Ադրբեջանը նախապատրաստվում է ռազմական գործողությունների. Տիգրան Աբրահամյան

Հայ ադրբեջանական եւ արցախա-ադրբեջանական սահմանին իրավիճակը շարունակում է լարված մնալ:

Վերջին երեք օրերին սահմանին ադրբեջանական կրակոցներից զոհվել է 1, ծանր վիրավորվել 1 հայ զինծառայող:

Արդբեջանը վերջին ամիսներին բավական ինտենսիվացրել է գործողությունները հայ-ադրբեջանական սահմանի նախիջեւանյան գծում։ Այդ ուղղությամբ ադրբեջանական կողմը բավական առաջ է բերել դիրքերը, քարոզչական դաշտում շարունակելով ապատեղեկատվություն տարածել՝ մասնավորապես անցած շաբաթ հայտարարելով Հայաստանից տարածքներ գրավելու մասին: Երեկ էլ Բաքվում մեծ հանդիսավորությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին են ներկայացրել բելառուսական արտադրության թվով 10 «Պոլոնեզ» համազարկային համակարգերը, որոնք Ադրբեջանը գնել էր նախորդ տարվա վերջին։ Եվ չի բացառվում, որ Ադրբեջանը նաեւ նոր սպառազինությունից որգեւորված է լարում իրավիճակը սահմանին: Մասնավորապես արցախա-ադրբեջանական սահմանին էլ Ադրբեջանը գործի է դրել դիպուկահար խմբերին, հատուկ նշանակության ստորաբաժնումներին:

Արցախա-ադրբեջանական սահմանի լարվածության վերաբերյալ մեր մի քանի հարցերին է պատասխանել Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

- Պարոն Աբրահամյան, այս պահին իրավիճակ արցախա-ադրբեջանական սահմանին ինչպե՞ս է գնահատվում:

- Հակառակորդը շարունակում է առաջնագծի տարբեր ուղղություններով ակտիվություն դրսեւորել, որը որոշակի դեպքերում վերաբերում է տեխնիկայի տեղաշարժին, որոշ ուղղություններով ավելի շատ դրսեւորվում են դիպուկահար խմբերի, հատուկ ստորաբաժանումների ակտիվությամբ:

Այս ակտիվացումը մեր կողմից կասեցվո՞ւմ է:

 - Թույլ տվեք այդ հարցին չպատասխանել:

Պարոն Աբրահամյան, այնուամենայնիվ, ադրբեջանական կողմի ակտիվությունը ի՞նչի հետ է կապված:

- Մի շարք հանգամանքներով կարելի է պայմանավորել ադրբեջանական կողմի այս ակտիվացումը: Համար մեկ հարցը՝ ինչը մնում է Ադրբեջանի այսօրվա քաղաքական իշխանության օրակարգում դա այն է, որ խնդիրը ռազմական ուժով կարգավորելու օրակարգային հարցը դեռեւս մնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանության սեղանին: Երկրորդը՝ Ադրբեջանը մշտապես էլ հայտարարել է, որ չի շարունակելու անվերջ սպասել խնդրի խաղաղ կարգավորմանը՝ ակնկարկելով, որ ինչ-որ փուլում գնալու է ռազմական գործողությունների միջոցով դրա կարգավորմանը եւ պատահական չէ, որ ադրբեջանական կողմի ակտիվությունը ոչ միայն արցախյան ճակատում է դրսեւորվում, այլ՝ որոշակի ակտիվություն կա նաեւ նախիջեւանյան հատվածում: Երրորդը՝ պետք է նշել, որ մեկ վտանգավոր գործընթաց կա, որի մասին երեկ նաեւ հրապարակվեց ադրբեջանական լրատվամիջոցներով, դա Ադրբեջանի կողմից անընդհատ շարունակվող սպառազինության գնումներն են, ինչը երեկ հրապարակային նաեւ ի ցույց դրվեցին ադրբեջանական լրատվամիջոցներով: Այսինքն՝ կան մի շարք գործընթացներ՝ բավականին վտանգավոր, որոնք ցույց են տալիս, որ ադրբեջանական կողմը բառացիորեն պատրաստվում է մարտական գործողությունների:

- Սովորաբար ադրբեջանական կողմն ակտիվանում է այն ժամանակ, երբ երկու երկրների ղեկավարների կամ արտգործնախարարների մակարդակով հանդիպումներ են նախատեսվում: Այդպիսի հանդիպումների մասին խոսակցություններ կա՞ն:

- Սա, կարծում եմ, այդ դեպքը չէ:

- Հնարավո՞ր է, որ այս ակտիվացումը կապ ունենա նաեւ Արցախում վերջին շաբաթներում տեղի ունեցած ներքին պրոցեսների հետ:

- Դա կարող է այս ամենի մի բաղադրիչը լինել: Բնականաբար, ռազմական գործողությունների պատրաստվող պետության համար կարեւոր է, թե հակառակորդ երկրում ինչ ներքաղաքական իրավիճակ է: Դա վերաբերում է ե՛ւ Արցախին, եւ Հայաստանին: Հակառակորդը հույս ունի, որ կկարողանա օգտվել հասարակության մեջ առկա որոշակի խմբերի միջեւ եղած տարաձայնություններից: Արցախում հասարակությունը կոնսոլիդացիայի հետ կապված խնդիրներ չունի, կան որոշակի հարցեր, որոնք ժամանակի ընթացքում բարձրացվել են ու դրանք շատ արագ, օպերատիվ լուծումներ են ստացել: Նախագահ Սահակյանը իր քայլերով, հայտարարություններով անընդհատ նպաստում է, որպեսզի հասարակության մեջ կոնսոլիդացիայի աստիճանը, հասարակության եւ իշխանության միջեւ առկա վստահության մակարդակը բարձրանա, ինչը բնականաբար չի կարող բավարարել ադրբեջանական կողմին: Այսինքն՝ մենք այսօր ամեն ինչ անում ենք, որ Արցախում համընդհանոր համերաշխության մթնոլորտը չփոխվի:

- Դուք նշեցիք հատուկ ստորաբաժանումների ակտիվության մասին, սովորաբար նշվում է տեխնիկայի շարժերի մասին, բայց ստորաբաժանումների մասով՝ ոչ, սա ի՞նչ է նշանակում:

- Հատուկ նշանակության ստորաբաժանումները ժամանակ առ ժամանակ ակտիվություն դրսեւորում են, այս փուլում կարծում եմ, որ դրանց ակտիվությունը մասշտաբային առումով ավելի մեծ բնույթ է կրում, այսինքն՝ առաջնագծի ավելի շատ մեծ թվով ուղղություններով է դրսեւորվում:

Ի վերջո այս լարվածությունը կարո՞ղ է ինչ-որ բանի հանգեցնել:

- Այո, կարող է, չի բացառվում: Ես իմ խոսքում նշեցի Ադրբեջանի կողմից լրացուցիչ մեծ քանակությամբ տարբեր բնույթի ռազմական տեխնիկայի սպառազինության ձեռքբերումների մասին, սա նաեւ այդ ռազմական գոծողությունների վերսկսման վերաբերյալ կանախտեսումների մի հատվածն է կազմում: Այսինքն՝ ակնհայտ երեւում է, որ պատերազմի նախապատրաստության համար բոլոր հնարավոր գործողությունների այս պետությունը գնում է:

- Նախիջեւանում նույնպես վերջին շրջանում լարվածություն է նկատվում: Այստեղ ի՞նչ զարգացումներ կարող են տեղի ունենալ:

- Մեկ բան ուզում եմ հստակ արձանագրենք: Այն, ինչ տեղի է ունենում Նախիջեւանում կամ Տավուշում դրանք ուղիղ կապ ունեն արցախյան ճակատում տեղի ունեցող գործողությունների հետ, դրանք ամբողջական արդբեջանական քարոզչության մի մասն են կազմում եւ Արցախում, Նախիջեւանում կամ Տավուշում առանձին-առանձին դրսեւորվող բոլոր դրսեւորումները պետք է դիտել ընդհանուր կոնտեքստում: Այս փուլում շատ կարեւոր է հասկանալ միջնորդ պետությունների բնականաբար առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ակտիվությունը, որովհետեւ ակնհայտորեն Ադրբեջանը նախապատրաստվում է ռազմական գործողությունների: Այստեղ շատ կարեւոր է հարցով զբաղվող ամենաշահագրգիռ կառույցի ակտիվ միջամտությունն ու կանխումը, որպեսզի երբ կունենանք հերթական մարտական գործողությունների փուլ եւ հերթական անգամ կարձանագրենք, որ միջնորդները ցավոք չկարողացան կանխել ադրբեջանական կողմի ագրեսիայի հերթական փորձը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
25157 դիտում

Սահմանվել են ՀՀ-ից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր սահմանափակում կիրառելու պայմանները

Կամրջի տակ 18-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 70 տարեկան հետիոտնի. բժիշկները պայքարում են տուժածի կյանքի համար

Գերմանիան Ուկրաինայի հետ համատեղ ՀՕՊ համակարգ կմշակի

Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները․ ծառերի սրսկման աշխատանքներ՝ Էրեբունի վարչական շրջանում

Հայաստանի և Ավստրիայի միջև երկկողմ և բազմակողմ ձևաչափերում առկա է համագործակցության բարձր մակարդակ

Շտապօգնության նոր մոպեդները՝ ավելի արագ արձագանքման համար․ Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Ամենամասշտաբային հարվածը Մոսկվային՝ պատերազմի սկզբից ի վեր․ պայթյուններ, ավերածություններ, հրդեհներ

ՌԴ-ի դիրքերը թուլանում են. տուպիկային վիճակում են, մտածում էին՝ ուր պետք է գնանք. Մելիքսեթյան. տեսանյութ

Կլաուդիա Բուշը Գերմանիայի կառավարության անունից ՊՆ-ին փոխանցել է 16 ձյունագնաց․ տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ծրագրերը

Հայկավանի գերեզմանատան մոտակայքում խոտածածկույթ է այրվել

Հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Ոստիկանության բարեփոխումների 2024-26թթ. ռազմավարական ծրագրի առաջընթացը

Ռոմանոս Պետրոսյանի նախաձեռնությամբ ՀԷՑ-ում տեղի է ունեցել ընդլայնված կազմով քննարկում

Հայտարարում եմ ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից հրաժարական տալու մասին․ Արմեն Նիկողոսյան

Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին, տվել հանձնարարականներ

Սամվել Կարապետյանը, նայելով խմբագիրներին, ասաց՝ ունեին զրո մեդիառեսուրս․ ավելի լավ գնահատական դժվար է ասել

Հայաստանը պատրաստակամ է կառուցողական ներդրում ունենալ ԵԱՀԿ-ի արդյունավետության ամրապնդմանն ուղղված ջանքերում

Արևմտյան աջակցության շնորհիվ Ուկրաինան ամրապնդում է դիրքերը․ Հեգսեթ

Փաստորեն 26-ժամյա մոնտաժը չօգնեց․ Եղոյանը՝ Կարապետյանի՝ արդեն մենք 500 հազար գլուխ ենք հայտարարության մասին

Իդրամը և Glovo-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին Բարսելոնայում

ԱԺ 8-րդ գումարման աշխատանքն ավարտվել է ՀՀ պետական օրհներգի հնչյունների ներքո

Մենք ունենք մեր համախոհները, որ կհելնեն կգոռգռան ինչպես պետք է և ավելի շատ կգոռգռան․ Սամվել Կարապետյան

Ինձ թվում է՝ իր կյանքի ընթացքում մի օր Նարեկ Կարապետյանը կդառնա վարչապետ․ Կարապետյան

Ընտրությունների արդյունքը վկայում է այն վստահության մասին, որը երկրի քաղաքացիներն ունեն ձեր նկատմամբ․ Բաբիշ

Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող 0,1280 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Շուտով բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք․ Կարապետյան

Յունիբանկը գործարկել է հեռախոսահամարով փոխանցումների ծառայությունը

Հայ գրոսմայստեր Շանթ Սարգսյանը հաղթել է աշխարհի բազմակի չեմպիոն Մագնուս Կարլսենին

ՀԾԿՀ նախագահն ԱԺ-ում ներկայացրել է պետական բյուջե մուտքագրված միջոցների վերաբերյալ տվյալները

Որոշակիորեն մեղմվել են տեղական շուկայում Հայաստանում արտադրվող ցեմենտի մրցակցային պայմանները

ՄԻԵԴ-ը հրապարակել է Ապրիլյան քառօրյայի գործով 1-ին վճիռը. Ադրբեջանը 90,000 եվրո կվճարի գլխատված զոհի ընտանիքին

Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի հավատարմագրած առաջին համալսարանը Հայաստանում

Կապահովվի կենսաթոշակների և պետական նպաստների՝ բացառապես անկանխիկ եղանակով վճարելու գործընթացը

Թալին-Լանջին ճանապարհահատվածի վերակառուցման նպատակով 276 միավոր հողամասի հատված կճանաչվի հանրության գերակա շահ

Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած

Ծիրանն արդեն սկսել է արտահանվել, նոր ենք սկսել և արդեն 162 տոննա ծիրան ենք արտահանել. Պապոյան

Կարևորում եմ հանդիպումը. ես եմ Գրիգորյանին հանձնարարել. Փաշինյանը՝ Հաջիևի հետ հանդիպում կազմակերպելու մասին

Ընտրություններում ՔՊ-ի արձանագրած արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են. Նիկոլ Փաշինյան

Խախտումները ազդել են, թե չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա. Կարապետյանը ներկայացրել է բանաձևերը