Թափանցիկ ֆինանսական համակարգ. Հայաստանը կբարելավի ներքին աուդիտի որակը

11/06/2018 schedule21:39

Համաշխարհային բանկի աջակցությամբ  հունիսի 11-12-ը Ծաղկաձորում ընթանում է «Ներքին աուդիտի ոլորտում գործող մասնագետների միության» 47-րդ նիստը: Աշխարհի տարբեր երկրներից ժամանած ֆինանսական ոլորտի մասնագետները երկու օր քննարկելու են պետական  ֆիանսական համակարգն ավելի թափանցիկ դարձնելու թեման։ Նիստին մասնակցում է նաև ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, որի խոսքով`նպատակ ունեն տեղեկություն փոխանակել, վերհանել առկա խնդիրները և առավել արդյունավետ դարձնել աշխատանքը։

Ֆինանսների նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ, «Յուրաքանչյուր երկիր իր ցուցանիշն ունի պետական ծախսերի կառավարման ոլորտում։ Ներքին հսկողության համակարգերը նույնպես տարբեր են, մենք պետք է ունենանք աուդիտային լավագույն համակարգ,  որին հասնելու համար կատարելագործվել է պետք` կոնկրետ քայլեր ձեռնարկելով։ Համապատասխան օրենսդրական դրույթները բարեփոխվում են, մենք կունենաք կատարելագործված համակարգ»,- ասել է նախարարը։

Նա նշել է, որ պետական ծախսերն արդյունավետ կառավարելու համար հարկավոր է ներդնել ծրագրային բյուջետավորում, ունենալ հիմնական ցուցանիշներ, որոնք հնարավորություն կտան գնահատական տալ. այդպես ընդունված է գործել ամբողջ աշխարհում։

Համաշխարհային Բանկի Կենտրոնական Ասիայի ֆինանսական կառավարման ղեկավար Արման Վաթյանը հայտնել է, որ ՀԲ-ն ՀՀ ֆինանսների նախարարության հետ մեկտեղ մշակում է օրենսդրական փաթեթ, որի շնորհիվ կբարձրանա աուդիտորական ընկերությունների գործունեության որակը։

« Ֆինանսական գործունեություն ծավալելու համար ներդրողին անհրաժեշտ է հավաստի տեղեկություն, որը կարող են տրամադրել վստահություն ներշնչող աուդիտրական ընկերությունները։ ՀԲ-ն որոշել է այս անգամ Հայաստանում անցկացնել «Ներքին աուդիտի ոլորտում գործող մասնագետների միության» նիստը, քանի որ տեղում փորձի փոխանակումը կօգնի բարձրացնել վստահությունը աուդիտորական ընկերությունների նկատմամբ»,- ասել է Արման Վաթյանը։

Ծրագրավորած բյուջետավորման ինտիտուտը մեր երկրում կներդրվի 2019 թվականից: Այն հնարավորություն կտա գնահատել պետական ծախսերի կառավարումը բոլոր գերատեսչություններում։

Նիստին մասնակցում են նաև ՌԴ գլխավոր գանձապետ Ռոման Արտյուխինը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանը, ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը, միջազգային փորձագետներ:

Տպել
1653 դիտում

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ