Կարծում եմ, հիմա Բակո Սահակյանը թիմի վրա իշխանություն չունի. Վահան Բադասյան

Մի քանի օր շարունակ Արցախում տեղի ունեցած բողոքի ցույցերից հետո այսօր Արցախի Հանրապետության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ հրաժարական տվեցին, մասնավորապես՝ պետնախարար Արայիկ Հարությունյանը, ԱԱԾ տնօրեն Արշավիր Ղարամյանը, ԱԱԾ տնօրենի տեղակալ Գարիկ Սարգսյանը եւ ոստիկանապետ Կամո Աղաջանյանը:

Արցախում տիրող այժմյան իրավիճակի մասին զրուցեցինք ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր, ռազմական-քաղաքական գործիչ Վահան Բադասյանի հետ:

- Պարոն Բադասյան, ի՞նչ է կատարվում այս պահին Արցախում, ինչո՞ւ են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ հրաժարական տալիս:

- Հայտնի միջադեպի առիթով, երբ երիտասարդները ցույց էին արել, ես էլ միացել էի այդ ցույցին եւ պահանջներին, որտեղ պահանջում էին ուժային կառույցներին հրաժարական տալ: Խոսքը գնում էր ոստիկանության, ԱԱԾ-ի, դատախազության, եւ հատուկ ջոկատայինների մասին: Տրամաբանական էր դա, որովհետեւ կոնկրետ տվյալ օրվա միջադեպը առիթ էր, այլ ոչ թե պատճառ: Երբ արդեն Հայաստանում թավշյա հեղափոխությունը հաղթանակած է, վախի մթնոլորտը անցած է, եւ քաղաքացու իրավունքը հարգվում է, Արցախում մնում է նույն վախի մթնոլորտը:

Դեպքերը ավելի շուտ զարգացան, քան մենք ուզում էինք անեինք, նախկինում ուժային կառույցները միշտ աչք էին փակում աղմկոտ հանցագործությունների վրա` հիմնականում ծեծ ու ջարդի: Ամենավառ օրինակը պատգամավոր Հայկ Խանումյանի առեւանգումը եւ ծեծն էր եւ Բերձորի դեպքերը, որտեղ պարզ երեւում էր, որ այդ հանցագործության կազմակերպիչները ոստիկանությունը եւ ԱԱԾ-ն են, ինչպես նաեւ վետերանների միության նախագահ Սամվել Կարապետյանը:

- Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ Սամվել Կարապետյանի մասի՞ն է խոսքը:

- Այո, երեկ մենք հայտարարությունում նշել ենք նրա անունը: Չգիտես ինչու ցուցարարները նրա անունը չեն տվել, բայց մենք նշեցինք այդ անունը, բոլորն էլ Արցախում գիտեն, որ ծեծուջարդի հեղինակը նա է: Իսկ դատախազությունը ծածկում էր դա՝ դառնալով հանցակից: Այսպիսով՝ արդեն անհնարին էր այդպես գոյատեւել, Մայր Հայաստանում վերջապես այդ ազատությունը եւ այդ ազատության լույսը մենք ուզում ենք, որ գա Արցախ: Ինչ վերաբերվում է պետնախարարին, ապա նրա հետ կապված պահանջ չկար, ընդհակառակը պետնախարարը մի անձ է, որը եկավ ցուցարարների մոտ՝ հստակ իմանալով, որ այնտեղ ընդունվելու է:

- Այսինքն՝ պետնախարարի հրաժարականը ձեզ համար անցանկալի՞ էր:

- Ոչ, նրա պաշտոնավարումը ցանկալի էր անցումային փուլում` մինչեւ նոր ընտրությունները: Նոր ընտրությունները, որը պետք է լինի 2020 թվականին, մենք ուզում ենք առաջարկել, որպեսզի շուտափույթ լինի, որովհետեւ ամեն ինչ պետք է արագացվի, քանի որ այս ամենի հիմնական մեղավորը Բակո Սահակյանն է, որը խախտել է Սահմանադրությունը: Սերժ Սարգսյանի պես նոր Սահմանադրություն է գրել, որի նպատակը միայն իր պաշտոնավարման երկարաձգումն է:

- Խոսակցություններ են պտտվում, որ Սերժ Սարգսյանը բանագնացներ է ուղարկել Բակո Սահակյանի հետ հանդիպելու, եւ այս փոփոխությունները` հրաժարականները, կապված են դրա հետ, այս մասին տեղեկություն ունե՞ք:

- Մենք, որպես ցուցարարներ, լսել ենք Նիկոլ Փաշինյանի հորդորը` ցույցը դադարեցնելու վերաբերյալ: Մենք այդ օրը արդեն հայտարարեցինք, որ քանի որ հարցը Նիկոլ Փաշինյանը լուծեց, արդեն իսկ նա հանդիսացավ ամբողջ հայության առաջնորդը, որովհետեւ նա ամբողջ հայության առաջնորդն էր, բայց Արցախը դեռ, կարծես թե, չէր ընդունում: Բայց մի քանի օր առաջ նա դարձավ նաեւ Արցախի առաջնորդ, այսինքն` համայն հայության առաջնորդ: Եւ դա հիմք ընդունելով հորդորեցինք բոլոր ցուցարարներին, որպեսզի լսենք Նիկոլ Փաշինյանին եւ առաջարկենք, որ Բակո Սահակյանը նույնպես լսի եւ ընդունի անմիջապես հրաժարականները:

Ես ենթադրում եմ, որ նշված պաշտոնյաների հրաժարականը շատ դժվար էին տանում, որովհետեւ Բակո Սահակյանի իշխանությունը հիմնված էր անձերի վրա, այլ ոչ թե համակարգի: Եթե ընտրությունը կեղծված է, իշխանությունը հենված է լինում անհատի վրա, եւ անհատների շահերը շատ կարեւոր են իրենց համար: Կարծես թե, այդ դժվարությունից դուրս գալու համար Արայիկ Հարությունյանը հրաժարական տվեց, որպեսզի հեշտությամբ կարողանա նաեւ նրանց խնդրել ներկայացնել իրենց հրաժարականները: Դրանով իսկ փոքր-ինչ ճգնաժամային փուլ կմտնի Արցախի իշխանությունը:

- Կատարված փոփոխությունները այս պահի դրությամբ ձեզ բավարարո՞ւմ են, թե՞ էլի սպասելիքներ կան:

- Երբ պետնախարարն էլ է հրաժարական տվել, այստեղ արդեն բան է փոխվում: Ո՞վ պիտի լինի պետնախարարը, ի՞նչ կուրս պետք է վերցնի իշխանությունը հիմա, ինչպե՞ս պետք է գնա առաջ, այսինքն՝ հետագայում ինչպես պետք է լինի: Եւ հետո ինչպիսի՞ անձեր են նշանակելու ուժային կառույցներում, եւ նրանք ի՞նչ քաղաքականություն են վարելու: Արդյո՞ք Բակո Սահակյանը պատրաստ է իր հանձն առած պաշտոնանկություններից հետո համակարգային այնպիսի փոփոխություններ անել, որպեսզի եկող ընտրությունները կայանան կայուն եւ թափանցիկ:

Սրանք հարցեր են, որոնց պատասխանները ոչ միայն դժվարանում եմ տալ, այլ եթե անկեղծ լինենք, կտեսնենք, որ ինքը ի վիճակի չի դա անելու, որովհետեւ հիմա, կարծես թե, Բակո Սահակյանը ոչ միայն ժողովրդի վրա իշխանություն չունի, այլ կարծում եմ նաեւ թիմի վրա իշխանություն չունի:

Մենք շատ խիստ մտահոգված ենք, եւ այս պահին մեր թիմով նստած հենց դա ենք քննարկում, թե ինչպե՞ս պետք է լինի մեր հայրենիքի հետագա ճակատագիրը: Լինելով առաջնագծին մոտիկ եւ լինելով այս բարդ իրավիճակի մեջ՝ մենք պետք է այնպես անենք, որ մեր երկիրը չտուժի: Մենք պետք է պետականության պահպանման եւ ժողովրդի շահերի սահմաններում անենք: Կարող ուժերի անգործունեությունը նույնպես հակապետական քայլ եմ համարում:

Պետք է բոլորս մտահոգված եւ հասարակական համերաշխության պայմաններում, սիրո եւ հանդուրժողականության պայմաններում կարողանանք այդ հարցերը լուծել: Այս վերջին օրերի ցույցերի ժամանակ, վերջին 25-30 տարվա ընթացքում քաղաքացիական հասարակություն տեսանք: Մարդիկ կարողանում են արդեն ազատ իրենց մտքերն արտահայտել, եւ դա շատ կարեւոր է, մենք այսօր ռեսուրս ունենք, որպեսզի իրադրությունը փրկենք, եւ թույլ չտանք, որպեսզի գնա դեպի փակուղի:

Տպել
8245 դիտում

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել