ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի գլխավորած պատվիրակությանը։

«Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ուղղված ԱՄՆ կողմից տրամադրվող աջակցությունը և հուսով ենք, որ մեր համագործակությունը կլինի շարունակական», – ողջունելով հյուրին` նշել է նախարար Արթուր Խաչատրյանը:

Կարևորելով հայ-ամերիկյան փոխգործակցությունը գյուղատնտեսության ոլորտում` դեսպանը շնորհավորել է նախարարին պաշտոնում նշանակվելու առթիվ և մաղթել արդյունավետ աշխատանք:  

«Շնորհավորանքներս Ձեր նշանակման կապակցությամբ: Գյուղատնտեսության ոլորտն աճի մեծ ներուժ ունի և կարող է նպաստել տնտեսության առավել ներառական և կայուն զարգացմանը: Հայաստանը և Միացյալ Նահանգներն այս ոլորտում համագործակցության երկար պատմություն ունեն և ես վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում մեր սերտ համագործակցությունը կշարունակվի», – նշել է ԱՄՆ դեսպանը: 

Ներկայացնելով Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի ներկա առաջնահերթությունները և պետական աջակցությամբ իրականացվող նոր ծրագրերը` նախարար Արթուր Խաչատրյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարության թիրախում ներկայումս երկրում մեծամասնություն կազմող փոքր գյուղացիական տնտեսություններն են, և ՀՀ գյուղատնտեսության նախարարության առաջիկա քաղաքականությունն ուղղված է լինելու փոքր ֆերմերներին աջակցությանը: Գյուղատնտեսության հետագա զարգացման համար նախարար Արթուր Խաչատրյանը կարևորել է նաև գյուղացիական տնտեսությունների միավորումը և կոոպերացիայի խթանումը:

Առանձին անդրադարձ է կատարվել ոռոգման ժամանակակից համակարգերի և կարկտապաշտպան ցանցերի ներդրմանը, գյուղմթերքի ամբողջական արժեշղթայի ձևավորմանը և շուկայահանմանը, գյուղատնտեսական ապահովագրությանը, կենդանիների նույնականացմանը և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Վերջին տարիներին գյուղատնտեսության ոլորտում ձևավորվել է հայ-ամերիկյան ակտիվ համագործակցություն: Մասնավորապես, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից Հայաստանում իրականացվել են «Աջակցություն Հայաստանում գյուղատնտեսական համատարած հաշվառմանը», «Գործընկերություն` հանուն գյուղական համայնքների բարգավաճման», «Գյուղի զարգացման արդի նախաձեռնություն», «Հայաստանում մասնավոր խորհրդատվական ծառայությունների համակարգի զարգացում», «Աջակցություն Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնին (ATC) և Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոնին (ICARE)», «Ջրի կառավարում Արարատյան դաշտավայրում» և մի շարք այլ ծրագրեր:

Տպել
5120 դիտում

ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք նույնպես կարող են մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին

Հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստով ԱԺ-ում տեղի կունենա առաջին նիստը

Երեւանում վթարի է ենթարկվել նախկին պատգամավոր Գագիկ Մխեյանի որդին՝ էլցանցի գլխավոր տնօրենի խորհրդականը

Վարչապետի որոշմամբ՝ նշանակվել է անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ

Երեւան-Սեւան ճանապարհին կայանած մեքենային է բախվել մեկ այլ մեքենա. կա 3 վիրավոր, այդ թվում՝ 2 երեխա

Հայաստանում Կոնգոյի դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարին

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը դատապարտել է խուզարկությունները Yerevan.Today-ում

Պուտին-Էրդողան հանդիպման արդյունքները. Իդլիբի շուրջ զինված գործողություններ, հարձակում չի լինի

Այսօր ու վաղը Հայաստանի մեծ մասում սպասվում է անձրեւ, ամպրոպ, քամու ուժգնացում

3 տարբեր մեդալներ ու խրախուսումներ՝ ԱԻ նախարարության մի շարք աշխատակիցների

Երեւանում 28-ամյա երիտասարդը ինքնասպան լինելու համար նախ կտրել է նախաբազուկը, ապա 3 ածելի կուլ տվել

Մեկը գնում է ԿԳԲ, մեկը՝ միլիցիա, երրորդը՝ Արմենտել. Շիրազը կարմիր ասֆալտի երես չի տեսնի

Թող հավատի ջահը լուսավորի հայ ժողովրդի ուղին. Հռոմի պապը շնորհավորական ուղերձ է հղել Մխիթարյան միաբանությանը

Ես անպայման կզբաղվեմ, կպարզեմ ով է թեկնածուի նկատմամբ քաղաքական տեռոր անում. վարչապետ (տեսանյութ)

Վրաստանում ՀՀ քաղաքացին բռնվել է ոստիկանին կաշառք առաջարկելիս, պարտավորեցրել են 3000 լարի տուգանք մուծել

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալի ծանրոցում հաբեր ու կաթոցիկ է հայտնաբերվել

Լևոն Արոնյանի կինը հեծանվով 1800 կմ տարածություն կանցնի Թուրքիայով եւ Իրանով դեպի Հայաստան

ՀՀ ԶՈՒ-երի,ՊԲ-ի կողմից իրավիճակը լիովին վերահսկվում է. Ն. Փաշինյանը՝ Արցախի դիրքերում (լուսանկարներ)

Հ. Աբրահամյանի եղբայրը գյուղի ձկնաբուծարանը սնուցող խողովակներն ապամոնտաժել, ուղղությունը փոխել է դեպի իր ձկնաբուծարան

«Հայկական գնդակից» սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, ԶԼՄ-ները հայտնում են եւս մեկ սպանվածի ու վիրավորի մասին