Գալու է թացը չորից սահմանազատելու ժամանակը

06/06/2018 schedule15:45

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հունիսի 4-ի համարում

Հարցազրույց ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ:

- Պարոն Բաղդասարյան, սահմանադրական բարեփոխումների առաջին ընթերցմամբ ընդունված նախագծին Վենետիկի հանձնաժողովի գնահատականը կոալիցիայի ձեր գործընկերների համար անակնկալ էր: Նրանք այդ գնահատականը որակեցին քաղաքական պատվեր: Ձեզ համար սպասելի՞ էր նման գնահատական եւ արդյո՞ք այդ գնահատականն  իրապես պարունակում է քաղաքական ենթատեքստ:

- Վենետիկի հանձնաժողովի երկու գրավոր գնահատականներն էլ համահունչ են եղել այն փաստաթղթին, որ մենք դրել ենք շրջանառության մեջ, որովհետեւ Վենետիկի հանձնաժողովը մեզ ներկայացրել էր առաջարկությունների հստակ փաթեթ, որին արձագանքել էինք: Այն փաստաթուղթը, որ դրել էինք շրջանառության մեջ եւ այն փաստաթուղթը, որ ընդունվեց, բավականին տարբերվում են իրարից: Այդ իսկ պատճառով Վենետիկի հանձնաժողովն իր բավականին անաչառ եզրակացության մեջ նշել էր նաեւ կատարված բազմաթիվ դրական փոփոխությունները: Բնականաբար, հանձնաժողովը նաեւ մտահոգություն էր հայտնել երեք հիմնական խնդիրների շուրջ՝ Երեւանի քաղաքապետ,  դատական իշխանության անկախություն եւ իշխանության տարանջատում:

Ինձ համար համոզմունք է, որ եթե Երեւան քաղաքը համայնք է, պետք է ունենա համայնքին բնորոշ բոլոր գործառնությունները, այսինքն՝ քաղաքապետը պիտի լինի ընտրովի: Եթե մենք խոսում ենք իրական ժողովրդավարությունից, ապա պետք է ընդունենք, որ չի կարող դատական իշխանությունը կախված լինել գործադիր իշխանությունից: Մենք պետք է հիմնական օրենքում կատարենք այն փոփոխությունները, որոնք հնարավորություն կտան դատական իշխանությունն ամբողջությամբ զերծ պահել գործադիր իշխանության ազդեցությունից: Երրորդ վիճահարույց հարցի՝ իշխանությունների տարանջատման առումով, նշեմ, որ երկիրն ինքն է ընտրում կառավարման իր մոդելը՝ նախագահական, կիսանախագահական, խորհրդարանական թե այլ:

Եթե մենք ընտրել ենք կառավարման կիսանախագահական մոդելը, ապա պետք է այդ մոդելին բնորոշ հատկանիշներ շարադրենք Սահմանադրության մեջ, այլ ոչ թե վերցնենք մի կետ նախագահականից, մի կետ կիսանախագահականից, մի կետ խորհրդարանականից եւ այդպես շարունակ... Քանի որ այս հարցում իրոք կան տարբեր մոտեցումներ, ես առաջարկել եմ, որ Վենետիկի հանձնաժողովը ներկայացնի կառավարման կիսանախագահական համակարգին բնորոշ մոդելներ, որոնց շրջանակում կկատարենք մեր ընտրությունը:

Ակնհայտ է, որ եթե խոսում ենք իրական ժողովրդավարության անհրաժեշտությունից, ապա պետք է սկսենք երկրի հիմնական օրենքից, որովհետեւ եթե Սահմանադրությամբ երաշխավորված չէ իշխանությունների հստակ տարանջատումը, հակակշիռների եւ զսպումների արդյունավետ համակարգի առկայությունը, իշխանության իրական ապակենտրոնացումը եւ դատական իշխանության անկախությունը, մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ  համակարգի առկայությունը, ապա մենք չենք կարող խոսել իրական ժողովրդավարական բարեփոխումների մասին: Այն ուժերը, որ այսօր Հայաստանում խոսում են ժողովրդավարության զարգացման մասին, պիտի նախանձախնդիր լինեն, որ իրական բարեփոխումներ անցկացվեն, որպեսզի իշխանության որեւէ թեւում գերլիազորություններ չկուտակվեն մյուսների հաշվին:

- Դուք վստա՞հ եք, որ ՀՀ իշխանությունները կունենան այնքան քաղաքական կամք, որ կընդունեն Վենետիկի հանձնաժողովի հիմնական վերապահումները: Եթե, այդուհանդերձ,  չդրսեւորվի այդ կամքը, ի՞նչ սանկցիաներ են հնարավոր Հայաստանի հանդեպ:

- Իմ վերջին պաշտոնական այցը եվրոպական երկրներ ակնհայտ դարձրեց, որ երբ Հայաստանը ԵԽ անդամ չէր, այլ վերաբերմունք կար մեր նկատմամբ, դարձանք ԵԽ անդամ՝ այդ վերաբերմունքը փոխվեց: Այսօր, երբ մենք դարձել ենք «Ընդլայնված Եվրոպա. նոր հարեւաններ» ծրագրի անդամ, սա նշանակում է, որ մեր նկատմամբ պահանջները, հատկապես ժողովրդավարական բարեփոխումների խորացման տեսանկյունից, ավելի են ամրանալու: Ես կարծում եմ, որ մենք պետք է անենք հնարավորը Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններն ամբողջությամբ ընդունելու համար: Իհարկե, կարող են լինել խնդիրներ, որտեղ մենք ունենանք մեր մոտեցումները. խոսքը վերաբերվում է սկզբունքային, ռազմավարական խնդիրներին: Ինքս չեմ կորցնում լավատեսությունը. մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի սահմանադրական իրական բարեփոխումները շարունակենք:

Մենք հայտարարել ենք, որ «Օրինաց երկիրը» որպես քաղաքական ուժ գտնվելով իշխանության ներսում՝ բարեփոխումներ պահանջող  եւ իրականացնող քաղաքական կազմակերպություն է, եւ հնարավորն անելու ենք՝ այդ բարեփոխումները մինչեւ վերջ տանելու համար: Այսօր չեմ ուզում խոսել սանկցիաներից. սանկցիաներ կլինեն, եթե չլինեն ռեֆորմներ: Իսկ այդ պարագայում հետեւանքը կլինի այն, որ երկիրն ու ժողովուրդը կտուժեն, եւ առաջին հերթին՝ կտուժի պետության միջազգային հեղինակությունը: Սա մի իրողություն է, որտեղ չի շահելու ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը, որովհետեւ հայտնի է, որ  ժողովրդավարական Սահմանադրությունն անհրաժեշտ է ժողովրդավարական բարեփոխումների համար: Հակառակ դեպքում՝ հերթական անգամ միջազգային լրատվամիջոցներով հնչելու են, պետական եւ քաղաքական գործիչների սեղանին են դրվելու զեկույցներ ու գնահատականներ, որ մեզ պատիվ չեն բերելու: Ես հակված եմ բարեփոխումների շարունակմանը, որ շատ ավելի գերադասելի է, քան կոտրած տաշտակի առաջ հայտնվելու հեռանկարը:

- Եթե կոալիցիայի Սահմանադրությանը ժողովուրդն ասի «ո՛չ», դա չի՞ նշանակի ժողովրդի անվստահություն իշխանությունների հանդեպ:  Չե՞ք կարծում, որ այդ դեպքում ընդդիմության ծրագիրը՝ Սահմանադրության հանրաքվեն վերածել իշխանությունների վստահության հանրաքվեի, պսակվելու է հաջողությամբ:

- Ես չեմ ուզում խոսել «եթե-ապա»-ներով: Կոալիցիան ներկայացնող քաղաքական ուժերից մեկն էլ ՕԵԿ-ն է, եւ մենք հակված չենք կարծել, որ այդ բարեփոխումները տեղի չեն ունենալու: Եթե իրական բարեփոխումներ տեղի չեն ունենում, բնականաբար առաջ են գալիս նոր մոտեցումներ: Կոալիցիայի հուշագրի առաջին կետը հռչակում է՝ իրականացնել սահմանադրական բարեփոխումներ: «Օրինաց երկիրը» վճռական է այդ բարեփոխումներն իրականացնելու համար, եւ դրանք  պիտի համապատասխանեն միջազգային չափանիշներին: Սա, իհարկե, նշանակում է պայքար, սա նշանակում է շահերի բախում, համադրում-հակադրում:

Իսկ Հայաստանում, որտեղ, ցավոք, գրեթե ամեն ինչ անձնավորված է, շատ իրողություններ չեն դիտարկվում համակարգային բարեփոխումների տեսանկյունից, որը եւ լուրջ խոչընդոտներ է առաջացնում ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին: Բայց, կրկնում եմ, թե՛ ես, թե՛ ՕԵԿ-ը պատրաստ ենք աշխատել ե՛ւ ազատ մամուլի, ե՛ւ ընդդիմության, ե՛ւ իշխանության, եւ՛ բոլոր նրանց հետ, ովքեր իրոք նախանձախնդիր են ժողովրդավարական բարեփոխումների իրականացման համար: Իմ վերջին այցի ժամանակ եվրոպական երկրներում ու կառույցներում հետաքրքրվում էին սահմանադրական բարեփոխումների ընթացքով: Իսկ սա նշանակում է, որ այս հարցը ոչ միայն Վենետիկի հանձնաժողովի, այլեւ ողջ եվրոպական հանրության ուշադրության կենտրոնում է:   

- Պարոն Բաղդասարյան, դառնանք ներքաղաքական խնդիրներին. վերջին շրջանում թե՛ ՌԴ-ի եւ թե՛ Արեւմուտքի տարբեր կարգի գործիչներ ուղարկվում են Հայաստան, որոնց խնդիրը քաղաքական հնարավոր զարգացումները շոշափելն է: Սա նախանշան չէ՞, որ Բուշի հայտարարած ժողովրդավարական փոփոխությունների ալիքը հասել է նաեւ Կովկաս, եւ այդ ժողովրդավարացման գործընթացը Հայաստանում եւս իրականացվելու է հերթական գույնի հեղափոխությամբ:

- Ես համոզված եմ, որ Հայաստանում անհրաժեշտ են բարեփոխումներ եւ հեղափոխությունները եւս, ի վերջո, կատարվում են նույն բարեփոխումները կատարելու հիմնավորմամբ: Ամեն մի պատերազմի, հեղափոխության, արտակարգ իրավիճակի ավարտը քաղաքական գործընթացներն են: Մենք պետք է գնանք ոչ թե հեղափոխությունների ճանապարհով, այլ իրական բարեփոխումների խորացման: Ամեն մի հեղափոխություն մեզ, ի վերջո, ետ է մղում, որովհետեւ հեղափոխություն նշանակում է ցնցումներ: Ես նաեւ հասկանում եմ այն մարդկանց, ովքեր խոսում են Հայաստանում հեղափոխությունների մասին. նրանք չեն հավատում բարեփոխումների հնարավորությանն ու հաջողությանը: Լինելով իշխանության մեջ՝ ես կարծում եմ, որ այս երկու տարում, օրինակ, բավականաչափ օրենսդրական բարեփոխումներ արվել են:

Կոնկրետ, Ընտրական օրենսգիրքը, համաձայն որի Հայաստանում առաջին անգամ ստեղծվում է ընտրողների ազգային ռեեստր, վստահված անձը ձեռք է բերում խորհրդակցական ձայնի իրավունք հանձնաժողովի նիստին եւ ողջ ընտրական գործընթացին, ներառյալ՝ հաշվմանը-ամփոփմանը մասնակցելու իրավունք եւ այլն: Եվ, ի վերջո, եթե մինչեւ այսօր ՀՀ նախագահը նշանակում էր ԿԸՀ-ի մեկ երրորդին, ապա այսօր նշանակելու է 9 անդամից միայն մեկին: Սրանք լուրջ բարեփոխումներ են: Այնպես որ, ես  չեմ կորցնում լավատեսությունը՝ կապված նաեւ Սահմանադրության հետ:  Իսկ ՌԴ ու այլ պետությունների գործիչների այցերը Հայաստան  ունեն երկու ուղղություն: Առաջին՝ դրանք սովորական աշխատանքային այցեր են, որոնք  պայմանավորված են եղել վաղուց:

Երկրորդ՝ այո, կան նաեւ նպատակային այցեր, որ խնդիր ունեն կարծիք կազմելու երկրի ու առկա իրավիճակի մասին: Ակնհայտ է, որ Հայաստանն ու Հարավային Կովկասը գերտերությունների համար մեծ հետաքրքրություն են ներկայացնում, եւ դա եւս մեկ անգամ մեզ պետք է հասկացնի, հատկապես հետեւողականորեն դա չհասկացողներին, որ մենք այլընտրանք չունենք. պետք է ստեղծենք ուժեղ, կազմակերպված ու մրցունակ պետություն, որը հարգված է տարածաշրջանում ու միջազգային հանրության մեջ: Հայաստանը պետք է լինի ժողովրդավարական եւ ազատ պետություն. սա այլընտրանք չունեցող հեռանկար է: 

- Չնայած միշտ ասում եք, թե դեմ եք արտահերթ պրոցեսներին, սակայն, անկախ ձեր սուբյեկտիվ գնահատականից, դուք բացառո՞ւմ եք երկրում արտահերթ ընտրությունների հնարավորությունը:  

- Հայաստանն այն երկիրը չէ, որտեղ հնարավոր է ինչ-որ բան բացառել ինչպես օբյեկտիվ, այնպես էլ  սուբյեկտիվ նկատառումներով: Արդեն այս տարի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն են, 2006-ը նախընտրական տարի է Ազգային ժողովի համար: Շատ ավելի խելամիտ ու ողջախոհ է բարեփոխումները շարունակելով՝ լավ նախապատրաստվել ընտրություններին ու, օգտվելով բարեփոխումների արդյունքներից, մենք երկրում պետք է ստեղծենք այնպիսի իրավիճակ ու մթնոլորտ, որ կբացառի ընտրական կեղծիքների կիրառումը: Ազատ ընտրություն եւ բարձր լեգիտիմություն ունեցող իշխանություն երկրի ներսում եւ նրա սահմաններից դուրս. սա է վաղվա իմ տեսլականը: Հենց այդ պատճառով էլ առաջիկայում իմ հիմնական սկզբունքներն են լինելու ազատություն, համերաշխություն, առաջընթաց, քանի որ ինձ համար առավել կարեւոր է առաջընթացի իրական հույսը, քան անցյալի տխուր հիշողությունը:

Նաիրա Զոհրաբյան

Տպել
1308 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին