Կցանկանայի Վճռաբեկի նախագահը ռեալ քայլեր ձեռնարկեր կոռուպցիայի դեմ պայքարում. Ազարյան

Երկրում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո օրեր առաջ պաշտոնից հրաժարական տվեց ՀՀ Վճռաբեկ դատարանի երկարամյա նախագահ Արման Մկրտումյանը:

«Ժամանակի հրամայականն է հնարավորություն ընձեռել փորձառու երիտասարդներին դրսեւորելու իրենց գիտելիքները, ուժը, եռանդը՝ նախադեպային իրավունքի եւ արդարադատության համակարգի հետագա զարգացման դժվարին ու պատասխանատու գործում», - Գագիկ Հարությունյանի ղեկավարած Բարձրագույն դատական խորհրդին ներկայացրած իր դիմումում գրել էր 2008-ից Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Մկրտումյանը: Նրա հրաժարականը, սակայն ոչ թե ափսոսանքով ընդունվեց, այլ՝ աչքալուսանքով:

Շատերը կարծում էին, որ Մկրտումյանը ավելի շուտ պետք է հրաժարական տար, երբ Եվրոպական դատարանի որոշման մեջ ուղղակի հիշատակվում էր նրա անունը որպես անմիջական պատասխանատու արդարադատության խախտման համար։

Փաստաբանների մի մասը որպես դատարանի նոր նախագահի ցանկալի թեկնածու են նշում ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին՝ կարեւորելով հատկապես այն հանգամանքը, որ Ազարյանը կոռուպցիայի հետ որեւէ առնչություն չունի:

Դատավոր Ալեքսանդր Ազարյանն այսօր համաձայեց պատասխանել մեր երկու հարցերին: Հարցին՝ փաստաբանների մի մասը որպես դատարանի նոր նախագահ հենց ձեզ է տեսնում, ինչպե՞ս կմեկնաբանեք, արդյոք ձեզ տեսնո՞ւմ եք Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում, Ազարյանը պատասխանեց. «Ճիշտն ասած, ինձ թվում է, սա որոշ փաստաբանների անձնական կարծիքն է: Տեսնում եմ ինձ այդ պաշտոնում, թե ոչ, այս պահին չեմ կարող պատասխանել՝ նկատի ունենալով, որ արգելող խոչընդոտներ ունեմ, քանի որ Վճռաբեկ դատարանի նախագահ կարող է առաջադրվել եւ հետագայում ընտրվել այն անձը, որը Վճռաբեկ դատարանի կազմում է ընդգրկված՝ քրեական, թե քաղաքացիական եւ վարչական պալատի: Ես այս պահին համենայնդեպս այդ պաշտոնը չեմ զբաղեցնում»: Մեր հաջորդ հարցին, թե ի՞նչ փոփոխությունների կարիք եւ լուծումներ է տեսնում Վճռաբեկ դատարանում, Ազարյանը նշեց, որ կցանկանար, որ Վճռաբեկ դատարանի նոր նախագահը ավելի ռեալ քայլեր ձեռնարկեր կոռուպցիայի դեմ պայքարի հարցում. «Առաջնահերթը դա եմ համարում, ճիշտն ասած... այդքան կոռուպցիան չէ, ինչքան կոռուպցիայի բաղադրիչ մասը կազմող կաշառակերությունը»,- եզրափակեց ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը:

Փաստաբան Լուսինե Սահակյանի խոսքով՝ համակարգում ընդամենը մի քանի հաշված դատավորներ են, որոնք անկաշառ, կոռուպցիայի հետ որեւէ առնչություն չունեցող դատավորներ են, նրանց թվում Ալեքսանդր Ազարյանն է: Մեր զրույցում փաստաբանն ասաց, որ Ազարյանն այն անձն է, որը իրապես արժանի է Վճռաբեկ դատարանի նախագահ լինելուն. «Այս տարիների ընթացքում նա ապացուցել է, որ իրական դատավոր է ե՛ւ իր մարդ տեսակով, ե՛ւ ընդհանրապես սկզբունքայնությամբ: Բացի դրանից, այս տարիների ընթացքում նա ապացուցել է, որ որեւէ կոռուպցիոն երեւույթի հետ որեւէ առնչություն չի ունեցել, համենայնդպես, նույնիսկ խոսակցություններ դրա մասին չեն եղել, եւ բոլորը վստահ են, որ նա չունի առնչություն որեւէ կոռուպցիոն երեւույթի հետ, սա շատ կարեւոր հանգամանք է»,- ասաց Սահակյանը:

Դիտարկմանը, որ Ալեքսանդր Ազարյանը իր նշանակման հետ կապված խոչընդոտ է տեսնում, փաստաբանը պատասխանեց. «Նախ ասեմ, որ ԲԴԽ-ն պետք է ապացուցի, որ իրականում ցանկանում է, որպեսզի ՀՀ-ում նորմալ դատարան լինի: Նախ եւ առաջ Վճռաբեկ դատարանը հիմա ամբողջ կազմով համալրված չէ, պարտադիր է, որ համալրվի: Ոչ մի խնդիր չկա, որ Ազարյանը նշանակվի Վճռաբեկ դատարանում դատավոր եւ հետո արդեն համալրված կազմից նոր նախագահ նշանակվի: Օրենքով նախագահը կարող է նշանակվել Վճռաբեկ դատարանի կազմից, կազմը եթե համալրված չէ, ուստի նախագահի նշանակումը չհամալրված կազմից արդեն իսկ ինքն իրենով խնդիր է ներկայացնում»: Ճշտող հարցին՝ արդյոք Բարձրագույն դատական խորհուրդը ցանկանո՞ւմ է, որ ՀՀ-ում նորմալ դատարան լինի, Լուսինե Սահակյանը արձագանքեց. «Ես ոչ մի հույս չունեմ, որ բարձրագույն դատական խորհուրդը իր ձեւավորված այսպիսի կազմով ունի ցանկություն նորմալ դատական համակարգ ունենալու, բայց եթե իրենք համենայնդպես փորձում են հասարակությանը ապացուցել, իբրեւ թե իրենք իրականում ցանկանում են նորմալ դատական համակարգ ունենալ, նորմալ դատարաներ ունենալ, նրանց ոչինչ չի կաշկանդում, որ իրենք դա ապացուցեն  իսկ որպես ապացույց կլինի այն, որ Վճռաբեկ դատարանի նախագահ նշանակվի արժանի դատավոր»:

Փաստաբան Միհրան Պողոսյանն էլ մեր զրույցում նկատեց, որ  Արման Մկրտումյանը հրաժարական տվեց ուշացած, բայց խիստ անհրաժեշտ էր առկա իրավիճակում: Փաստաբանի խոսքով՝ վերջին շրջանում որպես արդարադատություն կղզյակ հանդիսանում է Հայաստանում վերաքննիչ դատարանը, ու այդ արդարադատության կղզյակի ստեղծման գործում իր ուրույն տեղն ունի Ալեքսանդր Ազարյանը: «Ես կարծում եմ, որ նա այս պահի դրությամբ միակ թեկնածուն է: Ուղղակի կցանկանայի նշել, որ մենք՝ բոլորս, տարիներ շարունակ ասում էինք, որ Վճռաբեկ դատարանի նախագահը, անդամները իրենց տեղում չեն գտնվում, որովհետեւ չեն իրականացում արդարադատություն, ինչը նաեւ եկավ ապացուցելու Արման Մկրտումյանի հարժարականը: Եթե վերջինս չլիներ քաղաքական համակարգի մարդ, այլ արդարադատություն իրականացնող դատավոր, ապա որեւէ պարագայում քաղաքական իրավիճակի փոփոխությունը պետք է չանդրադառնար դատավորի պաշտոնավարման շարունակության վրա, սակայն քաղաքական իրավիճակի փոփոխությունով պայմանավորված՝ այս հրաժարականների առկայությունը (նաեւ ՀՔԾ պետի) խոսում է այն մասին, որ այդ պաշտոնատար անձինք ոչ թե առաջնորդվել են օրենքով, այլ քաղաքական որոշակի խմբավորման շահեր են առաջ տանում»,- նշեց Պողոսյանը: Նա hավելեց, որ տարիներ շարունակում պնդել են, որ Վճռաբեկ դատարանը կամայականություն է դրսեւորում վճռաբեկ բողոքների վարույթ ընդունման հետ կապված, եւ այդ կամայականությունը ըստ Պողոսյանի՝ այն էր, որ դատախազության կողմից կամ ցանկացած այլ վարույթ ընդունված բողոքի պատճառաբանություն չկա: «Երբ որ դատական համակարգը սկսի պատճառաբանել, թե ինչու են վարույթ ընդունել տվյալ բողոքները, այդ պարագայում անձինք կտեսնեն, թե ինչ պայմաններում է Վճռաբեկ դատարանը վարույթ ընդունում, եւ բողոքների վարույթ ընդունման պրոցեսը ավելի կակտիվանա: Այլ ոչ թե այս պարագայում` ըստ քմահաճույքի վարույթ էին ընդունում գործերը, եւ ըստ քմահաճույքի էլ այդ որոշումները կայացվում»,- եզրափակեց փաստաբանը:

Նշենք, որ Վճռաբեկի նախագահի թեկնածու են համարվում այդ դատարանի բոլոր դատավորները։ Թեկնածուին ներկայացնելու է ԲԴԽ-ն, ընտրելու է ԱԺ-ն՝ 6 տարով՝ առանց վերանշանակման իրավունքի:

Տպել
6461 դիտում

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան