«Կարգոները» ակտիվանում են. մաքսայինում կոռուպցիոն սխեմաները վերագործարկվո՞ւմ են

12/06/2018 schedule16:00

Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո որոշակի խնդիրներ են ծագել փոքր բիզնեսի կողմից մի քանի երկրներից հիմնականում թեթեւ արդյունաբերության ապրանքների ներկրման հետ կապված: Խոսքը մեր տոնավաճառներում վաճառվող մեծ մասամբ թուրքական եւ չինական հագուստի մասին է: Տարիներ շարունակ ներկրվող այդ ապրանքները մաքսազերծվել են քաշով: Ասենք, մեկ կիլոգրամ հագուստի մաքսազերծումը արժեցել է 3 կամ 4 դոլար: Սակայն դա միշտ խնդիրներ է առաջացրել այդ ապրանքների փաստաթղթաշրջանառության համար: «Կիլոյով» մաքսազերծված ջինսը հետագայում տոնավաճառում իրացնելիս գործարարի համար խնդիր էր առաջանում ՀԴՄ կտրոն տալու տեսանկյունից, քանի որ «կիլոյով» մաքսազերծված այդ ջինսից վճարած հարկը հնարավոր չէր ծախսագրել, եւ կտրոն տրամադրելու դեպքում գործարարը մեծ հարկեր պետք է վճարեր: Այս խնդիրը միշտ պարարտ հող է ստեղծել մի կողմից մաքսայինում կոռուպցիայի համար, մյուս կողմից՝ այս սխեման հնարավորություն է տվել խոշոր գործարարներին օգտվել այդ «պատուհանից» եւ խուսափել հարկերի մի զգալի մասից: Ու ամենահետաքրքիրն այն է, որ տասնամյակներով այս հարցը օրենսդրությամբ ու այլ նորմատիվ ակտերով չի լուծվել:

Ու հիմա էլ այս խնդիրը կա: Եթե շարունակվի այդ ապրանքը մաքսազերծվել «կիլոյով», ապա տոնավաճառներում կշարունակեն խուսափել ՀԴՄ կտրոն տրամադրելուց, ու կստացվի, որ խնդրահարույց այս սխեման շարունակում է գործել: Մյուս կողմից, Թուրքիայից ու Չինաստանից նշված ապրանքների ներմուծումը երկար ժամանակով կասեցնել հնարավոր չէ, քանի որ հազարավոր ընտանիքներ իրենց հացը վաստակում են դրանով: Ու հիմա որոշակի տեղեկություններ են հասնում մեզ, որ սահմանին կրկին ակտիվացել են «կարգոները», որոնք նախկինի պես հաջողացնում են մաքսայինի հետ պայմանավորվելով՝ մաքսազերծել փոքր ներմուծողների ներկրած ապրանքները, դրա դիմաց վերցնելով որոշակի գումար: Բայց ամենատարօրինակն այն է, որ որոշ «կարգոներ» կարողանում են մաքսազերծել իրենց հաճախորդների ներկրած ապրանքները, իսկ որոշներին դա չի հաջողվում: Ընդ որում, մեր տեղեկություններով, հաջողակ են այն «հին ու բարի» խմբերը, որոնք տարիներ շարունակ օգտվել են մութ ու կասկածելի սխեմաներից: Իսկ նրանք, ովքեր չեն եղել այդ սխեմաներում, որեւէ կերպ հաջողության չեն հասնում:

Այստեղ բնական հարց է ծագում, թե այդ ինչն է «հին ու բարի» կարգոներին օգնում հեշտորեն մաքսազերծել իրենց հաճախորդների ապրանքները: Եթե դա նախկինի պես պարզ կաշառքն է, ապա կնշանակի, որ մաքսայինում ոչինչ, կամ գրեթե ոչինչ չի փոխվել: Իսկ եթե այդ կարգոների հաջողությունը պայմանավորված է նրանց «սիրուն աչքերով», ապա դա այնքան էլ հիմնավոր չի թվում:

Ինչ վերաբերում է հագուստեղենը «կիլոյով» մաքսազերծելուց հրաժարվելուն եւ ինչպես օրենքն է պահանջում՝ «հատով» մաքսազերծելուն, ապա, մասնագետների համոզմամբ, այդտեղ որեւէ բարդություն չկա: Պարզապես մաքսազերծելիս միավոր քաշով գանձվելիք գումարը պետք է բաշխել հագուստեղենի հատերի վրա այնպես, որ ընդհանուր մաքսազերծման արժեքը դրանից չբարձրանա: Բայց սա խոսակցության այլ թեմա է:

Տպել
5223 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին