Եթե Արցախն ընկնի անկայունության գիրկը, հակառակորդը 100 տոկոս դրանից օգտվելու է. Բաբայան

Մի քանի օր շարունակ Արցախում տեղի ունեցած բողոքի ցույցերից հետո այսօր Արցախի Հանրապետության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ հրաժարական տվեցին, մասնավորապես պետնախարար Արայիկ Հարությունյանը, ԱԱԾ տնօրեն Արշավիր Ղարամյանը, ԱԱԾ տնօրենի տեղակալ Գարիկ Սարգսյանը եւ ոստիկանապետ Կամո Աղաջանյանը: Համացանցում սկսվեցին խոսակցություններ շրջանառվել, որ այս ամենի հետեւում կանգնած է Սերժ Սարգսյանը, եւ որ նա երեկ բանագնացներ է ուղարկել Բակո Սահակյանի հետ հանդիպելու նպատակով:

Արցախում կատարվող փոփոխությունները մեզ հետ զրույցում մեկնաբանեց Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

- Պարոն Բաբայան, ի՞նչ է կատարվում այս պահին Արցախում: Ինչո՞ւ են կարեւորագույն մի շարք պաշտոններ զբաղեցնող անձինք հրաժարական տվել:

- Դա ժողովրդավարական երկրներին եւ ցանկացած պետությանը բնորոշ երեւույթ է: Կարծես թե երկար, համեմատաբար կայուն քաղաքական ժամանակահատվածից հետո նոր իրավիճակ է, եւ շատ կարեւոր է, որպեսզի այս իրավիճակից առաջին հերթին Արցախի հասարակությունը կարողանա պահպանել կայունությունն ու ներքին համախմբվածությունը, քանի որ մենք ունենք մի թշնամի: Ես չեմ ուզում, որ որեւէ մեկը դա վերցնի եւ շահարկումների առարկա դարձնի, հասկանալի է, որ կան շատ մարդիկ, որոնք այդպիսի մի բանի են սպասում, բայց այնուամենայնիվ պարտքս եմ համարում նշել, եթե Արցախն ընկնի անկայունության գիրկը, հակառակորդը 100 տոկոս դրանից օգտվելու է:

Դրա համար կարեւոր է հիմա, որպեսզի նորմալ, քաղաքակիրթ ձեւով բարեփոխումներ իրականացվեն, այդ թվում նաեւ կադրային փոփոխություններ, որը իրականացվում է: Հետեւաբար, խոսելով Արցախի իրավիճակի մասին, պետք է ասենք հետեւյալը՝ հասարակական առումով շատ հանգիստ է, ինչպես եղել է, որեւէ արտառոց բան չի կատարվում: Ամեն ինչ նորմալ է, բաց է, մարդիկ իրենց առօրյայով են ապրում: Քաղաքական առումով բավականին ակտիվ ժամանակահատված է:

- Հանրությանը ոչ անհայտ մարդիկ սոցցանցերում նշում են, որ սա ռազմական հեղաշրջում էր, ինչպե՞ս կմեկնաբանեք դա:

- Ես կարծում եմ, որ սա կամ իրավիճակի թյուրըմբռնում է կամ էլ ինչ-որ մի նպատակասլաց աշխատանք՝ անընդհատ ինչ-որ լարվածություն պահելու: Ի՞նչ ռազմական հեղաշրջում, ո՞նց կարող է ռազմական հեղաշրջում լինել: Մենք այդ դարաշրջանը վաղուց անցել ենք, մեզ մոտ բանակը եւ ուժային կառույցները քաղաքականությամբ չեն զբաղվում եւ չեն միջամտում այդ քաղաքական գործընթացներին: Պահանջում էին այսպես, հիմա էլ ասում են՝ ռազմական հեղաշրջում է: Ի՞նչ ռազմական հեղաշրջում, սա անհեթեթություն է:

- Լույս Արցախին նախաձեռնության պահանջների մեջ է մտնում Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ Սամվել Կարապետյանի հրաժարականի հարցը, ինչպե՞ս եք դրան վերաբերվոմ:

- Պաշտպանության բանակը դա ուրիշ կառույց է, բանակին չպետք է խառնել: ՊԲ-ն ընդհանրապես քաղաքականությունից դուրս է, չեմ կարծում, որ ճիշտ է ՊԲ-ն խառնել այդ գործընթացին:

- Խոսվում է, որ Սերժ Սարգսյանը բանագնացներ է ուղարկել Բակո Սահակյանի հետ բանակցելու համար եւ նաեւ նշվում է, որ այս ամենը կազմակերպված է, ինչպե՞ս դա կմեկնաբանեք:

- Դա առհասարակ շահարկումներ են, ի՞նչ բանագնացներ, ինչի՞ համար: Նման բան չի եղել, մենք հասկանում ենք, որ տեխնոլոգիաներ են մտցնում, ուզում են խառնել Արցախի ներքին իրավիճակը, բայց այդպիսի բան չկա: Ի՞նչ բանագնացներ, ինչո՞ւ պետք է այդ բանագնացներին ուղարկեն: Այսինքն, մենք ունենք մի իրավիճակ, որն իր տրամաբանական հանգուցալուծմանն է գալիս, այդպիսի լուրերը ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլ միտումնավոր են տարածվում:

- Խոսակցություններ են պտտվում, որ Արցախի ԱԱԾ տնօրեն Արշավիր Ղարամյանը, ով հրաժարական է տվել, նշանակվելու է պետնախարար, դա ճի՞շտ է:

- Դա չի համապատասխանում իրականությանը: Դա նորից շահարկումներ է, կարծես թե հատուկ մարդիկ այդպիսի ստահոդ շահարկումներ են տարածում, որպեսզի ապակայունացնեն իրավիճակը, որովհետեւ որոշ մարդկանց համար լավ է, որ ապակայունացված է, չգիտեմ էլ ինչի համար:

- Բակո Սահակյա՞նն է հորդորել, որպեսզի այս պաշտոնյաները հրաժարական տան, թե՞ նրանք են գիտակցել, որ ժամանակն է հեռանալու:

- Այն մարդիկ, ովքեր հրաժարական են ներկայացրել, օրինակ ոստիկնապետը, իր հրաժարականը հիմնավորել է, եւ համապատասխան կոչով հանդես է եկել: Հետեւաբար իրավիճակը այնպիսին է, որ այս ամենը չպետք է պաշտոնի կռիվ դիտարկել, եթե սա պաշտոնի կռիվ է, այդ դեպքում մեզ սպասվում են ծանր ժամանակներ: Որովհետեւ պաշտոնը հայրենիքին ծառայելու լավագույն միջոցներից մեկը պետք է լինի:

- Արցախի բնակչությունը այժմ գո՞հ է այս իրավիճակից:

- Կան մարդիկ, ովքեր գոհ են, կան մարդիկ, ովքեր դժգոհ են եւ այլ կարծիք ունեն: Բայց գոհ եւ դժգոհ լինելը, պետք է արտացոլվի այնպես, որպեսզի խաղաղությունն ու օրինականությունը չխախտվեն եւ պետության հիմքերը չխարխլվի:

- Այս առումով Բակո Սահակյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից աջակցության ակնկալիք ունի՞:

- Նիկոլ Փաշինյանը կատարեց մի կարեւոր քայլ, նրա դիմումը շատ կարեւոր էր, եւ կարծում եմ դա Մայր Հայաստանի մեսիջն էր, որ նախ եւ առաջ Արցախը պետք է լինի կայուն, եւ բոլոր հարցերը պետք է օրենքի սահմաններում կարգավորվեն: Հետեւաբար ակնկալում ենք նույնակի մոտեցում եւ կարծում ենք այդպես էլ կլինի:

Տպել
4443 դիտում

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են