Էրդողանը նախագահական ընտրություններում մեծ շանսեր չունի, չի հաղթի. Washington Post

Ամերիկյան «Washington Post» թերթը Թուրքիայում հունիսի 24-ին կայանալիք նախագահական եւ խորհրդարանական արտահերթ ընտրությունների վերաբերյալ վերլուծական հոդված է հրապարակել։

Հոդվածում նշվում է, որ Էրդողանը մինչ օրս անցկացված բոլոր ընտրություններում միանշանակ հաղթել է, եղել թեկնածուներից ամենաանպարտելին: Այժմ, քանի որ նրա դեմ բոլոր ընդդիմադիրներ ուժերը միավորվել են,  մեծ հավանականություն կա, որ ընդդիմադիրների միավորումը բեկումնային շրջան կբերի, Էրդողանը պարտություն կկրի:

«Ամենակարեւոր փոփոխությունն այս ընտրություններում այն է, որ Թուրքիայի մասնատված ընդդիմադիր ուժերը միավորվեցին։ Բացի «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն»-ից, մյուս ընդդիմադիրները հայտարարել են, որ երկրորդ փուլում կաջակցեն Էրդողանի հետ մրցակցող թեկնածուին»,- գրում է թերթը։

«Washington Post»-ի վերլուծականում նշվում է, որ Էրդողանի կուսակցությունը այլեւս մեծամասնություն չի լինի մեջլիսում.

«Նվազել է նրան սատարողների թիվը ու ամենայն հավանականությամբ ընտրությունների առաջին փուլը Էրդողանը հաղթահարել չի կարողանա, կնշանակվի երկրորդ փուլ: Անգամ հաղթելու դեպքում Ռեջեփ Էրդողանի համար հեշտ չի լինելու, քանի որ ընդդիմադիր ուժերը Թուրքիայում այժմ գործում են միասնական, քան երբեւէ, նրանք կարող են լուրջ խնդիրներ ստեղծել Թուրքիայի գործող նախագահի համար: Իսկ եթե դիտարկվի ընտրությունը Էրդողանի հաղթանակի տեսանկյունից, ապա նա հսկայական իշխանություն ձեռք կբերի, կամրապնդի իր իշխանությունը»,- ասված է հոդվածում:

Տպել
3609 դիտում

ՀՀ ոստիկանությունն Արցախի գործընկերներին կնվիրաբերի տրանսպորտային միջոցներ և սարքավորումներ

Տրագիզմ կլինի, եթե պարզվի՝ Փաշինյանը Մսրա Մելիքն էր Հայաստանի գլխին, հետո ՀՀԿ-ն էլ չի փրկի. Աշոտյան

Բրազիլուհին մոլորվել է Սևաբերդ գյուղից դեպի Ակնալիճ տանող լեռնային հատվածում

Վաղը Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակն է. հրավիրված է 600 հյուր

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Բագրատունյաց-Արարատյան խաչմերուկում

Որոշ գովազդներ կհեռարձակվեն միայն ժամը 22:00-ից մինչեւ 06:00-ն. +21 նշագրումը կլինի պարտադիր

Բաքվի գործողությունները խաթարում են խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձեւավորմանն ուղղված ջանքերը

Անցել է ժամանակը, երբ Հայաստանի ղեկավարի սիրտն ու ուղեղը հանած է ու տեղը դոլար է շարած. վարչապետ

«Ես որոշակի քիմիա զգացի մեր միջեւ». Քոչարյանի հարցազրույցը «Комерсантъ»-ին

ԱԻՆ-ում անցկացվել է միգրացիոն հոսքերի կառավարման թեմայով շտաբային ուսումնավարժություն

Հայաստանում վարչապետի քիփ, վարչապետի՝ փայ մտնող ախպեր, ավտոների վրա քշող ախպոր տղա չի լինելու

ԱԻՆ սեյսմիկ ծառայության թիմը՝ «Գեովիկտորինա» մրցույթի հաղթող

Ասում են՝ արտահերթ խորհրդարանականին կողմ չենք քվեարկի, Սերժը կասեր՝ իյա, իրո՞ք, էդ դու՞ք եք որոշում. վարչապետ

Հայ-գերմանական համագործակցությունը բարձր մակարդակի վրա է. Տոնոյանն ընդունել է Գերմանիայի դեսպանին

Պրոռեկտորի կնոջից ավտոմեքենա վարձակալելու խնդիրը կարող է լինել միայն բարոյական. Դավիթ Մուրադյան

Բոլոր ուժերը իսկապես պայքարում են, ոչ ոք թատրոն չի տալիս, ոչ մեկի համար ոչինչ գրված չէ այս անգամ. վարչապետ

Սարյանի պուրակում տեղադրված դաշնամուրի վրա առաջինը նվագեց մաեստրո Մանսուրյանը

Կոնկրետ Տարոն Ավիայի հարցով չեմ զբաղվում. Տիգրան Ավինյանը Գյումրիում ասուլիս է անցկացրել

Մանիպուլյատիվ մեթոդներ. Լը Մոնդի ու Վաշինգթոն Փոստի «ֆեյքերը»

Վերանայեք Գյումրու բյուջեն. առաջարկը Սամվել Բալասանյանը ներկայացրել է Գյումրի եկած Տիգրան Ավինյանին