ԱՆ-ն հորդորում է ծնողներին՝ զգույշ լինել երեխաների հետ կենդանաբանական այգում գտնվելիս

Լրատվամիջոցներով տարածվել է տեղեկատվություն առ այն, որ կենդանաբանական այգում մեծ թվով կենդանիների անկման դեպքեր են գրանցվել։ Հարցի առնչությամբ Առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանման կողմից իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ կենդանաբանական այգու կենդանիների անկումը պայմանավորված է եղել տուբերկուլոզ հիվանդությամբ։ Փաստը հաստատվել է նաեւ գյուղատնտեսության նախարարությունում:

Համաձայն գյուղատնտեսության նախարարության ներկայացուցչի տրամադրած տեղեկատվության՝ կենդանաբանական այգու աշխատակիցները ենթարկվել են տուբերկուլոզի նկատմամբ համապատասխան հետազոտությունների, որոնց արդյունքները բացասական են։

Հիշեցնենք, որ կաթնասունների 54 տեսակ եւ թռչունների 80 տեսակ կարող է ենթարկվել տուբերկուլոզով վարակման վտանգի: Առավել հաճախ հիվանդանում են խոշոր եղջերավոր կենդանիները, հազվադեպ ախտահարվում են ուղտերը, ձիերը, ոչխարները, այծերը, խոզերը: Վայրի կենդանիների շրջանում տուբերկուլոզով հիվանդանում են ընձուղտները, փղերը, գոմեշները եւ այլն: Տնային կատուներն ու շները նույնպես կարող են հիվանդանալ տուբերկուլոզով:

Վարակը կարող է փոխանցվել հիվանդ կենդանուց մարդուն հիմնականում հում կաթ եւ կաթնամթերք օգտագործելու հետեւանքով: Վարակի նկատմամբ առավել խոցելի են երեխաները, հետեւաբար անհրաժեշտ է բացառել հում կաթի եւ կաթնամթերքի օգտագործումը: Կաթում տուբերկուլոզի հարուցիչները եռացնելիս ոչնչանում են ընդամենը 10 րոպեի ընթացքում:

Անդրադառնալով ծնողների մտահոգություններին առ այն, թե արդյոք կարող է կենդանաբանական այգի այցելությունը տուբերկուլոզով վարակվելու պատճառ դառնալ՝ ԱՆ-ն պարզաբանում է՝ չի կարելի բացառել նաեւ վարակի փոխանցումն աէրոգեն՝ օդային ճանապարհով՝ հարուցիչը կարող է ներթափանցել մարդու օրգանիզմ շնչառական ուղիներով. այդ ճանապարհով հաճախ հիվանդանում են անասնապահական տնտեսությունների աշխատակիցները, որոնք պարբերաբար պետք է ենթարկվեն ռենտգեն հետազոտման

Ուստի ԱՆ-ն հորդորում է ծնողներին՝ զգույշ լինել երեխաների հետ կենդանաբանական այգում գտնվելիս: Վտանգ, որպես այդպիսին, չկա, հատկապես հաշվի առնելով, որ կենդանիներին խնամող աշխատակիցների մոտ հիվանդությունը չի հայտնաբերվել, այդուհանդերձ, հորդորում ենք ծնողներին՝ չթույլատրել երեխաների սերտ շփումը կենդանիների հետ՝ կերակրել: Հարկ է հնարավորին չափ պահպանել հեռավորություն:

Հաղորդագրությունը տարածել է առողջապահության նախարարությունը:

Լրատվամիջոցներով տարածվել է տեղեկատվություն առ այն, որ կենդանաբանական այգում մեծ թվով կենդանիների անկման դեպքեր են գրանցվել։ Հարցի առնչությամբ Առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանման կողմից իրականացված համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ կենդանաբանական այգու կենդանիների անկումը պայմանավորված է եղել տուբերկուլոզ հիվանդությամբ։ Փաստը հաստատվել է նաեւ գյուղատնտեսության նախարարությունում:

Համաձայն գյուղատնտեսության նախարարության ներկայացուցչի տրամադրած տեղեկատվության՝ կենդանաբանական այգու աշխատակիցները ենթարկվել են տուբերկուլոզի նկատմամբ համապատասխան հետազոտությունների, որոնց արդյունքները բացասական են։

Հիշեցնենք, որ կաթնասունների 54 տեսակ եւ թռչունների 80 տեսակ կարող է ենթարկվել տուբերկուլոզով վարակման վտանգի: Առավել հաճախ հիվանդանում են խոշոր եղջերավոր կենդանիները, հազվադեպ ախտահարվում են ուղտերը, ձիերը, ոչխարները, այծերը, խոզերը: Վայրի կենդանիների շրջանում տուբերկուլոզով հիվանդանում են ընձուղտները, փղերը, գոմեշները եւ այլն: Տնային կատուներն ու շները նույնպես կարող են հիվանդանալ տուբերկուլոզով:

Վարակը կարող է փոխանցվել հիվանդ կենդանուց մարդուն հիմնականում հում կաթ եւ կաթնամթերք օգտագործելու հետեւանքով: Վարակի նկատմամբ առավել խոցելի են երեխաները, հետեւաբար անհրաժեշտ է բացառել հում կաթի եւ կաթնամթերքի օգտագործումը: Կաթում տուբերկուլոզի հարուցիչները եռացնելիս ոչնչանում են ընդամենը 10 րոպեի ընթացքում:

Անդրադառնալով ծնողների մտահոգություններին առ այն, թե արդյոք կարող է կենդանաբանական այգի այցելությունը տուբերկուլոզով վարակվելու պատճառ դառնալ՝ ԱՆ-ն պարզաբանում է՝ չի կարելի բացառել նաեւ վարակի փոխանցումն աէրոգեն՝ օդային ճանապարհով՝ հարուցիչը կարող է ներթափանցել մարդու օրգանիզմ շնչառական ուղիներով. այդ ճանապարհով հաճախ հիվանդանում են անասնապահական տնտեսությունների աշխատակիցները, որոնք պարբերաբար պետք է ենթարկվեն ռենտգեն հետազոտման:

Ուստի ԱՆ-ն հորդորում է ծնողներին՝ զգույշ լինել երեխաների հետ կենդանաբանական այգում գտնվելիս: Վտանգ, որպես այդպիսին, չկա, հատկապես հաշվի առնելով, որ կենդանիներին խնամող աշխատակիցների մոտ հիվանդությունը չի հայտնաբերվել, այդուհանդերձ, հորդորում ենք ծնողներին՝ չթույլատրել երեխաների սերտ շփումը կենդանիների հետ՝ կերակրել: Հարկ է հնարավորին չափ պահպանել հեռավորություն:

Հաղորդագրությունը տարածել է առողջապահության նախարարությունը:

Տպել
644 դիտում

Իլ դը Ֆրանսի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

ՀՀ ոստիկանության պատվիրակությունը Դուբայում մասնակցում է Ինտերպոլի 87-րդ Գլխավոր Ասամբլեային

Վերին Լարս տանող ճանապարհահատվածը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար. դեսպանություն

Առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Ես աշխատող, գործ անող պատգամավոր եմ. Նաիրա Զոհրաբյանը Սյունիքում է, շրջում է գյուղերում (տեսանյութ)

ՀՀ նախագահը իտալական ռազմաարդյունաբերական ընկերության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունը

Հրդեհ բնակարանում, կա տուժած. հայտարարվել է բարդության ԲԻՍ-1 աստիճան

Հանդիպել են Հայաստանի և Իտալիայի նախագահները

Հրադադարի պահպանման ռեժիմն այս շաբաթ խախտվել է 80 անգամ, արձակվել է 700 կրակոց

Կադաստրի գրասենյակները Երևանում կաշխատեն նաև շաբաթ-կիրակի, մարզերում՝ առանց ընդմիջման

Գյուղերում տուն կառուցելու համար նոր փոխառություն կտրվի. խորհրդակցություն Կարմիր շուկայում

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է. ռուսական կողմում կա 435 բեռնատար և 172 մարդատար ավտոմեքենա

Թուրքիայում Աթաթուրքի արձանը պղծելու համար պատանիներ են ձերբակալվել

Լարսում խցանման մեջ հայտնված վարորդների համար սնունդ, տաք ջուր, դեղորայք է ապահովվել. Փամբուխչյան

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին

Գոռ Վարդանյանն այդ օրը փրկել է ինձ. Մարինա Խաչատրյանը՝ քաղաքապետարանի հայտնի միջադեպի մասին

Լարսը շարունակում է փակ մնալ. ռուսական կողմում 400 մարդատար և 150 բեռնատար ավտոմեքենա է մնացել

Գյումրիում ավտոլվացման կետ է այրվել. մեկ մարդ հոսպիտալացվել է տարբեր աստիճանի այրվածքներով

Մարուքյան, Թանդիլյան, Բաբաջանյան, Գորգիսյան. «Լուսավոր Հայաստան»-ի 157 հոգանոց համամասնական ցուցակը

Շոկային սկիզբը, Յուրայի պոկերը ու ՀՀ ֆուտբոլի հավաքականի ջախջախիչ հաղթանակը