մեկը դանակով հարվածներ է հասցրել տոնավաճառի անվտանգության աշխատակիցներ Ա.Ավդալյանին և Ա.Ասատրյանին։ Ստացած մարմնական վնասվածքների հետևանքով Ա.Ասատրյանը տեղում մահացել է, իսկ Ա.Ավդալյանը` տեղափոխվել «Նաիրի» բժշկական կենտրոն:

Դեպքի վայրի զննության ընթացքում վերցվել են տեսանկարահանման համակարգի տեսագրությունները, զննվել։ Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: 

Պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով ևս Երևանի բնակիչ է, բարձրագույն կրթությամբ, ծնված 1983թ. և «Ոսկու աշխարհ» տոնավաճառում սովորում է ոսկերչություն։ Կասկածյալը ձերբակալվել է և հարցաքննվել։ Վերջինս ներկայացրել է հանցագործության կատարման գործիք հանդիսացած դանակը:

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
1843 դիտում

Չինաստանն ավելի մեծ սպառնալիք է ԱՄՆ տնտեսության համար, քան Ռուսաստանը. Պոմպեո

ՀՀ կենտրոնական բանկը եւ առեւտրային բանկերն աշխատելու են սեպտեմբերի 21-ին եւ 22-ին

Կառավարությունն ԱԳՆ-ին 110 մլն դրամ տվեց. ինչ նպատակով է ծախսվելու

Մարտի 1-ի գործով ՄԻԵԴ առաջին վճիռը. Հայաստանի արդարադատության համակարգի քաղցկեղի բուժման առաջին քայլը

Երբ նշել «Երեւանի օրը». թեժ քննարկումից հետո կառավարությունը դիրքորոշում չհայտնեց

Նախագահն այցելել է Հայաստանում Չինաստանի դեսպանություն

«Երեւան ՋԷԿ»-ի պատճառով «Սպայկան» 133 մլն դոլարի ներդրում չի անի. գումարի չափը նվազեց

Բողոք կառավարության դիմաց. սահմանամերձ գյուղի բնակիչները պահանջում են վարչապետին

Ստամբուլում սպանվել է ադրբեջանցի գործարար Իթիմաթ Իսմաիլովը

Անվերապահ աջակցությունն ենք հայտնում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը․ ՕԵԿ

Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

Ինչպե՞ս է Հայաստանը պատրաստվում «Եվրասիական շաբաթ»-ին․ քննարկում նախարարությունում

Վալերի Օսիպյանը կառավարության նիստին նվերներով է եկել

Խոստացել է 10․000 դրամ․ ընտրակաշառք տալու դեպքի առթիվ երկրորդ քրգործն է հարուցվել

Միջոցառումներ, ներդրողների հետ հանդիպում եւ գրքերի առաքում․ սփյուռքի նախարարության աշխատանքը՝ թվերով

Ավտոտրանսպորտով հացահատիկային բեռների ներկրման արգելքը Վրաստանը հետաձգվել է մինչեւ տարեվերջ

Փաշինյանի թիմը այլեւս կաշկանդված չէ նախկին պայմանավորվածություններով

Ճանաչողական այցով ԱԱԾ-ում էր Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևը

Մենք կողմ ենք ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը. Ռոուզ Գոտեմյուլլեր

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն ու ՀՀ դատախազի տեղակալները խոսել են ընտանեկան բռնությունների մասին