Պարզաբանումներ. համագործակցություն չի ստացվի

14/06/2018 schedule14:50

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հունիսի 11-ի համարում

Շիրակի մարզպետ Ռոմիկ Մանուկյանը գնալով նորանոր ախոյաններ է ձեռք բերում: Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հետ արդեն մի քանի տարի տեւող հակամարտությունը չհարթված, հիմա էլ լարվել են մարզպետի եւ  ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար, Գյումրիից ընտրված պատգամավոր Սամվել Բալասանյանի հարաբերությունները: Բանը հասել է նրան, որ Սամվել Բալասանյանը ԱԺ ամբիոնից Շիրակի մարզպետին սկսեց մեղադրել բնակարանների բաշխման ժամանակ կեղծիքներ թույլ տալու մեջ: Ս.Բալասանյանի հնչեցրած հայտարարությունները մեկնաբանելու խնդրանքով դիմեցինք Շիրակի մարզպետ Ռոմիկ Մանուկյանին:

- Ես գտնում եմ, որ այդ պոպուլիստական հայտարարությունները անձնական նեղացածության արդյունք էին, եւ ՕԵԿ-ը միգուցե նաեւ սրանով նախընտրական քարոզարշավ է սկսել: Վերջերս իմ հրամանով աշխատանքից ազատվեց Հոռոմ գյուղի ամբուլատորիայի վարիչը: Բայց քանի որ նա «Օրինաց երկրից» էր, կուսակից ընկերները շատ ծանր տարան այդ հանգամանքը: Դրանից բացի, իմ հրամանով Ախուրյանի հիվանդանոցի ծննդատան բաժանմունքը փակվեց ու տեղափոխվեց Ախուրյանի մոր եւ մանկան կենտրոն: Այդ բաժանմունքի վարիչը Ս. Բալասանյանի հորաքրոջ տղան էր, ու այդ հարցով էլ ես չգնացի զիջման: Եւ երրորդը՝ Գյումրիի թիվ 11 դպրոցի տնօրենը՝ իրենց կուսակից ընկերը, մահացել էր, եւ ինձ խնդրեցին, թե նրա փոխարեն իրենց հարազատներից մեկին նշանակեմ:

Բայց ես ասացի, որ դպրոցի տնօրենի պաշտոնը մրցույթով է, ու թող այդ անձնավորությունն իր թեկնածությունը դնի, հաղթի, ես էլ նշանակումը կկատարեմ: Այսքանից հետո Սամվել Բալասանյանն ու Հովիկ Մարգարյանը որոշեցին սկսել իրենց սուրբ հոգիների պայքարը եւ քննադատել մարզպետին: Բնակարանների բաշխման գործընթացին վերաբերող այն փաստերը, որ ներկայացրել են, դրանք բոլորը քննարկվել են դատական երեք ատյաններում էլ եւ իրենց օրինական լուծումը ստացել: Սա ընդամենը հերթական պոպուլիստական հայտարարությունն էր՝ վարկաբեկելու համար մարզպետին: Բայց ես այն անձնավորությունը չեմ, որ ընդամենը մեկ լուցկու տուփի արժեքով մեկ գիշերվա մեջ գործարանատեր դառնամ: Ես այն մարդկանցից չեմ, որ որպես օգնություն բաժանվող կաթի փոշին գողանալու համար նստեմ-ելնեմ, հետո էլ ԱԺ պատգամավոր դառնամ ու օրինաց երկիր քարոզեմ: Ամբողջ քաղաքը գիտի` ով է Ս.Բալասանյանն ու Հ.Մարգարյանը, ով է Ռոմիկ Մանուկյանը: Ուղղակի ցավ է մեզ համար, որ այդ տեսակները կուսակցություն են ներկայացնում, ֆրակցիա ղեկավարում:

- Բայց բնակարանների բաշխման գործընթացում, այնուամենայնիվ, եղել են թերություններ, անարդարություններ: Հակառակ պարագայում, նախագահի վերահսկողական ծառայության կողմից ստուգումներ չէին անցկացվի, եւ արդեն երկրորդ անգամ միջգերատեսչական հանձնաժողով չէր ստեղծվի:

- Չկա մի աշխատանք, որի մեջ թերություններ չլինեն: Բայց այդ կարճ ժամանակահատվածում, չունենալով հիմքեր, ունենալով ցուցակների հետ կապված լուրջ խնդիրներ, կատարել ենք մեծ աշխատանք: Այդ աշխատանքը ես գնահատում եմ՝ ելնելով այն հանգամանքից, որ մեր կողմից կատարված մերժումները դատարանում բողոքարկվել են, եւ միայն մեկ-երկու դեպք է եղել, որ դատարանը մեր որոշումը չեղյալ է համարել: Մնացած 99 տոկոսի դեպքում մարզպետարանի կայացրած որոշումները դատական բոլոր ատյաններում քննարկվել եւ մնացել են նույնը: Մարզպետարանն այսօր առաջնորդվում է օրենքներով: Վերջերս սկսել են մեր գործունեությանը գնահատականներ տալ այլ չափանիշներով՝ մարդու իրավունքներից են խոսում, օրենքների անկատարությունից եւ այլն: Ուստի հիմա ես այդ մարդկանց ընդամենը խորհուրդ կտայի զբաղվեին օրենքներ գրելով, անկատար օրենքները բարեփոխելով եւ ոչ թե պոպուլիստական ելույթներով:

- Փաստորեն, իրար դեմ են ելել իշխանական կոալիցիայի անդամ կուսակցությունները: Եւ ելնելով կոալիցիոն երկու կուսակցությունների ներկայացուցիչների միջեւ ստեղծված տարաձայնություններից` կարո՞ղ ենք ասել, որ նրանց մեջ համագործակցությունն, այնուամենայնիվ, չի ստացվում:

- Համենայն դեպս մեր մարզում ես չեմ տեսնում այդ համագործակցությունը: Այստեղ այդ համագործակցությունը երբեք չի եղել, եւ անձամբ ես գտնում եմ, որ այդ մարդկանց հետ որեւէ համագործակցություն չի էլ լինելու:

- Կարծիք կա, որ այս հայտարարություններով փորձում են ձեր պաշտոնանկման համար հիմքեր ստեղծել: Որքանո՞վ հավանական եք համարում ձեր պաշտոնանկությունը:

- Երեւի ոմանք չեն ուզում իմ ներկայությունն այստեղ, քանի որ շատ դեպքերում խանգարում եմ նրանց թալանին, կոռուպցիոն գործունեությանը: Ես ունեմ իմ սկզբուքները, իսկ եթե դա դուր չի գալիս ԱԺ պատգամավորներին, ինչ-որ ՕԵԿ-ականների, դա արդեն ինձ համար երկրորդական է: Ես աշխատելու եմ: Իմ պաշտոնանկությունը հնարավոր համարում եմ միայն մի դեպքում, երբ իմ կուսակցությունը գտնի, որ ես վատ եմ աշխատում եւ շեղվել եմ իմ ուղուց: Այդ դեպքում արդեն իմ կուսակցության որոշմամբ ես դուրս կգամ: Ինձ մեղադրում են, որ նշանակումներ կատարում եմ ելնելով կուսակցական մոտեցումներից, դաշնակցականների եմ աշխատանքի նշանակում: Քաղաքական, կուսակցական մոտեցումներով ինձ միգուցե մեղադրեն, բայց երբեք չեն կարող ասել, որ ես անարդար եմ վարվում, կոռուպցիայի մեջ եմ թաթախված:

Արման Գալոյան

Տպել
1105 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց