207 հազար քաղաքացի գոհ կմնան, 80 հազարը՝ ըմբռնումով կմոտենա. Փաշինյանը՝ կուտակայինի մասին

Այսօր կառավարության արտահերթ նիստին ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Նախարարն ասաց, որ նախագծով առաջարկվող տարբերակով 2,5 տոկոսը վճարում է անձը, 7,5 տոկոսը՝ պետությունը։ Օրինակ՝ հիմա 200 000 դրամ աշխատավարձի դեպքում անձը կատարում է 10 000 դրամ սոցիալական վճար, իսկ պետությունն իր հերթին ավելացնում է եւս 10 000 դրամ։ Նախագծի համաձայն, անձը կվճարի 5000 դրամ (2,5 տոկոսը), իսկ պետությունը՝ 15 000 (7,5 տոկոսը)։ Այս դրույքաչափերը կգործեն մինչեւ եկամտային հարկի բարեփոխումների ուժի մեջ մտնելը, որի արդյունքում կնվազի վճարվող եկամտային հարկը՝ նվազեցնելով նաեւ սոցիալական վճարների բեռը համակարգի մասնակիցների համար։

Ատոմ Ջանջուղազյանն ասաց, որ այս որոշմամբ, թեեւ որոշակի բեռ ենթադրում է, բայց դրանք հաղթահարելի են համարում: «Խոշոր հաշվով ճեղքեր չեն լինի  բյուջեում»,- ասաց նա:

Հարցին արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, եւ սա համարեց կառավարության առաջիկա ամենակարեւոր մարտահրավերներից մեկը: «Այն իր պատմություն ունի, եւ մեր վերաբերմունքը եւս ունի իր պատմությունը»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, որ համակարգում այսօրվա դրությամբ 280 հազար շահառուից երկու հարյուր հազարը ընդգրկված է, եւ եթե որեւէ գործողություն չձեռնարկվի, ապա կարգավորումը հուլիսի մեկից ամբողջ ծավալով ուժի մեջ կմտնի:
Վարչապետն ասաց, որ հաշվի առնելով հանգամանքները, մի քանի ընտրության հնարավորություն ունեին:

«Առաջինը՝ ընդհանրապես չեղյալ համարել օրենքը, բայց հասկացանք, որ չենք կարող գնալ այդ ճանապարհով, որովհետեւ արդեն հարյուր քսան միլիարդ տեղաբաշխված է, որից 70 տոկոսը՝ Հայաստանում: Չեղյալ համարելու դեպքում, այդքան գումարը տնտեսությունից դուրս կգար: Այսօրվա կառավարիչներն ունեն հսկայական հեղինակություն, եւ դժվար կլիներ փաստացի կասեցնել տնտեսական հսկաների գործունեությունը եւ հետո համոզել մարդկանց, որ երկիրը փոխվել է, եկեք ներդրումներ անելու»,- ասաց նա:

Հաջորդ հնարավորությունը Նիկոլ Փաշինյանը համարեց հետաձգել այս կարգավորումը եւ նշեց, որ թեեւ դա պարզ լուծում է թվում, բայց երկու հարյուր հազար քաղաքացի շատ պարզ հարց է դնում, որ իրենք 2014 թվականից սկսած վճարում են կատարում:

«Հետաձգման պարագայում շարունակելու են այդ քաղաքացիները վճարել եւ այստեղ անարդարություն է տեղի ունենալու»,- ասաց նա:

Այսպիսով՝ վարչապետն ամփոփեց, որ եթե նախկինում տասը տոկոսից հինգը շահառուն էր վճարում, իսկ հինգը պետություն, ապա նախագծով առաջարկվող տարբերակով 2,5 տոկոսը վճարում է անձը, 7,5 պետությունը:

«Այս կարգավորման արդյունքում ավելի կոնկրետ այս երկու հարյուր յոթ հազար քաղաքացին, ովքեր ավելի վճարել են 2018 թվականի հուլիսի մեկից, կզգան թեթեւացում իրենց վրա, միջին հաշվարկով յուրաքանչյուրը հինգ հազար դրամ ավելի պակաս կվճարի, քան նախկինում: Այսինքն՝ ստացվում է, որ փաստացի հինգ հազար դրամով այդ քաղաքացիների աշխատավարձը կբարձրացվի: Իսկ ութսուն հազար քաղաքացի այդ պոտենցիալ բեռի կեսը կզգա, որը ցավոտ լուծում է, բայց այս լուծումներից ամենապակաս ցավոտ լուծումը սա է»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ սա ժամանակավոր կարգավորում է եւ նշեց, որ կարծում է, թե հանրությունը ըմբռնումով կմոտենա: Նա նկատեց, որ նախկինում վստահության խնդիրն է առաջ քաշվել եւ քան որ այսօր չունեն վստահության հարց, կարող են այս քայլը թույլ տալ:

«Սա այն լուծումն է, որ բխում է պետական, քաղաքացու երկարաժամկետ շահերից: Կարծում եմ, որ 207 հազար քաղաքացի գոհ կմնա եւ ութսուն հազար քաղաքացի էլ ըմբռնումով կմոտենան»,- ասաց նա եւ կարեւորեց տնտեսական ցնցումներից պետք խուսափել:

Տպել
12460 դիտում

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը