Անվճար կտեղափոխենք, կհյուրասիրենք. զբոսաշրջիկներին դեպի Հայաստան գրավելու ֆլեշմոբ

Ֆեյսբուքյան տարբեր օգտատերեր զբոսաշրջիկներին դեպի Հայաստան գրավելու ֆլեշմոբ են սկսել:

gg ընկերության համահիմնադիր Արտաշես Թովմասյանը վիրտուալ այդ տիրույթում պատրաստակամություն է հայտնում ապահովել մեր երկիր ժամանող օտարերկրացիների անվճար տեղափոխությունը: «Հրավիրեք Ձեր օտարազգի ընկերներին, ինձ նշեք եւ gg-ն իր վրա կվերցնի իրենց անվճար տեղափոխությունը Զվարթնոցից Երեւան եւ հակադարձը, ինչպես նաեւ Գյումրիի օդանավակայանից դեպի քաղաք Գյումրի եւ հակադարձը: Կոչ եմ անում տարածել այս փոստը՝ նշելով, թե էլ ինչ է կարելի անել, որ զբոսաշրջիկներին հորդորենք գալ մեր երկիր։ Ասեմ, որ ցանկացած հնարավորության դեպքում հյուրերին կփորձեմ դիմավորել անձամբ ես եւ կփորձեմ կազմակերպել նկարահանում»,- գրել է Արտաշես Թովմասյանը:

Մեկ այլ օգտատեր՝ Բակուր Մելքոնյանը, օրակարգ բերված խնդրի վերաբերյալ իր առաջարկներն ունի:

«Եթե սիրում եք որսորդություն կամ ինտերնետային խաղեր, բլոտ, նարդի կամ սիրում եք մի քանի ժամ բանավեճի մեջ մտնել մի ադրբեջանցու հետ՝ փորձելով ապացուցել, որ Արցախը մերն է (իհարկե՝ վերջում հայհոյում եք ու դուրս եք գալիս ինտերնետից), եթե ունեք այս ամենի ժամանակը եւ հավեսը, բայց արդյունքում չի շահում մեր Հայրենիքը, առաջարկում եմ անել հետեւյալը, սկսեցինք.
Տուրիստական թեմաներով չաթերի մեջ կամ պարզապես ցանկացած արտասահմանցու «որտե՞ղ կարելի է հանգստանալ» փոստի տակ սկսում ենք մեր «որս» խաղը՝ համոզելու համար պոտենցիալ տուրիստին գալ Հայաստան: Ձեր կողմից դուխով առաջարկում եք անվճար տրանսֆեր օդանավակայանից Երեւան քաղաքի ցանկացած հյուրանոց եւ հետադարձ (կապահովի gg-ն), հաջորդ քայլին, ոչ պակաս դուխով, առաջարկում եք հայկական խոհանոցի անվճար հյուրասիրություն (կապահովի Փայտե Տնակ Wooden House-ը), ավելացնում եք անվճար թեյախմություն (ուրցի ու դաղձի) հայկական ընտանիքում (չեմ կասկածում կգտնվեն լիքը կամավորներ)»,- մասնավորապես, գրել է Բակուր Մելքոնյանը:

Իսկ նրա գրառման տակ արդեն օրինակ կա, թե ինչպես Եվրոպայի ուղղությամբ մատչելի տուրով հետաքրքրվող օգտատիրոջ մտքերի ընթացքը փոխվում է, եւ ի վերջո նրան ավելի գրավիչ է թվում Հայաստան այցելությունը: Տարբեր օգտատերեր, ի դեպ, նրան նաեւ տարբեր աջակցություններ ու շրջագայություններ են խոստանում: 

Տպել
3002 դիտում

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին