Ծառայության նախկին պետ Գրիգորյանն առանց տեղյակ լինելու թեմայից, կարծիք է հայտնում. ՍԱՊԾ

12/06/2018 schedule08:52

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն անդրադարձել է պետական ծառայության նախկին պետ Գրիգոր Գրիգորյանի՝  կենդանիների վարակիչ հիվանդությունների և սննդամթերքի անվտանգության ապահովման վերաբերյալ գնահատականներին: Այս մասին հայտնում են  ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Անդրադարձում նշված է. «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նախկին պետ Գրիգոր Գրիգորյանը, որը պաշտոնավարել է երեք ամիս, այժմ, ներկայանալով որպես միջազգային փորձագետ, med.news.am կայքում գնահատականներ  է տվել կենդանիների վարակիչ հիվանդությունների և սննդամթերքի անվտանգության ապահովման վերաբերյալ՝ առանց լուրջ և փաստարկված հիմնավորումների:

Չի եղել ահազանգի կամ հիվանդության կասկածի որևէ դեպք, որին ոլորտային լիազոր մարմինը՝ Գյուղատնտեսության նախարարության անասնաբուժական ծառայությունը,  և անասնաբուժության ոլորտում վերահսկողություն իրականացնող լիազոր մարմինը՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, չեն արձագանքել և համապատասխան գործողություններ չեն կատարել. Ծառայությունը վերահսկողական գործառույթներ է իրականացնում հիվանդությունների կանխարգելման և վերացման միջոցառումների համալիրում, որում շատ կարևոր է հիվանդության պաշտոնական ախոտորոշումը: Մեր երկիրը Կենդանիների առողջության միջազգային կազմակերպության(OIE), ինչպես նաև ԵԱՏՄ անդամ է և, ստանձնած պարտավորություններին համապատասխան, հիվանդության վերաբերյալ տեղեկացնում է բացառապես ախտորոշման ռեֆերենս մեթոդով՝ մեր կամ այլ երկրում  հաստատված լաբորատոր փորձաքննության արդյունքների հիման վրա: Ի դեպ, մեր նախաձեռնությամբ ու հրավերով հոկտեմբերին Հայաստան կայցելեն OIE-ի փորձագետները՝ գնահատելու անասնաբուժական ծառայությունների գործունեությունը. սա, ի հեճուկս հրապարակման մեջ ներկայացված տեսակետների, վկայում է թափանցիկ աշխատելու մասին:

Կենդանիների հիվանդությունների՝ ներկայացված պատկերն իրականության հետ ոչ մի աղերս չունի, և մի քանի ոլորտների վերաբերյալ սիրողական մակարդակի կամ չփաստարկված-չհիմնավորված մտքերը խիստ վտանգավոր հետևանքներ  կարող են ունենալ: Օրինակ՝ 2016 թ. էկզոտիկ տիպի դաբաղի բռնկման մասին խոսելիս՝ միջազգային փորձագետն առնվազն պետք է իմանա, թե որոնք են ՀՀ-ի համար դաբաղի էկզոտիկ տիպերը: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացնում է, որ վերջին 20-30 տարիների ընթացքում  մեր երկրում արձանագրվել են դաբաղի A,O,Asia 1 տիպերի շճատեսակները, որոնք էկզոտիկ չեն կարող որակվել, քանի որ դրանց նկատմամբ կենդանիները պատվաստվել են, ինչպես նաև առկա է նշված տիպերի շճատեսակների նկատմամբ ձևավորված  օրգանիզմի բնական իմունիտետ: Կամ, օրինակ, բրուցելոզի մասին. հանրապետությունում երբևիցե բրուցելոզի նկատմամբ մանր կամ խոշոր եղջերավոր կենդանիների պետական պատվաստում չի իրականացվել, երբևիցե պետական նման քաղաքականություն, ծրագիր չի եղել և նախատեսված էլ չէ: Նույն տրամաբանությամբ կարելի է անդրադառնալ հնչեցված մյուս բոլոր տեսակետներին:

Հավելենք, որ ՍԱՊԾ-ն նախաձեռնել և իրականացնում է մի շարք կարևորագույն ծրագրեր՝ ուղղված կեդանիների համարակալման և նույնականացման համակարգի ներդրմանը, սպանդանոցային պարտադիր մորթի անցմանը,  կենդանիների վարակիչ հիվանդությունների հսկողության, ինչպես նաւ կենդանական և բուսական ծագման սննդամթերքում մնացորդային նյութերի հայտնաբերման մշտադիտարկումներին, ռիսկերի գնահատման և կառավարման մոդելի արդիականացմանը և այլն, որոնք կենդանիների առողջության և սննդամթերքի անվտանգության ապահովման կարևոր նախադրյալներն են:

Նախկին պաշտոնյան կարծես թե այնքան էլ տեղեկացված չէ ներմուծումների ոչ քաղաքականության, ոչ իրավական հիմքերի, ոչ էլ ընթացակարգերի մասին, այլապես կիմանար, որ Հայաստանը վաղուց է անդամակցում Առևտրի համաշխարհային կազմակերպությանը և, պարտավորությունների համաձայն, չի կարող միայն քաղաքական հիմքով սանիտարական և բուսասանիտարական ոլորտներում այլ երկրներից ներկրման սահմանափակումներ կիրառել: Ի դեպ, Թուրքիայից և Պակիստանից ներկրվող հսկողության ենթակա բեռները պարտադիր ենթակա են լաբորատոր փորձաքննության, որի արդյունքների հիման վրա է միայն թույլատրվում ներմուծումը, իսկ ադրբեջանական ծագման սննդամթերքի ներմուծման թույլտվություն Ծառայությունը երբևէ չի տվել: Նշենք, որ կենդանական ծագման մթերքի ներմուծում նշված երկներից վերջին տարիներին ընդհանրապես չի եղել: Միշտ չէ, որ մամուլում շրջանառվող լուրերը՝ հատկապես թուրքական աղբյուրներից սնվող, համապատասխանում են իրականությանը:

ՍԱՊԾ-ն կոչ է անում ձեռնպահ մնալ անհեռատես այսօրինակ գործելակերպից, միաժամանակ պատրաստակամ է ցանկացած ձևաչափով և ցանկացած պահի շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ միջազգային փորձագետների հետ, քննարկել հնչեցված մտահոգությունները և գնահատականները»:

Տպել
3069 դիտում

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները