Պետք է միավորենք ջանքերը խաղաղության պահպանման համար. Բաբլոյանը միջազգային համաժողովում է

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հունիսի 4-ին Մոսկվայում մասնակցել է պառլամենտարիզմի զարգացմանը նվիրված միջազգային համաժողովին եւ ելույթ ունեցել «Միջազգային անվտանգության ամրապնդում. խորհրդարանների դերը» թեմայի շրջանակում, հայտնում են ԱԺ հանրային կապերի վարչությունից:

«Մեծարգո պարոն Վոլոդին,

հարգելի գործընկերներ, տիկնայք եւ պարոնայք,

առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին այս համաժողովի կազմակերպման համար:Խորհրդարանական դիվանագիտության դերը՝ որպես միջազգային հարաբերությունների կարեւոր գործոն, զգալիորեն աճել է՝ ներդաշնակորեն լրացնելով եւ ընդլայնելով ավանդական դիվանագիտության հնարավորությունները: Փոխազդեցությունն օրենսդիր մարմինների միջեւ նշանակալի ներդրում է վստահելի շփումների եւ երկխոսության պահպանման գործում նույնիսկ այն խնդրահարույց հարցերում, որտեղ պետությունների դիրքորոշումները կարող են հիմնովին տարբերվել:

Այսօր, երբ աշխարհը լուրջ մարտահրավերների առջեւ է կանգնած, երկխոսությունն ու համագործակցությունն առավել կարեւոր են, քան երբեւէ: Մենք ապրում ենք նոր ճգնաժամերի եւ սպառնալիքների պայմաններում, ականատես ենք բաժանարար գծերի խորացմանը: Գլոբալիզացիայի պայմաններում մի տարածաշրջանում անկայունությունը կարող է ունենալ համաշխարհային մասշտաբի հետեւանքներ: Հետեւաբար, մենք պետք է միավորենք մեր ջանքերը կայունության եւ խաղաղության ապահովման համար:

Միջխորհրդարանական շփման մեխանիզմներն այժմ ավելի քան երբեւէ պահանջված են արդյունավետ հակազդելու այնպիսի մարտահրավերներին, ինչպիսիք են ահաբեկչությունը, ծայրահեղականությունը, անհանդուրժողականությունը, այլատյացությունը, անօրինական միգրացիան:

Մեր կարծիքով՝ միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության ամրապնդման համար միջխորհրդարանական համագործակցության հիմնական ուղղությունները պետք է ներառեն՝

*մարտահրավերներին ու անվտանգության սպառնալիքներին հակազդելու օրենսդրության ձեւավորումը, այս ոլորտում փորձի փոխանակումը,

*միջազգային պայմանագրերի վավերացմանը նպաստելը,

*խորհրդարանական համագործակցության ակտիվացումը, տարածաշրջանային խորհրդարանական կառույցների ամրապնդումը եւ այլ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության ընդլայնումը,

* մարտահրավերներին դիմակայելու համատեղ ծրագրերի մշակումը:Օրինակ, խոսելով այնպիսի մարտահրավերի մասին, ինչպիսին անօրինական միգրացիան է՝ գտնում եմ, պետք է մշակվի համաձայնեցված միգրացիոն քաղաքականություն՝ ուղղված տարածաշրջանային զգայուն խնդիրների երկարաժամկետ լուծմանը: Ծրագրերը պետք է նախագծված լինեն այնպես, որ միգրացիան դիտարկվի որպես լրացուցիչ հնարավորություն երկրի զարգացման գործընթացներում:

Անհրաժեշտ է կատարելագործել ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում միջպետական համագործակցության իրավական հիմքերը: Նման աշխատանքն իրականացվում է ԱՊՀ ՄԽՎ շրջանակում: Համատեղ ջանքերով ստեղծվել է մոդելային օրենսդրական հիմք, որը կարգավորում է անվտանգության խնդիրները:

Հսկայական աշխատանք է իրականացվում նաեւ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի շրջանակում: Երեւանում ընդունված մինչեւ 2025 թվականը Հավաքական անվտանգության ռազմավարության իրականացման պլանը Հայաստանի նախագահության ընթացքում ենթադրում է միջազգային ահաբեկչությանը եւ ծայրահեղականությանը հակազդելու համատեղ գործողություններ: 2016 թվականին հաստատվել է ՀԱՊԿ ձեւաչափում ահաբեկիչ ճանաչված կազմակերպությունների միասնական ցուցակ ձեւավորելու մասին կանոնակարգը: Այս տարվա աշնանն էլ՝ հոկտեմբերի 29-30-ին, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի՝ Երեւանում կայանալիք նիստում ի թիվս այլոց կքննարկվեն նաեւ կիբեռանվտանգության եւ ահաբեկչության դեմ պայքարի հարցերը: Միջազգային միջխորհրդարանական կազմակերպությունները փոխզիջումային լուծումների մշակման համար առավել արդյունավետ հարթակներից մեկն են:

Գործընկերներ,

վերջին ներքաղաքական փոփոխությունները Հայաստանում ի ցույց են դրել պառլամենտարիզմի եւ ժողովրդավարության զարգացման աստիճանը մեր երկրում: Ցանկանում եմ առանձնակի ընդգծել, որ չնայած բոլոր ներքին գործընթացներին, Հայաստանի արտաքին քաղաքականության վեկտորը կմնա անփոփոխ: Մենք հավատարիմ կլինենք մեր միջազգային պարտավորություններին:

Տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից կարեւորագույն հարցերից մեկը շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծումը: Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի Դաշնության եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի այլ համանախագահների հետեւողական եւ կառուցողական դերը խաղաղ կարգավորման գործում: Հայաստանը միշտ հավատարիմ է հակամարտության կարգավորմանը բացառապես խաղաղ ձեւաչափով:

Չնայած միջազգային հանրության կողմից կրակի դադարեցման ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմների ներդրման, հակամարտության գոտում միջազգային դիտորդների թվի ավելացման առաջարկին եւ դրանց իրականացմանն ուղղված հայկական կողմի հետեւողական ջանքերին, պաշտոնական Բաքուն շարունակում է պահպանել լարվածությունը բանակցային գործընթացում՝ միաժամանակ չափից ավել մեծացնելով իր ռազմական ներուժը: Հայաստանը հաստատում է իր ձգտումը շարունակելու հակամարտության խաղաղ լուծման որոնումը՝ միջազգային իրավունքի սկզբունքների, մասնավորապես ազգերի ինքնորոշման իրավունքի հիման վրա, ինչպես նաեւ ընդգծում ենք վստահության վերականգնմանն ուղղված համալիր միջոցառումների կյանքի կոչման անհրաժեշտությունը եւ լիակատար պահպանումը՝ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի եւ Ժնեւի 2016-2017 թթ. գագաթաժողովներում կողմերի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա: Այս հարցում կցանկանայի ընդգծել խորհրդարանականների դերը: Մեր աշխատանքում մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի թույլ չտանք ռազմատենչ հռետորաբանությունը եւ այլատյացության հայտարարությունները:

Քննարկելով միջազգային անվտանգության հարցերը՝ չեմ կարող չանդրադառնալ Մերձավոր Արեւելքի իրավիճակին՝ Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին: Ազգային փոքրամասնությունների իրավիճակը մեր մշտական անհանգստության առարկան է, առավել եւս, որ այդ տարածաշրջանում առկա է մեծ հայկական համայնք: Ձգձգված ճգնաժամը դարձավ տարածաշրջանային ահաբեկչական ուժերի ակտիվացման պատճառ, հանգեցրեց փախստականների թվի աճի: Միայն Հայաստանը Սիրիայից ընդունել է շուրջ 22.000 փախստական: Մեր երկիրը դարձել է Եվրոպայում երրորդ պետությունն ազգաբնակչության թվի համեմատ ընդունած փախստականների թվով: Դրանք իրական մարտահրավերներ են, որոնք չեն կարող մնալ առանց ուշադրության: Միջազգային հանրությունը պետք է նպաստի սիրիական ճգնաժամի շուտափույթ քաղաքական կարգավորմանը՝ երկխոսության եւ բանակցությունների ճանապարհով, միջազգային կառույցների միջնորդությամբ:

Տիկնայք եւ պարոնայք,

միայն բաց եւ կառուցողական երկխոսությունը, խորհրդատվությունների բազմակողմ մեխանիզմը եւ համաձայնեցված գործողությունները կօգնեն դիմակայելու այն վտանգներին ու մարտահրավերներին, որոնք ծնվում են, ինչպես նաեւ դառնան տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության ամուր հիմք: Խորհրդարանականների համագործակցությունը թույլ կտա ապահովել միջազգային գործընթացների օրենսդրական հիմքը՝ հաշվի առնելով ազգային շահերը, ամրացնելով յուրաքանչյուր պետության անկախությունն ու անվտանգությունը: Վստահ եմ, որ այս համաժողովն էապես կնպաստի բարեկամության ամրապնդմանը՝ բացահայտելով միջխորհրդարանական համագործակցության փոխշահավետ ուղիներ»,-ասել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: 

Տպել
3329 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց