Ուզեն, չուզեն ազատ են արձակելու. Ժիրայր Սեֆիլյանն ու մյուսները կարդարացվե՞ն

Վերաքննիչ քրեական դատարանում հունիսի 13-ին կհրապարակվի «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական ակտը: Այդ օրը պարզ կլինի՝ Սեֆիլյանն ու մյուսները կարդացվե՞ն, թե՞ ոչ:

Սպասվում է, որ այդ օրը Սեֆիլյանն ու խմբի մյուս անդամներն, այնուամենայնիվ, ազատ կարձակվեն: Բանն այն է, որ բոլոր 5 անդամի համար ՀՀ ԱԺ թե՛ ԵԼՔ, թե՛ Ծառուկյան խմբակցության մի քանի պատգամավորներ անձնական երաշխավորություն են ներկայացրել:

Մասնավորապես՝ Ազգային ժողովի Ծառուկյան խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը, Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը, Վարդան Բոստանջյանը, Վարդեւան Գրիգորյանը, Իվետա Տոնոյանը, Շաքե Իսայանը, Արթուր Մանուկյանը, Լուիզա Սարգսյանը, Նորա Առուստամյանը, Սերգեյ Բագրատյանը, Գեւորգ Պետրոսյանն անձնական երաշխավորություն են ներկայացրել՝ Ժիրայր Սեֆիլյանի կալանքը, որպես խափանման միջոց փոխելու համար: Սեֆիլյանի համար երաշխավորություն է ներկայացրել նաեւ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը: Այսօրվա նիստում Սեֆիլյանի պաշտպան Տիգրան Եգորյանը դատարանին ներկայացրեց Սեֆիլյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը, սակայն դատարանից խնդրեց այս միջնորդությանն անդրադառնալ մյուսների վերաբերյալ միջնորդությունը քննարկելուց հետո: Նախորդ նիստին էլ Սեֆիլյանը հրաժարվեց իր կալանքը փոխելու եւ իրեն ազատ արձակելու միջնորդություն ներկայացնել՝ ասելով, որ կսպասի գործով մյուս անձանց առնչությամբ նույն միջնորդությունների մասին դատարանի որոշումներին: Եգորյանի ներկայացրած միջնորդության դեմ մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը չառարկեց, նշելով, որ հանրային անձանց երաշխավորությունը հիմք է ազատության մեջ գտնվող Սեֆիլյանի պատշաճ վարքագիծը, եւ գտնում է, որ միջնորդությունը ենթակա է բավարարման։

Այսօր Ծառուկյան խմբակցության պատգամավորները անձնական երաշխավորություն են ներկայացրել նաեւ Սասունիկ Կիրակոսյանի, Գալուստ Գրիգորյանի եւ Հրայր Թոփչյանի համար, մասնավորապես՝ երաշխավորագիր են ներկայացրել Նաիրա Զոհրաբյանը եւ Միքայել Մանուկյանը:

«Միջնորդում եմ խափանման միջոցի հարցը քննարկել, որոշում կայացնել կալանավորումը վերացնելու մասին։ Իսկ եթե ոչ, խնդրում եմ քննարկել ԱԺ Ծառուկյան դաշինք խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի եւ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանի անձնական երաշխավորությունը։ Նշեմ, որ պատգամավորները անձնական երաշխավորություն են ներկայացրել նաեւ Հրայր Թոփչյանի եւ Գալուստ Գրիգորյանի համար»,- նման միջնորդությամբ այսօր նիստը սկսվելուն պես հանդես եկավ Սասունիկ Կիրակոսյանի պաշտպան Կարեն Հակոբյանը: Մեղադրող դատախազները կրկին չառարկեցին անձնական երաշխավորությամբ փոխել նրանց խափանման միջոցը կրկին այն պատճառաբանությամբ, որ իրավիճակ է փոխվել: Դատարանը, սակայն տեղում խորհրդակցելով, որոշեց հետաձգել միջնորդության լուծումը՝ դրան դատական ակտում անդրադառնալու պատճառաբանությամբ:

Այնուհետեւ մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը հանդես եկավ ճառով: Եթե առաջին ատյանի դատարանում մեղադրող կողմը Սեֆիլյանի համար 11 տարի ազատազրկում էր պահանջել, ապա այսօր Պետրոսյանն իր ճառում միջնորդեց դատարանին մեղմացնել Սեֆիլյանի պատիժը՝ 10,6 տարվա փոխարեն նրան դատապարտել 7 տարվա ազատազրկման։
Քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի պատիժը, դատախազը միջնորդեց պայմանականորեն չկիրառել: «Իրադրության փոփոխման հետեւանքով հանցավոր արարքի հանրային վտանգավորության նվազումը ենթադրում է հասարակական կյանքի տարբեր ոլորտներում այնպիսի էական փոփոխությունների առկայություն, որոնց արդյունքում հանցավորի արարքը նվազ վտանգ է ներկայացնում, ինչը նշանակում է, որ Սաֆարյանը կարող է դատապարտված լինել, բայց գտնվել ազատության մեջ»,- մասնավորապես՝ հայտարարեց մեղադրող դատախազ Պետրոսյանը:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատական ակտ կայացնելու, որը կհրապարակվի հունիսի 13-ին՝ ժամը 14:00-ին: Նիստի ավարտից հետո Ժիրայր Սեֆիլյանից հետաքրքրվեցինք, թե ինչ ակնկալիքներ ունի դատարանից, արդյո՞ք արդարացման դատական ակտ կկայացվի, թե՞ ոչ: Սեֆիլյանը ի պատասխան հորդորեց երկու օր սպասել, ապա ավելացրեց. «Ուզեն, չուզեն ազատ են արձակելու»:

Երկու օրից մեծ է հավանականությունը, որ Սեֆիլյանը, Սաֆարյանը, Պողոսյանը եւ մյուսները ազատ արձակվեն, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատական համակարգում, ըստ էության, իշխանափոխություն տեղի չի ունեցել, ապա դժվար թե Վերաքննիչ դատարանը երկու օրից արդարացման դատական ակտ կայացնի, ինչպես եւ պահանջում է պաշտպանական կողմը: Ամենայն հավանականությամբ՝ Սեֆիլյանի ու մյուսների նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվի:

Տպել
4440 դիտում

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին