Ազգային ժողովում հունիսի 7-ին հրավիրված արտահերթ նիստում պատգամավորները 62 կողմ, 39 դեմ ձայներով հավանության արժանացրին Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագիրը: Ծրագրի ամենակարեւոր կետն այն էր, որ մեկ տարվա ընթացքում պետք է անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ինչին ՀՀԿ-ն փաստացի համաձայնվեց: Այս պահին խորհրդարանի արձակման միայն մեկ տարբերակ կա՝ վարչապետի եւ կառավարության հրաժարական:

Ներկա ներքաղաքական իրավիճակի, կառավարության ծրագրի ու Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների մասին զրուցեցինք քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի հետ:

- Պարոն Սաֆարյան, ՀՀԿ խմբակցության պատգամավորները քննադատություններով հանդես եկան վարչապետի առաջարկած ծրագրի վերաբերյալ, սակայն ծրագիրն այնուամենայնիվ, հավանության արժանացավ՝ պատուհան բացելով դեպի խորհրդարանական արտահերթ ընտրություններ: Կարո՞ղ ենք ասել, որ Հանրապետական խմբակցությունը գնում է պարտության ճանապարհով:

- Խաղը շատ նուրբ է եւ այնպիսին, որ առայժմ բոլորը կարող են բավարարել իրենց շահերը եւ ոչ թե հաղթանակ-պարտություն լինի, այլ հաղթանակ-հաղթանակ: Տեսեք՝ Նիկոլ Փաշինյանը օրինականություն հաստատելը, կոռուպցիայի դեմ պայքարելը, հարկերը բյուջե ուղղորդելը եւ այլ գործընթացներ լրիվ օգտագործեց հանուն արդարության՝ որպես քաղաքական տեխնոլոգիա: Օրինակ, Մասիսի քաղաքապետի հետ կապված պատմությամբ, սուպերմարկետների եւ խոշոր գործարարների դեմ ուղղված իր քայլերով Փաշինյանը հասկացրեց, որ եթե չհաստատեն կառավարության ծրագիրը, ապա նրանք հաստատապես կկորցնեն: Այստեղ կար մեկ այլ խնդիր. ծրագրի եւ՛ հաստատման, եւ՛ չհաստատման դեպքում էլ Նիկոլ Փաշինյանը կարողանում էր անցկացնել արտահերթ ընտրություն: Բայց Փաշինյանը առաջարկում էր՝ տղե՛րք, ընտրություններ անցկացնելու ենք թե՛ ձեզ հետ համաձայնեցված, թե՛ առանց ձեր համաձայնության: Բայց ՀՀԿ-ին ձեռնտու չէր, որ կառավարությունը չկարողանար անցկացնել ծրագիրը, որովհետեւ այդ դեպքում արտահերթ ընտրությունները ավելի վաղ են վրա հասնում, հետեւաբար ստիպված եղավ մանեւրել: Սակայն ՀՀԿ-ն էլ խելոք քայլ արեց. այն գործարարները, որոնք իր վրա ճնշում գործադրելու խողովակ էին բացում, նրանց հանեց խմբակցությունից: Փաշինյանին հասկացրեց՝ եթե դու շարունակես ճնշել, չես ճնշելու հանրապետականին, ճնշելու ես անկախ պատգամավոր-գործարարներին: Եվ ստացվեց հետեւյալը. Նիկոլ Փաշինյանը կես քայլ արեց դեպի ընտրություններ: Որովհետեւ եթե ՀՀԿ-ն չհամաձայներ, այդ անցումն այնքան էլ սահուն չէր լինի: Հիմա ԱԺ արտահերթ ընտրությունները ոչ թե Փաշինյանի կամ ՔՊ-ի նպատակն են, այլ պետության՝ անկախ ամեն ինչից: Վերջապես, խաղի նրբագեղությունը այստեղ է. ֆորմալ մակարդակով ՀՀԿ-ն դեմ է քվեարկել արտահերթ ընտրությունների գաղափարին, ինչը իրեն հնարավորություն է տալիս շարժվել, պետք լինի՝ Փաշինյանին ասել՝ տեսար, մենք օգնեցինք ծրագիրը հաստատել, եւ այնուամենայնիվ անցկացնել արտահերթ ընտրություններ, եւ հակառակը՝ եթե իր դիրքերը ուժեղանան, իրենք պնդեն, որ դա եղել է խորհրդարանական այլ ուժերի միջոցով, եւ իրենք այսպես թե այնպես չեն համաձայնել ընտրություններին: Հիմա ասել, թե Փաշինյանն ամբողջությամբ լուծել է խորհրդարանական ընտրությունների խնդիրը, այդպես չէ: Առայժմ բոլոր կողմերը կարողանում են առաջ շարժվել:

- Մինչեւ արտահերթ ընտրությունների գնալը, ինչպես Փաշինյանն է բազմիցս հայտարարել, նախ պետք է փոխել Ընտրական օրենսգիրքը, մասնավորապես՝ վերացնել ռեյտինգային ընտրակարգը: Ի՞նչ եք կարծում, այս փոփոխությունը կտանի՞ արդար ընտրությունների՝ ելնելով այն հանգամանքից, որ հանրապետականին մեծ հաշվով շատ է օգնել հենց ռեյտինգային ընտրակարգը:

- Նիկոլ Փաշինյանի կառավարությունը շատ բարդ խնդիրների առաջ է կանգնել, որոնցից մեկը քաղաքական դաշտի ինստիտուցիոնալիզացիան է: Փաշինյանը հենց այս պահից պիտի մտածի այնպիսի քաղաքական դաշտ ստեղծել, որտեղ իր ընդդիմությունն էլ տեղ ունենա, եւ այդ ընդդիմությունը լինի քաղաքական ընդդիմություն, ոչ թե ռեւանշիստական ու օլիգարխիկ: Պետք չէ թույլ տալ Սերժ Սարգսյանի սխալը: Նա իր համար վերացրել էր քաղաքական ընդդիմախոսին, բայց տեղ էր թողել ոչ քաղաքական հակառակորդների համար, որոնց պատճառով ներիշխանական խմորումներ եղան, որոնք էլ բավականին օգնեցին հենց Փաշինյանին: Այս կտրվածքով՝ Փաշինյանն իսկապես պիտի բացառի այն մոդելը, որը գործում էր նախկինում՝ հաղթողը ստանում է ամեն ինչ: Նա չպիտի գնա բացարձակ իշխանություն ունենալու եւ բոլորին պարտված թողնելու ճանապարհով՝ հատկապես քաղաքական դերակատարների մասով: Քաղաքական այդ պայմանների ստեղծման մեջ անշուշտ մտնում է ռեյտինգային ընտրակարգի վերացումը, որը լավագույն խողովակն էր ոչ քաղաքական դաշնակիցների եւ կրիմինալ հակառակորդների ձեւավորման, ովքեր ունեին թաղային ռեյտինգներ եւ լծակներ: Այսինքն՝ ռեյտինգային ընտրակարգը վերացնելը պարտադիր է ոչ միայն մաքուր քաղաքական դաշտ ունենալու, այլ նաեւ իր ընդդիմախոսներին բարձր քաղաքական նշաձողերի մեջ դնելու համար: Պետք է նաեւ ԿԸՀ կազմում փոփոխություններ արվեն: Չեմ ասի՝ այդ մարդիկ դատվեն նախկինում կատարած կեղծիքների համար, այլ ուղղակի գոնե լքեն այդ կառույցը: Այսպիսի բարձր նշաձողով ընտրությունների դեպքում, կարծում եմ, Նիկոլ Փաշինյանը բավականին լավ թիմ կհավաքի եւ կունենա նաեւ շատ ուժեղ ընդդիմություն, որն իրեն էլ կուժեղացնի:  Ուզում եմ հավատալ, որ ինքը կշարժվի այս ուղղությամբ:

- Պարոն Սաֆարյան, ինչպես նշված է կառավարության ծրագրում՝ արտահերթ ընտրությունները պետք է անցկացվեն մեկ տարվա ընթացքում: Ե՞րբ կարող ենք սպասել վարչապետի ու կառավարության հրաժարականին, քանի որ միայն այդ տարբերակով կարող է արձակվել Ազգային ժողովը:

- Փաշինյանն, ըստ էության, խնդիրը շատ հետաքրքիր է դրել: Նա բացառել է ԱԺ-ի կողմից Կառավարությանը մեկ տարի հետո անվստահություն հայտնելու տարբերակը: Նիկոլ Փաշինյանը ոչ թե ասում է՝ ընտրությունները կլինեն մեկ տարի հետո, այլ ասում է՝ մինչեւ մեկ տարի: Տեղ չի թողնում, որ այլ մեխանիզմ գործի, որ, այսպես ասենք, որոշակիորեն կայունացած խորհրդարանական մեծամասնությունը կարողանա ռեւանշի գնալ եւ անվստահություն հայտնել: Այնուամենայնիվ, խնդիր կա, որը կառավարության ծրագրի «թույլ» լինելն է: Կառավարության ներկա ծրագիրը գրված չէ այնպես, որ ապահովի մի վիճակ, որ մարդիկ իսկապես փոփոխություն զգան իրենց կաշվի վրա: Որովհետեւ մեկ տարվա ընթացքում իրենք չեն կարողանա մաքրել այդ ավգյան ախոռները: Լավագույն դեպքում փոփոխությունը կարող է լինել կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, օրինականություն հաստատելու ուղղությամբ, բայց ասենք աշխատավարձերի աճ չի լինի եւ այլն: Լուրջ ցուցանիշներ չենք կարող սպասել, հետեւաբար դժվար կլինի ասել՝ ընտրությունների պահը, երբ վրա կհասնի: Սա ավելի շատ կապված է լինելու ներքաղաքական զարգացումների ուղղվածությունից, քան կառավարության գրանցած արդյունքներից կամ դրանց բացակայությունից:

- Իսկ արտահերթ ընտրությունների ուշ կազմակերպելը ո՞ր քաղաքական ուժին է ձեռնտու լինելու, Փաշինյա՞նը կշահի դրանից, թե Հանրապետականը:

- Հեղափոխական այս էյֆորիան անցնելու է, եւ դրան որեւէ մեկը չի կարող դեմ գնալ: Դրա համար ՀՀԿ-ն կամ այլ մեկը եթե ցանկանա Նիկոլ Փաշինյանից վերցնել իշխանությունը, ապա կարող է խաղալ այդ ձգձգվող ժամանակի վրա: Ես կուզեի եւ խորհուրդ կտայի Նիկոլ Փաշինյանին՝ պրոֆեսիոնալ կադրերով համալրել իր շուրջը՝ խուսափելու համար անգամ փոքրիկ սխալներից, որովհետեւ միջավայրն այնպիսին չէ, որ կարողանա շատ լուրջ բեկումներ արձանագրել: Նրան պետք են կադրեր, որոնք վերին աստիճանի արագ կկարողանան դրական արդյունքներ ապահովել՝ անկախ նրանից՝ արտահերթ ընտրություններն ինչ ժամանակում կկազմակերպվեն:

Տպել
7248 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին