Երևան
12 °C
Մեր ատոմակայանը, ինչպես հայտնի է, կանգնել է հերթական վերանորոգման, եւ նաեւ աշխատանքներ են տարվելու դրա շահագործման ժամկետները երկարացնելու ուղղությամբ: Սակայն կան մտավախություններ, որ ատոմակայանի չաշխատելը կարող է նախատեսվածից ավելի երկար տեւել: Որպեսզի հասկանանք, թե ինչ է դա նշանակում, ընդամենը ընդգծենք, որ ատոմակայանի չաշխատելու յուրաքանչյուր օրը մոտ 200 հազար դոլարի վնաս է հասցնում էներգահամակարգին:
Ի՞նչն է հիմք տալիս այդպիսի մտավախություններ ունենալու համար: Ատոմակայանում վերը նշված աշխատանքները սկսելու համար դեռ ապրիլի վերջին գրեթե բոլոր սարքավորումները պետք է լինեին ատոմակայանի տարածքում: Խոսքը շատ բարդ, հատուկ պատվերով պատրաստված սարքավորումների մասին է, որոնք, հասկանալի է, խանութներում չեն վաճառվում: Բայց մինչեւ հիմա այդ սարքավորումների նույնիսկ կեսը չի բերվել: Եվ դրա պատճառները տարօրինակ են:
Խնդիրն այն է, որ ՀՀ էներգետիկայի նախկին նախարար Աշոտ Մանուկյանը որոշեց «կարգաբերել» ատոմակայանի աշխատանքը: Նա փոխեց ՀԱԷԿ-ի կանոնադրությունը, ստեղծեց նոր պաշտոն՝ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, որը, ըստ փոփոխված կանոնադրության, ենթարկվում է ուղիղ նախարարին: Նախկինում էլ այդպիսի հաստիք կար՝ ՀԱԷԿ-ի գլխավոր ինժեները հանդիսանում էր նաեւ առաջին տեղակալ: Արդյունքում, հիմա ՀԱԷԿ-ում կա երկու առաջին տեղակալ: Նոր առաջին տեղակալի պաշտոնում նշանակվեց «գազավիկ» Արթուր Բաղդասարյանը, որը զբաղեցնում էր ԲԷՑ ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի պաշտոնը: Նա, իհարկե, ատոմակայան եկավ իր իսկ թիմով՝ ընդհանուր հարցերով տնօրեն, ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի բարեկամ Արսեն Քամալյան (վերահսկում է անձնակազմի հետ տարվող աշխատանքները, պահեստային տնտեսությունը, ավտոտրանսպորտային տնտեսությունը եւ այլն), ֆինանսական տնօրեն Էդուարդ Սանամյան (ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ, գեներալ Սամվել Սանամյանի որդին) գլխավոր հաշվապահ, գնումների ծառայության պետ, անձնակազմի կառավարման ծառայության պետ, շինարարության բաժնի պետ։
Այլ կերպ ասած, ՀԱԷԿ-ում տեղի ունեցավ կառուցվածքային կտրուկ փոփոխություն եւ, պատկերավոր ասած, տեխնիկական անձնակազմից անկախ սկսեց գործել «տնտեսական» բլոկ: Տեսականորեն սա հնարավոր է եւ ճիշտ որոշում լիներ՝ տեխնիկական մասը անջատվում է տնտեսականից, եւ յուրաքանչյուրը զբաղվում է իր ոլորտով: Բայց դա՝ տեսականորեն: Գործնականում իրերը դասավորվեցին բոլորովին այլ կերպ: Ատոմակայանի վերանորոգման եւ գործունեության ժամկետի երկարացման համար նախատեսվող սարքավորումների գնումների հարցում սկսեցին տարօրինակ բաներ կատարվել: Գնման գործընթացները սկսեցին ձգձգվել, գնվելիք ապրանքների չափանիշներում փոփոխություններ տեղի ունեցան: Օրինակ, եթե «տեխնիկական» անձնակազմը որոշել էր որ պետք է գնվեն մի ինչ- որ x չափանիշներով լամպեր, ապա նոր՝ «տնտեսական» անձնակազմը դրանց վրա ավելացրեց իր նախընտրելի չափանիշները: Արդյունքում գնվելիք ապրանքը թանկացավ: Ու մի տարօրինակ զուգադիպությամբ հայտնվեցին ինչ- որ նոր կազմակերպություններ, որոնցից այդ՝ թանկացված ապրանքները ձեռք բերվեցին «մեկ անձից գնում» ռեժիմով: Հասկանալի է, չէ՞, թե ինչ սխեմա է թաքնված սրա տակ:
Արդյունքը այն է, որ ՀԱԷԿ-ում ստեղծվել է զավեշտալի իրավիճակ, երբ միջուկային եւ ճառագայթային անվտանգության համար պատասխանատու անձանց (գլխավոր տնօրեն եւ գլխավոր ճարտարագետ) որոշումները չեն կատարվում կամ կատարվում են բավականին ուշացումներով։ Ու հիմնական պատճառն այն է որ այս նոր՝ «տնտեսական» թեւը, ըստ էության, չի գտնվում գլխավոր տնօրենի ենթակայության տակ։
Մի փոքր լրացում: Արթուր Բաղդասարյանը ՀԱԷԿ է եկել 1,55 մլն դրամ աշխատավարձով, շատ արագ կազմակերպվեց նրա առանձնասենյակի կապիտալ վերանորոգումը (չհաստատված տեղեկություններով՝ մոտ 7 մլն դրամ), որպես ծառայողական մեքենա նրա կողմից օգտագործվում էր ԲԷՑ ՓԲԸ-ին պատկանող, Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի շրջանակում ձեռք բերված «Տոյոտա Լենդքրաուզեր» 500օօ01 համարանիշի մեքենան, որի համար ամսական տրամադրվում էր 800 լիտր բենզին, ՀԱԷԿ-ի հաստիքացուցակում ավելացան մի քանի հաստիքներ (վարորդներ, օգնականներ): Ընդհանուր առմամբ, միայն աշխատավարձերի մասով ֆոնդը ավելացավ ամսական մոտ 4 մլն դրամով։
Բառացիորեն օրերս ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչության մի հաղորդագրության համաձայն՝ ԲԵՑ-ը ժամանակին պայմանագիր է կնքած եղել «Բիգ էներգո» ընկերության հետ, որը պետք է ներկեր բարձավոլտ լարերի հենարանները: Սակայն ստանալով աշխատանքի ողջ գումարը՝ թերի է կատարել այն: Սակայն պատվիրատուն, այսինքն «ԲԵՑ»-ը, «չի նկատել» թերությունները եւ ընդունել է աշխատանքը: Արդյունքում հասցվել է 20 մլն դրամի վնաս: Այդ ժամանակ «ԲԷՑ»-ի գլխավոր տնօրենը եղել է Արթուր Բաղդասարյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարչապետը մասնակցել է Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին․ լուսանկարներ, տեսանյութ
Նոր առաջարկ՝ պատանիներին և հանրությանը․ Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Արաբկիր վարչական շրջանում ապամոնտաժված ավտոտնակների փոխարեն կառուցվում են բոլորի համար հասանելի բակեր․ Ավինյան
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ճապոնիայի կայսեր ծննդյան տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառմանը
Վահագն Խաչատուրյանը դասախոսություն է կարդացել Հունաստանի «Դելփիի տնտեսական ֆորումի» ուղեղային կենտրոնում
Տեխնոլոգիական առաջընթացը չի կարող փոխարինել գիրք կարդալու մշակույթին. Մխիթար Հայրապետյան
Երևանը կարդում է. ինչու է փետրվարի 19-ը նշվում ընթերցանության օր. տեսանյութ
ԱՄՆ դեսպանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել մեքենայում, հրդեհ է բռնկվել
Քոչարյանը ում քոքը մաշեցրեց. նա և Կարապետյանը հայտնվելու են փոսում, որ փորել են ուրիշների համար․ տեսանյութ
Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստի շրջանակներում Միրզոյանը շփումներ է ունեցել այլ երկրների ԱԳ նախարարների հետ
Ձեռքսեղմում՝ «խաղաղություն» բառի ֆոնին․ ինչը թվաց պարզ զուգադիպություն, խորը խորհրդանշական իմաստ ունի․ Հաջիև
Միացյալ Նահանգները Խաղաղության խորհրդին կհատկացնի 10 միլիարդ դոլար․ Թրամփ
Երբ մի կողմ եք դնում զենքերը և ներդրում կատարում բարգավաճման մեջ, դա կբերի նվաճում․ Վենսը՝ Փաշինյանին և Ալիևին
Աշոցքի տարածաշրջանում բուք է․ ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին
ՌԴ-ն մեծ ախորժակ ունի. ամեն ինչ անելու է, որ վարկաբեկի TRIPP-ը, և այն իրականություն չդառնա. տեսանյութ
«Խաղաղության խորհրդի» նիստից առաջ շփումներ արտերկրի գործընկերների հետ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Խաղաղություն հաստատվեց, ես դա երբեք չեմ մոռանա․ Թրամփի հորդորով Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը ձեռքսեղմում ունեցան
Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարճ զրույց են ունեցել․ տեսանյութ
Նիկոլ Փաշինյանը ոչ պաշտոնական շփում է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ․ տեսանյութ
Երևանը կենսունակ և արագ զարգացող մայրաքաղաք է․ Տիգրան Ավինյանն ընդունել է Քուվեյթի դեսպանին
Նարեկ Սամսոնյանի խափանման միջոցը փոխվել է
Դոլարը թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան փետրվարի 19-ին
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հունաստանի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ
Քննարկվել են պետական մասնակցությամբ ընկերությունների և ֆինանսական ռիսկերի կառավարմանը վերաբերող հարցեր
Գալստանյանը կշարունակի մնալ կալանքի տակ
Նոր նշանակում Քննչական կոմիտեում
Որոշ տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում․ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով
Հայաստանում արձանագրվել է «Չիկունգունիա տենդ» հիվանդության դեպք
Բարի օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետը ԱՄՆ-ից տեսանյութ է հրապարակել
Մեծ Բրիտանիայի թագավորի եղբայրը ձերբակալվել է. մեղադրանքը՝ Էփշտեյնի սեռական հանցանքներին մասնակցություն
Ի՞նչ փիլիսոփայություն կա. Վարդանյանը պատմել է «Անխելք մարդը» հեքիաթն ու հարցադրում արել
Կփոխհատուցվեն 2024-2025թթ. մարզերում տեղացած կարկուտի հետևանքով հողօգտագործողներին պատճառված վնասները
Սահմանամերձ համայնքների բնակիչներին աջակցության տրամադրումը կշարունակվի. ընդունվել է որոշում
Կառավարությունը 948 մլն դրամ է հատկացրել մարզերում սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար
Առաջիկա օրերին կցրտի 7-10 աստիճանով. սպասվում են ձյան ու անձրևի տեսքով տեղումներ, որոշ հատվածներում՝ բուք
Երևանի սննդի կետերից մեկի նկուղային հարկում հրդեհ է բռնկվել
Վանաձորում եղևնի է տապալվել. վնասվել են գազատար խողովակները
Տարածաշրջանում լարվածության աննախադեպ սրացում է. Պեսկովը՝ Իրանի շուրջ իրավիճակի մասին
Իրավապահները զննություն են կատարում Գագիկ Ծառուկյանի տանը
Պայթյուն Մոսկվայի մետրոյի «Բիցևսկի պարկ» կայարանում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT