Հայաստանի սննդարդյունաբերական ներուժը՝ տնտեսական զարգացման համար

Այս օրերին, երբ ՀՀ նոր կառավարությունը հանդես է գալիս իր նոր օրակարգով, ժամանակն է մտածել այն քայլերի մասին, որոնք նոր արագություն կհաղորդեն տնտեսական զարգացմանը: Այս սյունակը պնդում է, որ Հայաստանում անհրաժեշտ է զարգացնել միջազգային ստանդարտներին համապատասխանող միրգ և բանջարեղենի արժեշղթա, խթանել արտահանումը՝ միաժամանակ պահպանելով շրջակա միջավայրը:

Հայաստանը փոքր երկիր է: Այդ պատճառով Հայաստանը չի կարող ունենալ որևէ արտադրանքի լայնամասշտաբ արտադրություն: Սա իհարկե գլոբալ մրցունակության հասնելու խոչընդոտ է այն արտադրաճյուղերում, որտեղ կարևոր է ապահովել մեծ արտադրաքանակ: Այդ պատճառով անհրաժեշտ է, որ Հայաստանը կենտրոնանա մի քանի արտադրաճյուղերի վրա, որոնց համար ունի համեմատական առավելություն: Հիմք ընդունելով տնտեսագիտական տեսությունը՝ կարող ենք եզրակացնել, որ Հայաստանը պետք է արտահանի այնպիսի ապրանքներ, որոնց պարագայում 1) հնարավոր է ապահովել առավել որակյալ ու էժան արտադրանք, քան մյուս երկրները, 2) հնարավոր է փոքրածավալ արտադրաքանակով մրցունակ լինել միջազգային շուկաներում, 3) արտաքին պահանջարկը հասանելի է առանց մեծ արգելքների: Վերամշակված միրգ և բանաջարեղեն արտադրատեսակները բավարարում են այդ բոլոր երեք պահանջներին:      

Արարատյան դաշտավայրի եղանակային բարենպաստ պայմանները թույլ են տալիս կլոր տարին արտադրել միրգ և բանջարեղեն ջերմոցներում: Հատկանշական է, որ Վրաստանը և համեմատելի եղանակային պայմաններ ունեցող Թուրքիայի մի շարք շրջաններ առավել արդյունավետ են եղել այդպիսի արտադրանքների արտահանման գործում: 2016 թ.-ին Հայաստանը արտահանել է 226 մլն. ԱՄՆ դոլարի թարմ և վերամշակված միրգ և բանջարեղեն, որը մոտավորապես կազմում է Վրաստանի նույն արտադրանքի 436 մլն. ԱՄՆ դոլարի հասնող արտահանումների կեսը և համարժեք է Հայաստանում 1 հա մշակվող հողատարածքին ընկնող ընդամենը 449 ԱՄՆ դոլարի՝ Վրաստանում նույն ցուցանիշի 718 ԱՄՆ դոլարի դիմաց (Գրաֆիկներ 1 և 2).ՀՀ մթերք և խմիչքի արտահանումը, ըստ տեսակի և ուղղությանՀՀ թարմ և վերամշակված միրգ և բանջարեղեն արտադրատեսակների արտահանումը

Սա նշանակում է, որ գոյութուն ունի թարմ և վերամշակված միրգ և բանջարեղեն արտադրատեսակների արտահանման մեծ պոտենցիալ:

Կոնյակը կազմում է Հայաստանի թարմ և վերամշակված միրգ և բանջարեղեն արտադրատեսակների արտահանման 60%-ը (141 մլն. ԱՄՆ դոլար), որն անհամեմատելիորեն ավելի շատ է, քան միայն թարմ միրգ և բանջարեղենի արտահանումը վերցրած (55 մլն. ԱՄՆ դոլար): Ի համեմատություն, մնացած վերամշակված միրգ և բանջարեղեն արտադրատեսակների արտահանումը, ինչպես օրինակ՝ ջեմ, մրգահյութեր, սոուս, արգանակ, կազմում է ընդամենը 31 մլն. ԱՄՆ դոլար ( Գրաֆիկ 1): Սա նշանակում է, որ կոնյակից զատ գոյություն ունի արտահանման զգալի պոտենցիալ վերամշակված միրգ և բանջարեղեն արտադրատեսակների համար: Ավելին՝ սննդարդյունաբերությունը կարող է լինել աշխատատատեղերի ստեղծման կարևոր աղբյուր, հատկապես գյուղական շրջաններում:

Հայաստանի թարմ և վերամշակված միրգ և բանջարեղեն արտադրատեսակները գրեթե աննշան են Եվրոպական Միության (ԵՄ) շուկայում: ԵՄ շուկան ավելի քան 11 անգամ գերազանցում է Ռուսաստանի շուկան: Հայաստանի ընդհանուր արտահանումը դեպի ԵՄ 1,5  անգամ գերազանցում է արտահանման ծավալները դեպի Ռուսաստան (տես Գրաֆիկ 3): Մինչդեռ Հայաստանի թարմ և վերամշակված միրգ և բանջարեղեն արտադրատեսակների արտահանման ընդամենը 4%-ն է ուղղորդվում դեպի ԵՄ (տես Գրաֆիկ 1): Դեպի ԵՄ այդ արտադրատեսակների արտահանման փոքր ծավալները նկատելի են նաև այլ երկրների հետ համեմատությունից: Այսպես, օրինակ, Հայաստանից դեպի ԵՄ արտահանման ծավալը մեկ շնչի հաշվով 2016 թ.-ին կազմել է հազիվ թե 3 ԱՄՆ դոլար՝ համեմատած Վրաստանի նույն ցուցանիշի 51 ԱՄՆ դոլարի հետ (տես Գրաֆիկ 4)՝ չնայած այն հանգամանքին, որ թարմ և վերամշակված արտադրատեսակների մասով երկու երկրներն էլ օգտվել են նմանատիպ առևտրային պայմաններից:

Որոշ հաջողակ ձեռնարկություններ արտահանման զգալի հնարավորություններ են ձեռք բերել ռուսական շուկայում, բայց ԵՄ-ի պոտենցիալը գրեթե օգտագործված չէ: Միայն մի ձեռնարկությանը՝ Սպայկային, բաժին է ընկնում Հայաստանի 19 մլն. ԱՄՆ դոլար լոլիկի արտահանման ավելի քան 90%-ը: Նույն կերպ, Պեռնո-Ռիկարը և Մուլտի Գրուպը իրականացնում են կոնյակի արտահանման առյուծի բաժինը: Բայց այդ արտադրատեսակների արտահանման ավելի քան 85%-ը բաժին է ընկնում Ռուսաստանին: Իհարկե, ԵՄ շուկայի մուտքն ավելի խիստ է. արտադրանքի որակի և հավատարմագրման պահանջները հավելյալ սահմանափակումներ են, և մրցակցությունը ավելի մեծ է արտահանողների համար: Բայց միևնույն ժամանակ ԵՄ շուկայից ստացված եկամուտը կարող է համեմատաբար շատ ավելի մեծ լինել: Այսպիսով, ԵՄ շուկայում մասնաբաժիններ ապահովելը հիմնականում արտադրանքի որակի և հավատարմագրման, մարքեթինգի և տրանսպորտային ծախսերի հարց է:

Շուկայի մասնաբաժիններ ապահովելու համար Հայաստանը պետք է մասնագիտանա բարձրորակ արտադրանքի արտադրման մեջ, որոնք սպառման ծավալների ամենամեծ աճն են գրանցել շուկաներում, ինչպիսին ԵՄ-ն է: Հավատարմագրված օրգանական ծագումով արտադրանքները ունեն վիթխարի ներուժ, ոչ միայն որովհետև դրանք համեմատաբար անվնաս են շրջակա միջավայրի համար, բայց նաև որովհետև դրանք վաճառվում են ավելի բարձր գներով: ՀՀ կառավարությունը կարող է կանոնակարգ սահմանել միջազգային օրգանական ծագումով արտադրության ստանդարտներին բավարարելու համար, այնուհետև բանակցել որևէ համարժեքության համաձայնահիր ստորագրել ԵՄ-ի հետ:

 Ընդհանրապես կառավարությունը կարող է ակտիվորեն աջակցել արտահանողներին՝ ԵՄ նորմերին և հավելյալ հավատարմագրման պահանջներին բավարարալու համար, որոնք ներկայացնում են ԵՄ գնորդների մեծ մասը՝ ներառյալ ծագման եւ բուսասանիտարական հավատարմագրերը, պիտակավորման եւ փաթեթավորման ստանդարտները:

Կառավարությունը պետք է ձեռնարկի ամեն հնարավորը Հայաստանի արտադրանքի նկատմամբ արտաքին պահանջարկի խթանման համար, ընդլայնվելով սփյուռքի և Ռուսաստանի ավանդական շուկաներից դուրս: Անհրաժեշտ է Եվրոպայում նպատակային արշավ տանել Հայաստանի թարմ և վերամշակված միրգ և բանջարեղենի որոշ արտադրատեսակների նկատմամբ վարկանիշ ձեռք բերելու համար: Շատ եվրոպացիներ երբևէ չեն լսել հայկական կոնյակի մասին, առավել ևս գինու, խաղողի կամ ծիրանի մասին: Սա պետք է փոխել:

Հայաստանից և դեպի Հայաստան ապրանքների և մարդկանց շարժը պետք է հեշտացնել, տարածաշրջանում առավել արդյունավետ տրանսպորտային կապերի հաստատման և դիվանագիտության միջոցով: Բարձր որակի ապահովումը և արագ բեռնափոխադրումները կարող են հայկական ապրանքները արտերկրում ավելի մրցունակ և օտարերկրյա ապրանքները Հայաստանում առավել մատչելի դարձնել: Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցմանը ներդրված ջանքերը պետք է շարունակվեն: Ենթակառուցվածքներից զատ, արտաքին քաղաքականությունը նույնպես կարող է հեշտացնել արտաքին առևտուրը: Հաշվի առնելով, որ Հայաստանի արտաքին առևտրի 85%-ը անցնում է Վրաստանով, ՀՀ դիվանագիտությունը պետք է մեծ ջանքեր գործադրի Վրաստանով անցնող ցամաքային բեռնափոխադրումները հեշտացնելու հարցում: Ընդհանրապես անհրաժեշտ է սատարել ցանկացած նախաձեռնություն, որ կհեշտացնի Վրաստանով անցնող բեռնափոխադրումները՝ ընդհուպ մինչև Վրաստանի տարածքում ներդրմանն ուղղված նույնիսկ խորհրդանշական չափի ֆինանսական աջակցություն ցուցաբերելով, որը ռազմավարական կարևորություն կունենա Հայաստանի համար:

Կառավարությունը պետք է ստեղծի շուկայական մրցակցային պայմաններ սննդարդյունաբերության և բեռնափոխադրումների ոլորտում, ինչպես նաև ապահովի շրջակա միջավայրի պահպանությունը: Ազատ և թափանցիկ շուկան միակ հակաթույնն է օլիգարխների դեմ, որոնք փորձում են հափշտակել շուկայական եկամուտների առյուծի բաժինը: Այն նաև երաշխավորում է միջազգային մրցունակություն, աշխատողների համար բարձր վարձատրություն, սպառողների համար ցածր գներ: Կառավարությունը պետք է սահմանի օրենսդրական կանոնակարգ, որ թույլ կտա շուկա մուտք գործող նոր գործարարներին մրցակցել ներկա խոշոր գործարարների հետ: Դրան հասնելու հնարավոր ուղի է փոքր արտադրողների համագործակցությանն աջակցելը՝ արտաքին շուկաներ համատեղ արտահանման նպատակով: Դրան հասնելու հնարավոր ուղի կարող է լինել թանկ սարքավորումների, ինչպիսին են մրգերի և բանջարեղենների սառեցման և պահեստավորման ծախսերը կիսելով տնտեսավարների միջև տաբեր մեխանիզմների, օրինակ՝ կոոպերատիվների ստեղծման միջոցով: Վերջապես, կառավարությունը պետք է նույնպես հետևողական լինի, որպեսզի տնտեսական զարգացումը չընթանա Հայաստանի փխրուն շրջակա միջավայրի վատթարացման հաշվին:

Հայաստանն ունի հիանալի մարդկային և բնական ռեսուրսներ: Ճիշտ ներդրումների և արդյունավետ կառավարման շնորհիվ այն կարող է ստեղծել տնտեսական աճ և բարձրորակ աշխատատեղեր և հաստատել Հայաստանի արժանի դիրքը որպես գլոբալ առաջատար սննդարդյունաբերութան ոլորտում:

Լիլիա Ալեքսանյան (Տնտեսագիտության դասախոս, Ֆիլիպինների Համալսարան)

Ժյուլ Հյուգո (Տնտեսագետ, Ասիական Զարգացման Բանկ)  

 

Տպել
12632 դիտում

Եղբայրները հարվածել են կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել