Երևան
12 °C
ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի դեկան, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Հայկ Սարգսյանը վստահում է նոր կառավարության կողմից ներկայացված ծրագրին, եւ չի կիսում թվերի բացակայությունից հիասթափված որոշ գործընկերների տեսակետը: Պրոֆեսորը նշում է նաեւ, որ խիստ կարեւոր է պատասխանատվության գործոնը եւ, միաժամանակ, ընդգծում, որ իր համար տեսանելի են այն բնագծերը, ինչին ձգտում է հասնել ներկա կառավարությունը:
- Ծրագրի վերաբերյալ տարաբեւեռ մեկնաբանություններ եղան, հնչեցին տարբեր դիտարկումներ, որովհետեւ վերջին տասնամյակներին ներկայացված ավանդական ծրագրերի համեմատ կային էական շեղումներ: Սահմանադրության պահանջն է, որ նոր կառավարությունը ծրագիր ներկայացնի, սակայն չի նշվում, թե ի՞նչ խորությամբ, տնտեսության ճյուղերի ինչպիսի՞ ընդգրկմամբ եւ ի՞նչ թվերի նշաձողերով պիտի ներկայացվի: Մայր օրենքում չկա այդպիսի պարտադրանք, եւ ծրագիրը կազմելիս հենց այդ հանգամանքից էլ օգտվել էր կառավարությունը: Ներկայացված ծրագիրը, լինելով քաղաքական հռչակագրային բնույթ կրող փաստաթուղթ, ակնհայտորեն ներառում էր մեր երկրի եւ տնտեսության զարգացման ուղենիշները:
- Տնտեսագետներից շատերը, կարծիք հայտնելիս, ընդգծում էին ծրագրում թվերի բացակայությունը: Դուք եւ՞ս հիասթափված եք, որ զարգացման տեմպերը նկարագրող թվերի ու չափելի միավորների չեք հանդիպել:
- Տնտեսագետի համար, այո, լավագույն փաստարկը թիվն է, բայց, երբ այդ թիվը շինծու է կամ համարժեք չի արտահայտում իրողությունը, ինչպես ասում են՝ գրոշի արժեք ունի: Ի դեպ, այս իմաստով եւս կարելի է ներկայացված ծրագիրը շահեկան համարել: Նկատենք, որ թվերի փոխարեն նախանշվում են ինչ-ինչ բնագծեր, որոնք ի վերջո ցույց են տալիս չափելի սահմանագծերը: Օրինակ ներկայացված էր, թե ինչ չափով կարելի է հասնել աղքատության կրճատմանը, հայրենադարձության ապահովմանը որոշակի ժամանակահատվածում եւ այլն:
- Ուրեմն ավելի վստահելի՞ է Ձեզ համար, այսպես ասած, խոստումների այն փաթեթը, որը բառերով ու էմոցիաներով է նկարագրված, թե՞ այն , որը հրապուրիչ թվերի վրա է կառուցված ու այդպես էլ բացառապես ԱՎԾ-ի թվերով է հիմնավորվում:
- Եկեք հարցին այս դիտանկյունից նայենք՝ երբ զարգացման ծրագիրը թվերով ներկայացնողները չեն կատարել խոստացածը, ինչպիսի՞ պատասխանատվության են ենթարկվել նախորդ կառավարություններում: Հենց պատասխանատվության ինստիտուտն է շատ կարեւոր, որը պետք է ինչ-որ կերպ ամրագրվի նաեւ այդ փաստաթղթում: Այն կառուցակարգերը, այն գործիքակազմը, որոնք կիրառվում են ինչ-ինչ բնագծեր նվաճելու համար, ինձ համար տեսանելի են, ուստի, ես չեմ կառչում թվերից:
Իհարկե, կա նաեւ երկրորդ տարբերակը. իրազեկ եմ՝ դեռեւս կես դար առաջ Ֆրանսիայի տնտեսության համար մշակված միջնաժամկետ եւ երկարաժամկետ ծրագրերին: Էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Լ.Ստոլերյուն, ով «Հավասարակշռություն եւ տնտեսական աճ» հայտնի մենագրության հեղինակն է, ի դեպ, այդ գիրքը ուսանողների համար գիտագործնական նյութ է, հինգ տարվա կտրվածքով այդ երկրի համար մշակում էր նյութաֆինանսական բալանսներ: Եվ թվերով արտահայտված այդ ծրագրերը պարտադրվում էին գերատեսչություներին՝ ի կատարում: Սա է լուրջ մեխանիզմը՝ ծրագիրը թվերով ներկայացնելու եւ այդ թվերին իրականում հասնելու համար: Մինչ հեղափոխական գործընթացների սկիզբը (ի դեպ, համոզված ենք, որ սա ընդամենը սկիզբն է), դեռ նախորդ կառավարության օրոք իշխանության կողմից խնդիր դրվեց, որ տնտեսական աճը պիտի ներառական լինի, այսինքն՝ յուրաքանչյուր անհատ պիտի իր վրա զգա դրա ազդեցությունը: Սա շատ լավ ու բարի ցանկություն էր, բայց քանիցս ասել եմ, որ մեզ մոտ դեռեւս բացակայում են ռեալ մեխանիզմները, որոնք թույլ կտան տնտեսական աճի ներառական ազդեցությունը տարածել հասարակության բոլոր շերտերի վրա, որպեսզի նրանցից յուրաքանչյուրն իր կենցաղում զգա այդ էֆեկտը:
- Անդրադառնանք ծրագրի այն հատվածին, որտեղ ներկայացված են տնտեսության զարգացման գերակա ուղղությունները:
- Գերակա ուղղություններում միանգամայն նկատելի են տեղեկատվական տեխնոլոգիաները, գյուղատնտեսությունը եւ տուրիզմը: ՏՏ-ում մենք շատ հետ չենք աշխարհի զարգացող տեմպերից, բայց այդ ռեսուրսը պետք է ներդնենք նաեւ ռազմարդյունաբերական ոլորտում: Մարդկային կապիտալի այդ մեծ պոտենցյալը դեռ չենք կորցրել: Աշխարհն այսօր զարգանում է արագ ռիթմով, եւ ժամանակի ընթացքում որոշ մասնագիտություններ անհետանալու են եւ ստեղծվելու են նորերը: Աշխատաշուկայի եւ գիտակրթական ծրագրերի միջեւ չպետք է թույլ տալ, որ գոյություն ունեցող խզվածքը խորանա: Եվ այս խնդիրը պետք է հաղթահարվի: Նման կերպ մենք վարվեցինք, երբ ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետում հիմնեցինք «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագիրը:
Հաջորդ կարեւոր դրույթը, որը հետագայում պետք է բացվի ծրագրերում, վերաբերում է պայմանագրային էկոնոմիկային: Տնտեսությունն այսօր մի ամբողջական ցանց է, պայմանագրերի մի մեծ համախումբ: Շուկան մի իրավիճակ է, որտեղ պայմանավորվում են: Տնտեսագետները, ուսումնասիրելով այդ պայմանավորվածությունը, ձգտում են, որ դրանք ավելի լավը լինեն, ստեղծվեն բավարար տնտեսաիրավական կարգավորումներ ձեռնարկությունների միջեւ, գործատու-աշխատող հարաբերություններում եւ այլն: Պայմանագրային համակարգի գրագետ եւ պարտադիր գործարկումը արդեն իսկ շատ բան է կանխորոշելու: Կարեւոր է նաեւ պայմանագրերի լուծման կամ վիճարկման դատաիրավական ինստիտուտի կայացումը:
Ծրագրում կար անդրադարձ նաեւ թվային էկոնոմիկային, որի սրընթաց զարգացումը մեզ համար պարտադրանք է: Համաշխարհային զարգացման միտումներին անդրադառնալով՝ նշեմ, որ տեղեկատվական եւ տելեկոմունիկացիոն ծառայություններում արտադրությունը կազմում է աշխարհի ՀՆԱ-ի 6.5%-ը: Միայն 2010-2015թթ. էլեկտրոնային առեւտրի ոլորտում այս ծառայությունների արտադրությունը աշխարհում հասել է 25 տրիլիոն դոլարի: Թվայնացումը միանգամայն բարձրացնում է ընկերությունների մրցունակությունը, օգնում է օպտիմալացնել ծախսերը, մեծացնել ակտիվների եկամտաբերությունը, եւ վերջապես, օգնում է ավելի լավ գնահատել սպառողների պահանջարկը:
Հաջորդ կարեւոր խնդիրը ինովացիոն տնտեսության շեշտադրումն է: Պետք է նշեմ, որ միայն 2017թ. եվրոպական սանդղակում նորարարությունները հասնում են՝ Շվեդիայում, Նիդեռլանդներում եւ Գերմանիայում շուրջ 70% -ի, ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում գերազանցում են 60%-ը, իսկ ՌԴ-ում ընդամենը 39 % է: Նույն կերպ պատենտների թվով միլիոն բնակչի հաշվով ԱՄՆ-ում (21939), Գերմանիայում (18728), Ճապոնիայում (15395) է, իսկ ՌԴ-ում այդ ցուցանիշը 105 է, որը վկայում է գիտատեխնիկական մշակումների առեւտրայնացման խիստ ցածր մակարդակի մասին: Կարծում եմ՝ եվրաասոցացման հնարավորությունները զարկ կտան ՀՀ-ում ինովացիոն հենքով ընկերությունների հիմնմանը եւ չենք սահմանափակվի ժամանակ առ ժամանակ երեւացող Էքսպոներով:
- Պարոն Սարգսյան, որքանո՞վ ենք մենք կարեւորում ռազմարդյունաբերական ոլորտը:
- Մենք դեռ շարունակում ենք խոսել «Նաիրիտի» գործարկումից, պոլիմերներից ու լատեքսներից՝ անտեսելով ռազմարդյունաբերական ոլորտի մեր կորցրած պոտենցյալը: Մինչ անկախացումը ունեինք փակ ձեռնարկություններ՝ «Էլեկտրոնը», «Բազալտը», «Սիրիուսը», «Մարսը», տասնյակ ձեռնարկություններ, որոնք ռազմարդյունաբերական համալիրի լրակազմող սարքերի գծով արտադրանք էին թողարկում: Պահպանված պոտենցյալի եւ նորաստեղծ ընկերությունների, ինչպես նաեւ գիտակրթական ոլորտներում իրական բարեփոխումների միջոցով կարող ենք ունենալ լուրջ ՌԱՀ: Տարբեր առիթներով գրել եմ, որ. «Առանց գիտության կարող ենք խարխլել մեր անվտանգությունը», կամ «Էժան կրթությունը ապագա չէ»:
Մեր ուսանողների թվաքանակը «Հրազդան» ստադիոնի տարողության չափ է, այս կադրերով ենք շարժելու երկրի տնտեսությունը: Այսքան հասկանալի եւ անհասկանալի մասնագիտություններով ո՞ւր ենք շարժվում: Իներցիայով կադրերի թողարկումը, առանց գիտության զարգացման, հնարավոր չէ:
Սպասենք Կառավարության կողմից հաստատված փաթեթի միջոցառումների ծրագրերին, որոնք կարտացոլվեն 2019թ. բյուջեով եւ որտեղ ավելի առարկայաբար կերեւան ոլորտ առ ոլորտ աշխատանքները՝ սոցիալական, պաշտպանության, առողջապահության, կրթության եւ այլ ոլորտներում:
Նույն ոգեղենությամբ պետք է շարունակություն ապահովել եւ, որպես տնտեսագետ, համոզված եմ՝ Էֆեկտիվ տնտեսության կազմակերպումը հնարավոր է միայն դեմոկրատական, ինստիտուցիոնալ եւ քաղաքական զարգացումների առումով սահմանադրականության բարձր մակարդակ ունենալու պարագայում: Համաշխարհային զարգացումների օրինաչափությունների պրակտիկայում ընդունված է, որ 5-7% հարաճուն տնտեսական աճ ունենալու համար, պետք է ՀՆԱ-ի 1/4-ի եւ 1/5-ի չափով ներդրումներ ապահովել: Մեր տնտեսության պարագայում մենք պետք է խնդիր դնենք, որ ամենատարբեր աղբյուրներից գոյացող ներդրումների ծավալը գերազանցի շուրջ 2 մլրդ դոլարը:
Հավատում ենք՝ կունենաք վերելքի ճանապարհ, իսկ Սահմանադրականության մակարդակի բարձրացումը կլինի որպես երկրում կուտակված խնդիրների լուծման համադարման: Մեկնարկից վերելք տանող ճանապարհները անցնում են դեմոկրատական, ինստիտուցիոնալ եւ քաղաքական զարգացումների լաբիրինթներով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՆախկին նախագահները հրաժարվեցին բանավեճից, բայց կոչ եմ անում ևս մեկ անգամ մտածել, ես վճռական եմ. Փաշինյան
Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը մերժել են Նիկոլ Փաշինյանի հետ բանավիճելու առաջարկը
Վարչապետի՝ բանավեճի հրավերը նախկին նախագահների համար լավ առիթ է՝ հիմնավորելու իրենց մեղադրանքները. Չախոյան
Քննարկվել են փակ հաստատություններում հատուկ միջոցների, ֆիզիկական ուժի և զենքի գործադրման հիմնախնդիրները
Որն է «Կրթվելը նորաձև է» արշավի նպատակը. Աննա Հակոբյանը մանրամասնել է
Սպանդանոց է, գնալու եմ մինչև վերջ. «Արթկոսմեդ» կլինիկայում «սարսափ ֆիլմ» հիշեցնող տեսարան է. տեսանյութ
2025 թվականին ԵՀՄ մեդիա գագաթնաժողովը տեղի կունենա Հայաստանում
ԱՄՆ-ում դեսպան Մակունցը խորհրդակցություն է հրավիրել. քննարկվել են 2025-ի ռազմավարական ծրագրերն ու անելիքները
Մեքենաներ են բախվել. «Ֆոլկսվագեն»-ը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին, կան վիրավորներ
Շրջանառությունից հանվել է տնտեսվարողի կողմից իր տարածքը տեսահսկման համակարգերով ապահովելու օրենսդրական փաթեթը
Կատարի պատվիրակությունը քննարկել է Դամասկոսում թռիչքների վերականգնման հարցը
Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել
Նախարարությունը ստանում է մտահոգիչ ահազանգեր դպրոցներում արձանագրվող բռնության դեպքերի առնչությամբ. Անդրեասյան
Նոր ատոմային էներգաբլոկի կառուցման ծրագրի վերաբերյալ հարցեր են քննարկվել. ՏԿԵ նախարարն այցելել է ՀԱԵԿ
Մի՞թե վարչապետի տիկնոջը հարիր է հատակին նստել և անգլերեն պարապել. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Գերասիմ Վարդանյանը կշարունակի մնալ ազատության մեջ. պաշտպան
ՀՀ որոշ տարածաշրջաններում մառախուղ է
Վերաբրենդավորվել է Ամիօ բանկի «Իջևան» մասնաճյուղը
Չինաստանում ամբոխի մեջ մխրճված վարորդը դատապարտվել է մահապատժի
Դեսպան Կոպիրկինը Արփինե Սարգսյանին է փոխանցել Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարարի նամակը
Ծանր քաշերը գտնվում են լավագույն ձեռքերում. Լաշա Տալախաձեն շնորհավորել է աշխարհի չեմպիոն Վարազդատ Լալայանին
Բոլորով պետք է ձևավորվենք հանրային պահանջ, որ սրճարաններում չծխելու օրենքը պահպանվի. Նանուշյան
Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Եգանյանը
Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին
Ինչպես խուսափել տոնական օրերին սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդություններից և թունավորումներից
Հայտնաբերվել է ՊՆ ռազմական ոստիկանության կին ծառայողի ավտոմեքենան հրկիզած կասկածյալը
Դեսպան Քվինն ու ՏԿԵ նախարարը հանդիպման ընթացքում քննարկել են ԱՄՆ ուղիղ չվերթեր սկսելու հնարավորությունը
Պերուում տեղացի թմրավաճառների ձերբակալությունը գլխավորել է Գրինչի հագուստով ոստիկանը. տեսանյութ
Վերաբացվել է Երևան մոլում գտնվող Ucom-ի վաճառքի և սպասարկման նորացված կենտրոնը
Բազմաթիվ հարցերի լուծման բանալին թվայնացման ճանապարհն է, 2025-ին պետք է օրակարգով ինտենսիվ զբաղվել. վարչապետ
Ավտոլվացման 15 կետի գործունեություն է կասեցվել
Բուք է ու մերկասառույց. ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Նոր գլխագրեր «Կրթվելը նորաձև է» արշավի համար. ինչ են առաջարկել Աննա Հակոբյանին Ջերմուկում
Սյունիքի ճախաթթուն մարզի և մայրաքաղաքի խանութներում է. «Իմ Քայլը» հիմնադրամի շահառուն ընդլայնել է բիզնեսը
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայելու զորակոչիկների ընտրություն․ ժամանակացույց
2024-ի նոյեմբերին Հայաստանում գրանցվել է 782 հազար 832 աշխատատեղ. վարչապետը վիճակագրություն է ներկայացրել
Հայաստանը Գերմանիայի կողքին է և սգում է Մագդեբուրգի Սուրբ ծննդյան տոնավաճառում զոհվածների համար. դեսպան
N1-ը՝ ավանդներով․ ֆիզիկական անձանց ավանդների ծավալով Ամիօ բանկը առաջինն է
Ազատի կացարանի հրդեհի գործից մեղադրյալ Մաթևոսյանի վարույթն անջատվել է, նախաքննությունն ավարտվել է
Երևան-Վոլգոգրադ նոր ուղիղ չվերթ է բացվել. ժամանակացույց
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT