Պապից ավելի կաթոլիկ. ով է իրականում ապակայունացնում վիճակը Հարավային Կովկասում

Հայկական հեղափոխության սկզբնական փուլում ադրբեջանական փորձագիտական շրջանակներում եւ մամուլում որոշակի լավատեսություն էր նկատվում՝ պայմանավորված «ղարաբաղյան կլանի հեռացմամբ» եւ, որպես հետեւանք, Արցախի հարցով հայկական կողմի դիրքորոշման հնարավոր փոփոխությամբ: Բանն այն է, որ հակամարտության լուծման սեփական անկարողությունը պաշտոնական Բաքուն բացատրում էր նրանով, որ Հայաստանի թիկունքում կանգնած է Ռուսաստանը: Բայց շուտով պարզ դարձավ, որ Հայաստանի պաշտոնական դիրքորոշման մեջ Արցախի հարցով փոփոխություն չի լինելու, ավելին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախը պետք է վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ:

Այդ հայտարարություններից հետո Ադրբեջանի փորձագիտական շրջանակները սկսեցին կրկնել հեղափոխության սկզբում ռուսական մամուլում տարածվող մտքերն առ այն, որ հայաստանյան իրադարձությունները միտված են «Հայաստանը ռուսական ազդեցությունից դուրս բերելուն»: ՀՀ կառավարության կազմավորումից հետո պարարտ հող էր ստեղծվել նման կարծիքներ հայտնելու համար:

«30-ամյա արեւմտամետ լիբերալներով համալրված կառավարությունը», ըստ ադրբեջանական մամուլի, Հայաստանի արեւմտամետության միակ ապացույցը չէ: Ռուսաստանի ազդեցության շրջանակից դուրս գալու մասին է վկայում նաեւ ՀՀ վարչապետի առաջին պաշտոնական այցը, որը նա կատարեց Վրաստան: Այցի գլխավոր նպատակներից մեկը, ըստ ադրբեջանցի փորձագետների, «արեւմտականացման փորձի փոխանակումն է եղել»:

Հարկ է նշել, սակայն, որ Նիկոլ Փաշինյանի Վրաստան կատարած այցի հարցում հարեւան երկրի փորձագիտական շրջանակները չունեն ընդհանուր կարծիք եւ հաճախ հակասում են միմյանց: Ոմանք կենտրոնանում են Վրաստանի արտաքին քաղաքականության հեղափոխական փորձը Հայաստանին փոխանցելու հնարավորության վրա, մյուսները՝ «Ջավախքում անջատողական տրամադրություններ սերմանելու»: Այդպիսով, ադրբեջանական վերլուծությունից բխում է, որ Հայաստանը ոչ միայն օգտագործում է Վրաստանի հետ հարաբերությունները Ռուսաստանի դեմ, այլեւ հենց Վրաստանի դեմ է պատրաստվում գործել՝ Ջավախքի միջոցով:

Որպես ՀՀ նոր կառավարության հակառուսական քաղաքականության խոսուն օրինակներ բերվում են ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանի ելույթները խորհրդարանում, որտեղ նա դեմ է արտահայտվում Հայաստանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին, բացասական գնահատում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների մակարդակը: Բացի դրանից ադրբեջանական մամուլը պարբերաբար հիշում է որոշ նոր պաշտոնյաների մասնակցությունը հակառուսական ցույցերին:

Ըստ ադրբեջանական մամուլի, հայաստանցիները, բնականաբար, միակ մեղավորը չեն ստեղծված իրավիճակում: Իրենց «մեղքի բաժինն» ունեն ռուսաստանցի հայերը, որոնք «պաշտպանում են համաշխարհային հայության շահերը», եւ ՌԴ իշխանական որոշ շրջանակների, որոնք «միտումնավոր ապատեղեկատվություն էին զեկուցում Կրեմլ»: Մեղադրանքներն, ըստ էության, ուղղված են ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը եւ Ռուսաստանի արտգործնախարարությանը, որի ղեկավար Սերգեյ Լավրովը, միգուցե իր հայկական արմատների պատճառով չափազանց բացասական իմիջ ունի ադրբեջանցիների շրջանում:

Ռուսաստանի արտաքին գերատեսչության եւ Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի հասցեին հնչում են մեղադրանքներ, որ նրանք Կրեմլ են զեկուցել իբր «Փաշինյանի հետ խնդիրներ չեն լինի»: Ադրբեջանցի փորձագետները, ի տարբերություն ռուսաստանցի դիվանագետների, խնդիրներ են տեսնում նրանում, որ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից հեռացվեց «ռուսամետ» Մովսես Հակոբյանը, իսկ պաշտպանության նախարար նշանակվեց Դավիթ Տոնոյանը, որի անունը շոշափվել է անհայտ ծագման սխեմայում, որտեղ նշված է, թե նա իբր կապված է եղել ԱՄՆ հետախուզական ծառայությունների հետ:

Ադրբեջանական վերլուծությունները գալիս են մեկ եզրակացության. Հարավային Կովկասում Ռուսաստանի միակ դաշնակիցը Ադրբեջանն է, որի «քաղաքական ղեկավարությունը բացեիբաց աջակցում է Ռուսաստանին եւ միտված է ռազմավարական դաշնակցային հարաբերություններ կառուցելուն»: Նման վերլուծությունները միտված են տպավորություն ստեղծել, թե իբր Հայաստանը օգտվում է Ռուսաստանի բարեհաճությունից՝ փոխարենը ոչինչ չտալով, իսկ Ադրբեջանը, որը անձնվիրաբար պաշտպանում է Ռուսաստանի շահերը Հարավային Կովկասում՝ անուշադրության է մատնվում:

Իհարկե, ադրբեջանական փաստարկները չեն դիմանում որեւէ քննադատության, սակայն հաճախակի կրկնության եւ այլընտրանքի բացակայության պայմաններում ի վերջո ձեւավորում են հասարակական կարծիք ադրբեջանցիների շրջանում: Նման հասարակական կարծիքի պայմաններում շատ բարդ է պատկերացնել ոչ միայն Արցախի հարցի խաղաղ լուծումը, այլեւ հետագայում բնականոն հարաբերությունների հաստատումը:

Տպել
2337 դիտում

Երեւանում 28-ամյա երիտասարդը ինքնասպան լինելու համար նախ կտրել է նախաբազուկը, ապա 3 ածելի կուլ տվել

Մեկը գնում է ԿԳԲ, մեկը՝ միլիցիա, երրորդը՝ Արմենտել. Շիրազը կարմիր ասֆալտի երես չի տեսնի

Թող հավատի ջահը լուսավորի հայ ժողովրդի ուղին. Հռոմի պապը շնորհավորական ուղերձ է հղել Մխիթարյան միաբանությանը

Ես անպայման կզբաղվեմ, կպարզեմ ով է թեկնածուի նկատմամբ քաղաքական տեռոր անում. վարչապետ (տեսանյութ)

Վրաստանում ՀՀ քաղաքացին բռնվել է ոստիկանին կաշառք առաջարկելիս, պարտավորեցրել են 3000 լարի տուգանք մուծել

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալի ծանրոցում հաբեր ու կաթոցիկ է հայտնաբերվել

Լևոն Արոնյանի կինը հեծանվով 1800 կմ տարածություն կանցնի Թուրքիայով եւ Իրանով դեպի Հայաստան

ՀՀ ԶՈՒ-երի,ՊԲ-ի կողմից իրավիճակը լիովին վերահսկվում է. Ն. Փաշինյանը՝ Արցախի դիրքերում (լուսանկարներ)

Հ. Աբրահամյանի եղբայրը գյուղի ձկնաբուծարանը սնուցող խողովակներն ապամոնտաժել, ուղղությունը փոխել է դեպի իր ձկնաբուծարան

«Հայկական գնդակից» սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, ԶԼՄ-ները հայտնում են եւս մեկ սպանվածի ու վիրավորի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արցախի պաշտպանական դիրքեր

Լուսանկարների միջոցով ցուցադրվեց աղետալի հրդեհի պատճառով վերացած Սարյանի գործերը

Մենք պատրաստ ենք խաղաղ բանակցային գործընթացի, սակայն պատրաստ ենք նաեւ պատերազմի. վարչապետ (տեսանյութ)

Հետաձգել եմ Նյու-Յորք այցս՝ քվեարկելու, նոր մեկնելու համար. վարչապետը կքվեարկի ու կմեկնի ԱՄՆ

Քրեական հեղինակություն Չարբախցի Գեղամի մոտ լուրջ հիվանդություն է հայտնաբերվել. վիրահատությունը հետաձգվել է

Սեպտեմբերի 21-ին՝ Անկախության տոնին, զորահանդես չի լինելու, ծախսվելու է մոտ 100 մլն դրամ

Emmy 2018-ի հաղթողներն ու կարմիր գորգի աստղերը

Բակո Սահակյանը, Նիկոլ Փաշինյանն ու զինվորականները՝ արջերի ընկերակցությամբ Արցախում (տեսանյութ)

Երեւանում կբացվի սիրիահայերի ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք

Օլիգարխ ընտանիքից երիտասարդներ են ամուսնանում եւ որոշել են, որ իրենց նվերների` զարդերի գումարը փոխանցեն մեր հիմնադրամին