Գյումրիի ավագանու նիստի օրակարգ նախագիծ է ներկայացվում՝ պատվավոր կոչումներից զրկելու մասին

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ, Գյումրիի ավագանու անդամ լ. բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու որոշումների նախագծեր են մուտքագրվում Ավագանու հերթական՝ հունիսի 18-ի նիստի օրակարգ:

«Մի քանի րոպեից Գյումրու Ավագանու ԳԱԼԱ խմբակցությունը Ռոբերտ Քոչարյանին, Գորիկ Հակոբյանին, Սերժ Սարգսյանին եւ Լեւոն Սարգսյանին Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումից զրկելու որոշումների նախագծեր է մուտքագրելու Ավագանու հերթական՝ հունիսի 18-ի նիստի օրակարգ:

Այդ մարդիկ որեւէ չափորոշիչով արժանի չեն այդ բարձր կոչումը կրելու պատվին: Սխալները, որ արել են Ավագանու նախորդ կազմերը ինչ-ինչ ճնշումների ազդեցությամբ, պիտի ուղղվեն: Զարհուրելի բան է, որ Մարտիրոս Սարյանի, Ազնավուրի, Վիկտոր Համբարձումյանի, Արամ Խաչատրյանի, Արտավազդ Փելեշյանի, Լեւոն Ջուլֆալակյանի, Արթուր Ալեքսանյանի ու քաղաքացիներին օգնած բազմաթիվ բարերարների կողքին այս քառյակն էլ է կրում այդ տիտղոսը:

Այս անպատվությունը պիտի վերացվի:

Կոչ եմ անում Գյումրու գործող Ավագանու բոլոր խմբակցություններին եւ ավագանու անդամներին՝ մասնակցել նիստին եւ կողմ քվեարկել այս նախագծերին»,-ասված է գրառման մեջ:

Նշենք, որ Գյումրիի տարբեր տարիների ավագանիների որոշումներով, Ռոբերտ Քոչարյանը Գյումրու պատվավոր քաղաքացի է դարձել 2002 թվականին, Սերժ Սարգսյանն ու Գորիկ Հակոբյանը՝ 2006-ին, Լեւոն Սարգսյանը՝ 2016-ին:

Տպել
3582 դիտում

Շոկային սկիզբը, Յուրայի պոկերը ու ՀՀ ֆուտբոլի հավաքականի ջախջախիչ հաղթանակը

Ծեծկռտուք Արտաշատի զինկոմիսարիատում. ըստ քաղաքացու ահազանգի՝ կապիտանը կոտրել է իր քիթը

Պարզաբանումներ եմ պահանջելու Բելառուսի ու Ղազախստանի նախագահներից. Փաշինյանը՝ ՀԱՊԿ նիստի զարգացումների մասին

Ոստիկանությունը օպերատիվ տվյալներ է ստացել, որ Երեւանում հիպնոսի միջոցով փող են կորզում

Ջիբրալթար-Հայաստան ֆուտբոլային հանդիպման մեկնարկային կազմերը

Երկու օր առաջ Հայաստանում էր, հիմա՝ չգիտեմ. Շարմազանովը՝ Տարոն Մարգարյանի գտնվելու վայրի մասին

Աշխարհը չէի փոխի քո հետ. Սիրուշոն շնորհավորել է Լեւոն Քոչարյանի ծնունդը

Իրական ընդդիմություն կձեւավորվի ընտրություններից հետո

Արսեն Ջուլֆալակյանն ու լրագրողը պարզաբանել են թյուրիմացությունը

Նոր մանրամասներ հոկտեմբերի 27-ին նռնակով կառավարության շենք ներխուժման դեպքից. պարզվել է՝ ով է նա

Արցախի պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է Արցախի պետական համալսարանի ուսանողների

Այդ տարածքը իմն է, իմ սեփականությունն է. Լոռու մարզպետը՝ սեփական ատամնաբուժարան կառուցելու մասին

Մարկոս Պիզելին՝ Ղազախստանի առաջնության լավագույն ֆուտնոլիստ

Քաղաքապետն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիին

Վաչագան Ղազարյանը ցուցմունք է տվել. քննարկվում է կրկին գրավի միջնորդությամբ հանդես գալու տարբերակը

Ավան վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է տվել

23-ամյա Վահագնի շնորհիվ մարդկանց կյանքեր կփրկվեն. արյան տարբեր խումբ ունեցողներ շարունակում են արյուն հանձնել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը կպարգեւատրվեն

Հույս ունեմ կկարողանանք Աբաջյանի հերոսությանն արժանի ապրել՝ անկախ նրանից` ինչով ենք զբաղվում. Փաշինյան

Հայ մարզիչը ղազախական ակումբի մանկապատանեկան ֆուտբոլը ղեկավարելու ու Հենոյի գեղեցիկ քայլի մասին