Եւ ոչ միայն. տրանս-ֆորմացիա

14/06/2018 schedule15:00

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հունիսի 11-ի համարում

Մինչեւ այժմ Հայաստանի քաղաքական կյանքում եղել են ընդդիմադիր եւ իշխանամետ դաշինքներ, խորհրադարանում մեծամասնություն կազմող խմբակցությունների կոալիցիա, սակայն այն, ինչ ուրվագծվում է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունների ֆոնի վրա , կարող է աննախադեպ լինել ոչ միայն Հայաստանի քաղաքական կյանքի համար: Երեկ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ կուսակցության նորընտիր վարչությունը իրեն լիազորել է սկսել միջկուսակցական խորհրդակցությունների շարք, որը կներառի ոչ միայն «մեզ բարեկամ հայտնի անունները, այլ նաեւ քաղաքական ողջ սպեկտրը»:

Նման ձեւակերպումը առավել քան տարօրինակ է, քանի որ մինչ այդ խոսվում էր, որ «Ժառանգություն», «Հանրապետություն» եւ Ազատական առաջադիմական կուսակցությունները հանդիպում են նոր քաղաքական ֆորմատ ձեւավորելու համար, ինչը թվում է թե ողջ քաղաքական սպեկտորի հետ անելը դժվար է: Պատասխանելով մեր այն հարցին, թե ինչ նպատակ են հետապնդելու այդ հանդիպումները, պարոն Հովհաննիսյանը պատասխանեց.

«Հանդիպումների նպատակը ընդդիմադիր դաշտում համագործակցության ընդհանուր նպատակների որոնման խնդիրն է եւ ավելի լայն դաշտում: Որովհետեւ շատ անգամ մեր երկրում, ինչպես ասվում է Աստվածաշնչում՝ առաջինները դառնում են վերջիններ, իսկ վերջինները՝ առաջիններ: Ինչպես նաեւ իշխանական դաշտում հանդիպումներ, որովհետեւ ամեն տեղ կան մարդիկ, որոնք իսկապես մտահոգ են, սրտացավ են մեր երկրի եւ նրա ապագայի նկատմամբ, եւ մենք սահմանազատումներ, հավատաքննող տարբաժանումներ չենք անելու»:

Այսինքն՝ հնարավոր է, որ այդ հանդիպումների արդյունքում Րաֆֆի Հովհաննիսյանը ստեղծի «Արդարադատության նախարարությունում գրանցված 68 կուսակցություններ» դաշինքը: Եթե ընդդիմադիր կուսակցությունները խոսում են ժողովրդավարական կամ ազգային հեղափոխության անհրաժեշտության մասին, իսկ իշխանամետ կուսակցությունները՝ կայունության մասին, ապա Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ հանդես եկավ նոր առաջարկով` Հայաստանի ժողովրդավարական, ազգային տրանսֆորմացիայի անհրաժեշտության մասին: Իր առաջարկը նա հիմնավորեց այսպես. «Կարծում եմ, որ սա միայն «Ժառանգություն» կուսկացության խնդիրը չէ:

Ոչ միայն ընդդիմադիր դաշտի հավատամքը, այլ կարծում եմ, թե մեր ողջ ժողովուրդը, անգամ իշխանամետ դաշտը չի կարող չմտահոգվել այն իրողությամբ, որ Հայաստանը, որն իր ինքնիշխանության առաջին տարվա ընթացքում ուներ ժողովրդավարական կղզյակի առավելությունը, տարիների ընթացքում մեր իսկ վարքի պատճառով մենք կորցրեցինք այդ առավելությունը, գտնվելով տարածաշրջանի միջնամասում, մենք ահա այսօր մոտենալով մեր ինքնիշխանության 14-րդ տարեդարձին՝ վտանգի տակ ենք վերածելու մեր տարածաշրջանի վերջնամասը: Եվ եթե այս տարվա ընթացքում տեղի չունենա ժողովրդավարական, ազգային տրանսֆորմացիայի սկիզբը, ես կկարծեմ, որ մենք այդ վտանգի ողբերգական իրականության ականատեսները կարող ենք լինել:

Իսկ տրանսֆորմացիան, վերափոխումը լինում է ո՛չ հերթական, ո՛չ էլ արտահերթ: Նա լինում է հրամայական եւ ըստ էության»: Հասկացա՞ք: Մենք էլ ոչ այնքան: Ավելի անհասկանալի էին տրանսֆորմացիայի գործընթացն ավելի մանրամասն բացատրելու մեր խնդրանքին տրված պարզաբանումները: «Ի՞նչ է եւ ինչպե՞ս է տեղի ունենալու տրանսֆորմացիան» հարցին պարոն Հովհաննիսյանը պատասխանեց այսպես. «Կիրառական դաշտում մենք ձեզ հետ միասին նոր ենք սկսում: Նոր ենք այդ պայքարի գործընթացը սկսում: Բայց առաջին հերթին մեր կուսակցության շինարարության տարածմամբ եւ նաեւ Հայաստանի առջեւ կանգնած առարկայական իրավիճակի համալիր քննարկման, որը շատ անգամ քաղաքական դաշտում չի կատարվում:

Թե՛ իշխանամետ կուսակցությունները, թե՛ ընդդիմադիր գործընկերները պետք է առավել սթափ, կշռադատված եւ համապարփակ վերլուծություն կատարեն, թե ինչ կա Հայաստանի առաջ, անկախ նրանից, թե ով է գործող նախագահն այսօր եւ ընդդիմությունը այսօր եւ ով է լինելու վաղը եւ մյուս օրը, որովհետեւ այդ հարցերը մնալու են եւ շատ լուրջ են: Եվ այսպես հրապարակախոսության, չգիտեմ, հարցազրույցների վերնագրերի որոնման մակարդակով պետք չէ, որ դա կատարվի, այլ շատ լուրջ, անմիջական վերլուծությամբ: Եվ ես կարող եմ ասել, որ այս տարվա ընթացքում անհրաժեշտ է, որ տեղի ունենա այդ գործընթացի հունդերի ցանումը եւ արդեն ծլարձակումը:

Թե ում նախաձեռնությունը կլինի, դա Հայաստանի ուժեղ կողմը կլինի: Ով նախաձեռնի, նա իսկապես Հայաստանի ճակատագրով մեր պետական հարատեւման հետ աղերսներ ունեցող միավորի, իշխանավորի, ընդդիմադիրի պարտքը պետք է լինի: Միայն այդ ձեւով կխուսափենք առճակատման ցավալի հեռանկարից: Իսկ թե կոնկրետ ինչ քայլերով, այս շաբաթների ընթացքում մենք միասին կանցնենք այդ ճանապարհը եւ տեղյակ կլինենք»: Երեկ պրն Հովհաննիսյանը անդրադարձավ նաեւ սահմանադրական փոփոխությունների նկատմամբ իրենց կուսակցության ունեցած դիրքորոշմանը եւ հայտարարվեց, որ այդ դիրքորոշումը հայտնի կլինի միայն այն ժամանակ, երբ հայտնի կլինի Սահմանադրության վերջնական տեքստը:

Ավետիս Բաբաջանյան

Տպել
1425 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց