Հերթն անցել է, բայց տուն այդպես էլ նվեր չստացան (տեսանյութ)

Ալավերդի քաղաքում բնակվող Ջուլիետա Նակաշյանի ընտանիքի բնակարանի խնդիրը շարունակում է չլուծված մնալ: Չնայած տարբեր նախաձեռնությունների կողմից իրականացված ու հավաքված դրամական միջոցներին ու ընտանիքի բնակարան տրամադրելու հերթը վաղուց հասած լինելուն՝ բնակարան նրանց այդպես էլ չի հատկացվում: Ընտանիքին բնակարանով ապահովելու հարցը մեկ տարուց ավելի է՝ չի լուծվում: Այդ նպատակով Ալավերդիում նույնիսկ դրամահավաք է իրականացվել: Ջուլիետան ուզում է բնակարան ունենալ այն թաղամասում, որտեղ հիմա իր ծնողներն են բնակվում. երեխաները հենաշարժողական խնդիրներ ունեն ու նրանց խնամելու գործում իրեն հենց ծնողներն են օգնում:

Դրամահավաքի արդյունքում հավաքված գումարը դեռևս Ալավերդու հոգևոր հովիվ Տեր Միքայել քահանա Շաղոյանի հաշվեհամարին է: Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը լրատվամիջոցներից մեկի հետ հեռախոսազրույցում պարզաբանել է, որ բնակարան ստանալու համար ցուցակագրված բազում ընտանիքներ կան Լոռու մարզում, առաջնահերթությունն էլ տրվում է այն ընտանիքներին, որոնք բազմազավակ են և գլխավերևում տանիք չունեն: Գուգարաց թեմի առաջնորդը դժվարացել է նշել, թե երբ կհասնի Նակաշյան ընտանիքի բնակարան ստանալու հերթը: Մինչդեռ Ջուլիետա Նակաշյանն ասում է, որ իրենցից հետո գրանցված 2 ընտանիքի համար արդեն տուն են գնել:

Մանրամասները՝ Armtimes.com-ի տեսանյութում

Տպել
380 դիտում

Էրեբունու 10/36 ընտրատեղամասում մեծ առավելությամբ առաջատարն է «Իմ քայլը» դաշինքը. նախնական արդյունք

Ժամը 20-ի դրությամբ դրությամբ Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրողների 43.65%-ը

Դավիթաշենում «Իմ քայլը» դաշինքը 77.88 տոկոս է հավաքել. նախնական արդյունքներ

Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքներին կարող եք հետեւել օն-լայն ռեժիմով, ժամը 24-ից ԿԸՀ հաշվիչը կմիանա

Ավան վարչական շրջանի 1/09 տեղամասում սկսվեց ընտրությունների արդյունքների հաշվարկը

Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը չի մասնակցել ընտրություններին

Օրվա ընթացքում կրկնակի քվեարկության ընդհանուր առմամբ 16 դեպք է գրանցվել, գաղտնիության խախտման՝ 7

Ո՞վ կդառնա քաղաքապետ. Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններն ավարտվեցին

Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ Արմեն Սարգսյանը ընտրություններին չեն մասնակցել

Չի բացառվում՝ ինձ տականք դարձնեն. Ա. Միրզոյանի նախկին խոսնակ Կարպիս Փաշոյանը կքվեարկի «Լույս» դաշինքի օգտին

Կրկնակի քվեարկության 2 փորձ, գաղտնիության խախտման 5 դեպք. ՔԿ-ն ուսումնասիրում է ընտրախախտումները

ՄԻՊ-ի թեժ գծին ստացվել է 39 ահազանգ ժամը 18։00-ի դրությամբ

Կաշառք տալու, ստանալու, խոչընդոտելու մասին ժամը 18-ի դրությամբ, ոստիկանությունում 54 ահազանգ է եղել

ԲՀԿ ակտիվիստներից մեկի տանը երկրորդ անգամ է խուզարկություն կատարվում. Շաքե Իսայան

Չգիտեմ՝ ինչ պատմություն է, բայց համատարած չէ. ՀՅԴ շտաբի ղեկավարը՝ իրենց անդամներին գումար տալու մասին

17։00-ի դրությամբ Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է ընտրողների 34.72%-ը։

Ինչո՞ւ է ֆիքսվում ցածր ընտրական ակտիվություն. Աշոտյանը չի ուզում հավատալ վարչապետի բացատրությանը

Քվեարկության գաղտնիության խախտում Նոր Նորքի 2/51 տեղամասում

Տեղի է ունեցել այլ անձի փոխարեն քվեարկության երեք դեպք

Կրկնակի քվեարկություն, կրկնակի գրանցման փորձ. ՔԿ-ն քննություն է տանում