Հանդիպումներ. խնդիրը մթնոլորտը փոխելն է

15/06/2018 schedule17:40

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հունիսի 14-ի համարում

Այն ժամանակ, երբ Հայաստանում ներքաղաքական պայքարը մեռել է, եւ ընդդիմությունից սպասվող ակտիվ գործողությունների կազմակերպումը անընդմեջ հետաձգվում է մի եղանակից մյուսը, այս ամսվանից հաջորդը, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը հունիսի 11-ին հրապարակային ելույթ է ունեցել Լոս Անջելեսի Գլենդեյլ քաղաքի հայկական եկեղեցու դահլիճում, որտեղ ներկա են եղել հայ համայնքի երկու հազարին մոտ ներկայացուցիչներ: Ոգեւորված վաշինգտոնյան հանդիպումների արդյունքներով` Արամ Սարգսյանը Լոս Անջելեսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ խոսել է Հայաստանում հեղափոխություն իրականացնելու անհրաժեշտության, նոր Հայաստանի իր պատկերացումների եւ այնտեղ վերադարձի մասին:

«Հայաստանն ամենալուրջ ճամփաբաժանին է ու այլեւս վերջնականորեն ընտրել է իր ճանապարհը` ճանապարհ դեպի լույսը, որը ձեզ համար դառնալու է նաեւ ճանապարհ դեպի հայրենիք: Ես եկել եմ ասելու, որ Հայաստանում կան ուժեր, ովքեր ի վիճակի են երկիրը հայրենիք դարձնել, ովքեր պատրաստ են հեղափոխության»,- հայտարարել է Արամ Սարգսյանը: Պատասխանելով իր իսկ կողմից առաջադրված «ինչո՞ւ հեղափոխություն եւ ի՞նչ հեղափոխություն» հարցերին` Սարգսյանն ասել է. «Որեւէ երկրում իշխանափոխություն անելը ժամանակակից տեխնոլոգիաներով դժվար չէ, մանավանդ դեռեւս անցումային փուլում գտնվող ու անկայուն, անհաստատ քաղաքական տնտեսական կյանքով ապրող երկրում, որտեղ իշխանությունը 4-5 տարին մեկ պատկերացնելի ու անպատկերացնելի կեղծիքներով ինքն իրեն վերանշանակում է` կորցրած լինելով ամենակարեւորն իշխանության համար` լեգիտիմութունը, բարոյականությունը, մարդկանց ղեկավարելու իրավունքն ու նրանց անունից որոշումներ կայացնելու իրավունքը:

Սակայն ցանկացած իշխանափոխություն այդ դեպքում դառնում է ինքնանպատակ, դառնում է անձի փոփոխություն, մինչդեռ խնդիրը համակարգ փոխելն է, խնդիրը մթնոլորտ փոխելն է, խնդիրը իրավիճակ փոխելն է»: Արտահայտելով իր վերաբերմունքը Հայաստանի  ներկա իշխանությունների մասին` Սարգսյանն ասել է, որ ինքը խորագույնս ցավում է, որ իշխանություններն այսօր ապրում են իրենք իրենց համար` ժողովրդին թողնելով ինքնագլուխ հոգալու իր հոգսը: «Ես արդեն չեմ ուզում անդրադառնալ Հայաստանի գործող իշխանություններին: Նրանք բացահայտորեն այսօր երկրում իրավիճակի տերը չեն: Նրանք անվտանգ հեռանալու հնարավորությունների փնտրտուքի մեջ են: Եւ միայն: Այլ անելիք նրանք այլեւս չունեն: Գուցեեւ երբեք էլ չեն ունեցել: Խորին ցավով եմ ասում, որովհետեւ Աստված է վկա, որ 88-ին մենք սա չէինք ասում, 88-ին բոլորս հավատում էինք, որ մեր ազգային գաղափարների ու մեր ազգային արժանապատվության ծնունդ իշխանությունը մեր պաշտպանն է լինելու:

Բայց պարզվեց, որ պատերազմի փորձությունից ավելի դժվար փորձություն կա, խաղաղության փորձությունը: Ու դրանից էլ դժվարին` բարեկեցության փորձությունը: Ու երբ 1999թ-ին փորձում էինք երկրորդ անգամ ոտքի կանգնել, հոկտեմբերի 27-ը կասեցրեց արդեն իսկ ոչ միայն տեսանելի, այլեւ օրավուր ավելի շոշափելի դարձող մեր թռիչքը»,- Գլենդեյլի հայ հասարակությանն ասել է Արամ Սարգսյանը: Կարելի է համաձայնվել նրա տարբեր գնահատականների հետ, սակայն 1999-ի թռիչքի մասին նրա տեսակետը շատ է նմանվում այսօր քարոզվող երկանիշ տնտեսական աճի, բյուջեի գերակատարումների եւ կովկասյան վագրի մասին խոսակցություններին:  Խոսելով Հայաստանի ապագայի մասին` «Հանրապետություն» կուսակցության նախագահն ասել է, որ միայն ժողովրդավարական երկիրը ազատ, արդար ընտրություններով ձեւավորված իշխանությունը կարող է երկրի ու ժողովրդի համար պատասխանատվություն ստանձնել, երկրի ժողովրդի կյանքի վերաբերյալ վճիռներ կայացնել` նույն այդ երկրի, ժողովրդի համար ընդունելի: Ժողովրդավարական ԱՄՆ-ում ապրող հայերի համար այս խոսքերը ոչ միայն տեսական ճշմարտություններ են:

Սարգսյանն ասել է նաեւ, որ Հայաստանում դեռ կան այն անհատները, որոնք թույլ չեն տա, որ իշխանությունները երկիրը ետ շպրտեն ժամանակից, այն ծառայեցնեն իրենց ճաշակին եւ անձնական շահերին: «Իսկ  ի՞նչ է անելու ամենաժողովրդավարական հեղափոխություն սկսած ու հաղթանակած Հայաստանի վաղվա իշխանությունը»,- հարցրել է Արամ Սարգսյանը եւ ինքն էլ պատասխանել իր հարցին. «Հետեւելու է ժողովրդավարության հիմնասյուներից մեկի` Թոմաս Ջեֆերսոնի պարզության մեջ հանճարեղ ու հանճարեղության մեջ պարզ պատգամին, ըստ որի` կառավարման արվեստը ազնիվ լինելու արվեստն է»: Դահլիճում ներկաները չափազանց տպավորվել են Արամ Սարգսյանի ելույթից, սակայն նրանցից շատերը սկսել են արտասվել, երբ Արամ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանում ծիրանը հասել է:

Ավետիս Բաբաջանյան

Տպել
823 դիտում

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները