Մեր փողերը` ձեզ. Ծաղկաձորի գերիները

13/06/2018 schedule14:30

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հունիսի 10-ի համարում

Վերջին մի քանի տարիներին այնպես է ստացվել, որ ասելով Ծաղկաձոր՝ հասկանում ենք օլիգարխներ, նրանց դղյակներ, սափրագլուխներ, «բուրաններ»… իսկ այս ամենը շարքային քաղաքացու գիտակցության մեջ նույնանում է Ռոբերտ Քոչարյանի հետ: Այլ կերպ ասած, ասելով Ծաղկաձոր՝ հասկանում ենք Ռոբերտ Քոչարյան: Եւ այս տեսանկյունից որեւէ անակնկալ չի կարող համարվել այն փաստը, որ երեկ Քոչարյանը վարել է կառավարության նիստը, ուր քննարկվել է Ծաղկաձորի հարցը: Վեց ամիս առաջ նա ծրագիր կազմելու հանձնարարական էր տվել, եւ մի հետաքրքիր զուգադիպությամբ այդ ծրագիրը կառավարության նիստին ներկայացվեց հենց երեկ, երբ նիստը վարում էր Քոչարյանը:

Ծրագրի անունը հնչեղ է` ««Ծաղկաձորը` միջազգային չափանիշներին համապատասխանող զբոսաշրջության կենտրոն» նպատակային խնդիրների լուծման ծրագիր»: Արդեն մոտավորապես պատկերացրեցիք, թե ինչ նպատակ է դրել իր առաջ կառավարությունը: Մեր հարկատուները երեւի արդեն ջղաձգվեցին, որովհետեւ այնքան էլ հստակ չէ, թե ինչ ասել է միջազգային չափանիշներ: Եթե նկատի ունեն Դավոսը, որտեղ ամեն տարի հավաքվում են աշխարհի մեծամեծները, ապա դժվար է նույնիսկ կռահել, թե ինչքան փող է պետք գալու դրա համար, մանավանդ, որ այդ փողի մի մասը տրվելու է պետական բյուջեից: Իսկ բյուջեից հատկացվելու 3,5 մլն դոլար հիմնականում ենթակառուցվածքների նորոգման եւ վերակառուցման համար:

Ծրագիրը կառավարության նիստում ներկայացրել է առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Արա Պետրոսյանը: Վերջինս նիստին հաջորդած ճեպազրույցի ժամանակ համոզմունք հայտնեց, թե ենթակառուցվածքների` ջրամատակարարման, կոյուղու եւ այլնի վրա այդ գումարը ծախսելուց հետո Ծաղկաձորը ավելի գրավիչ կդառնա ներդրումների համար: Այդ ներդրումներով էլ այն կդառնա զբոսաշրջության միջազգային չափանիշներին համապատասխանող կենտրոն: Ահա հենց սա է, որ այս ծրագիրը դարձնում է «հմայիչ»:

Դատելով նրանից, որ մեր գրեթե բոլոր օլիգարխները վերջին տարիներին կալվածքներ հիմնել ու դղյակներ են կառուցել Ծաղկաձորում, կարելի է պնդել, որ Ծաղկաձորը արդեն իսկ գրավիչ է ներդրումների համար: Սրան գումարած նաեւ այն, որ Քոչարյանը ձմեռային իր օրերի մեծ մասը անց է կացնում Ծաղկաձորում «Բուրան» քշելով: Սա էլ լրացուցիչ փաստարկ, որ Ծաղկաձորը գոնե բուրանագետների համար գրավիչ է: Մի փաստ էլ` չորս ամիս առաջ Հայերի համաշխարհային կոնգրեսի նախագահ, մեծահարուստ Արա Աբրահամյանը Հայաստանի իշխանություններին ներկայացրել էր մեկ միլիարդ դոլարանոց ներդումային ծրագիր Ծաղկաձորի համար: Եւ այս ամենի պարագայում կոյուղին եւ ջրամատակարարումը դնել պետական բյուջեի ուսերի՞ն:

Բյուջեն, ըստ տրամաբանության, առաջին հերթին իր ուսերին պետք է վերցնի հենց այն բնակավայրերի ենթակառուցվածքների խնդիրը, որոնք ներդրումների համար գրավիչ չեն: Պրն Պետրոսյանը համոզված է, որ ենթակառուցվածքների արդիականացման խնդիրը պետության լուծելու հարցն է: Ինչ խոսք, այդպես է, որ կա: Բայց եթե պետությունը նույնքան նախանձախնդրությամբ լուծեր մեր մյուս` մոռացված ու լքված բնակավայրերի ենթակառուցվածքների հարցերը, ապա այս պնդումը բոլորովին ընդունելի կլիներ: Արա Պետրոսյանը, պարզվեց, ծանոթ է Արա Աբրահամյանի ծրագրին, բայց ինչպես նշեց հենց ինքը, այդ ծրագրում ներառված չէին կոյուղու եւ ջրամատակարարման խնդիրների լուծումները: Այլ կերպ ասած, մեկ միլիարդանոց ծրագիր ներկայացնողին չափազանց դժվար էր առաջարկել, որ մի 3,5 մլն դոլար էր ծախսի ենթակառուցվածքների համար:

Իհարկե, Արա Աբրահամյանի առաջարկը, անկախ նրանից, թե որքանով էր այն իրատեսական, չի ընդունվելու, քանի որ Ծաղկաձորում ներդրումներ անողները պետք է մեր օլիգարխները լինեն` «օտարականներն» այստեղ անելիք չունեն: Իսկ «մերոնքականները», որոնք արդեն հասցրել են զաբոռապատել Ծաղկաձորի անտառները, ինչպես հայտնի է, ունեն յուրահատուկ մենթալիտետ. ի՞նչ կարիք կա սեփական փողերը ծախսել, եթե կարելի է բյուջեից կոյուղու ծախսերը հոգալ: Չէ՞ որ բյուջեից փող հատկացնելու մասին որոշում կայացնողները, ըստ էության, հենց իրենք են:

Մանավանդ, որ բյուջեի համալրմանն էլ այդ օլիգարխները շատ քիչ են մասնակցում` Արժույթի միջազգային հիմնադրամի հաշվարկների համաձայն` ընդամենը 23 տոկոսով: Ստացվում է մի ուշագրավ իրավիճակ` բնակչությունը աշխատում, հարկեր է վճարում, եւ այդ հարկերով ֆինանսավորում են մի այնպիսի բնակավայրի ենթակառուցվածքները, որտեղ միայն օլիգարխներն ու բարձրաստիճան պաշտոնյաներն են դղյակներ կառուցում, «Բուրան» քշում, անտառ ցանկապատում...: Փաստորեն, մենք` հարկատուներս, վճարում ենք մի որոշակի կոդլի հարմարավետ կյանքի համար: Փաստորեն, ստացվում է, որ մեր շարքային քաղաքացիները դարձել են, պատկերավոր ասած, Ծաղկաձորի գերիները:

Հայկ Գեւորգյան

Տպել
1367 դիտում

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ալեն Սիմոնյանին

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է