Հարիր չէ քրիստոնյաներին․ ԵՊՀ աստվածաբանները քննադատում են Գարեգին Բ-ի դեմ ցույց անողներին

ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետը հայտարարություն է տարածել վերջին օրերին մի խումբ քաղաքացիների ցույցերի վերաբերյալ, որոնք պահանջում են Ամենայն հարող կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը։

Հայտարարության մեջ ասված է․ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ եւ Ուղղափառ Եկեղեցին Քրիստոսավանդ ուսմունք ժառանգած ու պահպանած իր երկհազարամյա պատմության ընթացքում ունեցել է եւ ունի ուղղափառ դավանանք, հավատարիմ է մնացել եկեղեցական սրբազան ավանդությանը, ստեղծել է քրիստոնեական բազմաշերտ մշակույթ:

Տարբեր ժամանակաշրջաններում, ազդված տարբեր քաղաքական իրավիճակներից, տարաբնույթ  խնդիրներ   են  փոթորկել  Եկեղեցու  ներքին  անդորրը: Ծառացած հարցերը լուծելու համար հրավիրվել են եկեղեցական ժողովներ, որոնց արդյունքում կյանքի են կոչվել կանոնական լուծումներ:

Այսօր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու մի խումբ հավատացյալներ ու հոգեւորականներ, անտեսելով Սուրբ  Գրքի եւ  Եկեղեցու  սրբազան  ավանդույթի  վրա  հիմնված  կանոնական  նորմերը, պահանջում են Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականը՝ չհիմնավորելով ու չփաստարկելով այդ պահանջը: Մոռանալով կամ միտումնավոր այլափոխելով «Ամենայն Հայոց Կաթողիկոս» եզրույթը՝ դրանով նսեմացնում են (գուցե նաեւ չիմացաբար) Հայոց Հայրապետի հանգամանքը, որը երբեւէ անձնավորված չի եղել եւ չի կարող լինել: Շարժման մասնակիցները, մտահոգված առկա խնդիրներով, ձգտում են ոչ կանոնական միջոցներով հարցերին լուծումներ գտնել:

Կարծում ենք, որ նման մոտեցումները հարիր չեն քրիստոնյաներին, առավել եւս Հայ Եկեղեցու զավակներին: Սույն գործելաոճը չի կարող հիմնավորված կերպով ապահովել խաղաղ մթնոլորտ Եկեղեցու ներքին կյանքում եւ Եկեղեցում առկա խնդիրներին լուծումներ խոստանալ:

Վստահ ենք, որ սրբազան օծում ունեցող, Հայ Առաքելական Եկեղեցու առաքելաշավիղ եպիսկոպոսաց դասն ու Ազգային-Եկեղեցական ժողովն ի վիճակի են եւ կարող են  բարձրաձայնել ու կանոնական լուծումներ տալ Եկեղեցու ներսում եւ Եկեղեցու շուրջ առկա խնդիրներին՝ դրանք կանոնական կերպով ներկայացնելով Հայոց Հայրապետի վավերացմանը:

Ուստի, հորդորում ենք ողջախոհ լինել, առաջնորդվել առաքելահիմն Եկեղեցու կանոնական սկզբունքներով, չնսեմացնել Հայ Եկեղեցու հեղինակությունը քրիստոնեական մեծ ընտանիքի բազմանուն Եկեղեցիների միության մեջ ու միջազգային հանրության առջեւ, քամահրանքի ու ծաղրանքի թիրախ չդարձնել այլակրոն ու ոչ բարեկամ ազգերի ու պետությունների դիմաց:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ եւ Ուղղափառ Եկեղեցին աստվածահաստատ է ու Սուրբ: Հարգենք Մեր Եկեղեցու Սրբությունն ու անսասանությունը»:

Տպել
2488 դիտում

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից