Շտապեք ժամանակին մահանալ՝ այդպիսով աջակցելով պետությանը. Լիլիթ Ավագյանի հոդվածը

16/06/2018 schedule13:30

Եվրոպայում, Արեւմուտքում, Ճապոնիայում, Հայաստանում մարդիկ ծերանում են նույն տարիքում: Սակայն կա նյուանս`տարբեր երկրներում մարդիկ իրենց ծեր են զգում տարբեր տարիքներում: Ամռանը եվրոպական երկրներում, ծովափերին բոլորդ տեսած կլինեք 75-80 տարեկան կանանց ու տղամարդկանց՝ շրջում են ձեռք ձեռքի, դեմքներին՝ խաղաղություն: Հայաստանում 35 տարեկանից հետո աշխատանք փնտրող մարդն իրեն ծեր է զգում՝ գործատուների համար տարիքն առած է:

Երկրագունդն անհանգստացած է` 2050 թվականին տարեցները կկազմեն աշխարհի բնակչության 15,6 տոկոսը (այժմ` 7,7 տոկոսն են): Տարեց, նշանակում է՝ մարդ, որը չի աշխատում, սակայն խնամքի, աջակցության կարիք ունի: Իսկ աշխարհում տարեցներին պետական միջոցներով պահելն այլեւս բարդանում է:

Նախկինում հայերիս թվում էր, թե ծերերի խնդիրը կշրջանցի մեզ: Եվ, որ աշխարհի բոլոր փորձություններից մեզ կփրկի մեր ունեցած ամենաամուր ձեռքբերումը` հայկական ընտանիքը, որտեղ տարեց մարդկանց հանդեպ պատկառանքը, ի տարբերություն մյուս ազգերի, ոչ թե սառը բարեկրթության նշան է, այլ հին հայկական ավանդույթ: Այդպե՞ս է սակայն: Այն, որ հայ ընտանիքներն ավելի ամուր են, լսել ենք միշտ: Հիմնավորումն այսպես է հնչում` հարյուրամյակներով պետականություն չենք ունեցել, հետեւաբար` ընտանիքը ստանձնել է ինքն իր համար պետություն լինելու առաքելությունն ու, այդպիսով, ամրացել:

«Հայկական ընտանիք» արտահայտությունն այնքան ամուր է նստած մեր ենթագիտակցության մեջ: Բայց կարելի է չծուլանալ եւ համացանցի միջոցով փորձել հասկանալ՝ մյուս բոլոր ազգերի համար ընտանիքի դերն ինչո՞ւ է պակաս էական, քան հայերիս համար:

Ահա, հավաքում եմ «Ընտանիքը՝ ամերիկացիների կյանքում» նախադասությունն, ու ի՞նչ. Առաջին նախադասությունը սա է. «Ընտանիքը ամերիկացիների համար առաջնային է»: Բայց հիասթափությունն առջեւում է. պարզվում է՝ չինացիների, գերմանացիների, ճապոնացիների, վրացիների եւ, պատկերացրեք, մյուս բոլոր ազգերի համար ընտանիքի ինստիտուտը առաջնային է:

Ի՞նչ է ստացվում. հայկական ընտանիքի ամրության մասին ուռճացված տեսակետները սթափ վերագնահատման անհրաժեշտություն ունեն:

Գուցե մեր ընտանիքներն ամուր են, քանի որ իրենց չե՞ն կարող թույլ տալ ամուր չլինել: Եթե ընտանիքի հայրը նվաստացնում է ընտանիքի անդամներին՝ վստահ, որ նրանք իրենից հեռանալու այլընտրանք չունեն, քանի որ ֆինանսական ռեսուրսն իր ձեռքում է, սա ամու՞ր ընտանիք է: Հասկանալի է, որ այս տիպի ընտանիքներում նյութական կամ բարոյական կախվածությունն է ստիպում մարդկանց` «համերաշխ» ապրել քլթքլթացող կաթսայում: Շատ զավակներ կախված են ծնողների թոշակներից: Շատ դեպքերում ծնողներն ունեն բնակմակերես, եւ նորաստեղծ ընտանիքները բնակվում են ծնողների օջախում: Մյուս կողմից` ծնողներից շատերը կախված են զավակներից, քանի որ ստացած թոշակն այնքան քիչ է, որ այն ստանալու հիմնական առավելությունը մնում է ստանալու օրը տնից դուրս գալ, օդափոխվելը: Ստացվում է` հայկական ընտանիքների ամրության մասին զրույցներն էլ վաղուց ժամանակավրեպ են: Եվ տարեց ծնողներն օրվա հացի խնդիր ունեցող զավակների համար անուղղակիորեն բեռ են դառնում:

Իշխանությունները Հայաստանի ծերացող բնակչության տագնապներից իրենց կարող են ավտոմատ ազատված համարել: Նախ` կենսաթոշակները մարդկանց հնարավորություն են տալիս միայն ապահովել իրենց ֆիզիկական ներկայությունը Երկիր մոլորակի վրա: Որեւէ կոնկրետ առողջապահական, սոցիալական խնդիր պետությունն իր վրա չի վերցնում: Եվ որպես խաղաղ ու ապահով ծերություն՝ 1974 թ. հետո ծնվածներին առաջարկում է կենսաթոշակային պարտադիր կուտակային բաղադրիչը: Այսինքն՝ նրանց աշխատավարձից գումար է պահում՝ կենսաթոշակային տարիքի հասնելու դեպքում այդ գումարը՝ որպես կենսաթոշակ, վերադարձնելու պայմանով:

Հայաստանում կենսաթոշակային տարիքը 63-ն է: Սա` ֆորմալ, իսկ իրականում աշխատանքային տարիքը, լավագույն դեպքում, 45-50-ն է: Աշխատելու հավանականությունը 45-ից հետո կտրուկ նվազում է: Եվ մինչեւ կենսաթոշակային տարիքի հասնելը մարդիկ, այսպես թե այնպես, կախված են ընտանիքի աշխատող անդամներից (եթե այդպիսիք կան): Աշխատող մարդու աշխատավարձից հարկվող եկամտահարկին ավելանում է նաեւ պարտադիր կուտակային բաղադրիչը: Իբրեւ թե՝ 1974 թ. ծնված ՀՀ քաղաքացիները տասնամյակներ անց, երբ կենսաթոշակի տարիքի կհասնեն, կզգան կուտակայինի առավելությունները: Իսկ Հայաստանում ի՞նչն է բարդ՝ հասնել կենսաթոշակային տարիքին, այսինքն՝ ապրել առողջ եւ երկար, ինչպես նաեւ վստահ լինել, որ թոշակային տարիքդ կդիմավորես Հայաստանում։

Ընդ որում, Հայաստանում կյանքի միջին տեւողությունը բարձր չէ. ըստ Համաշխարհային բանկի տվյալների` 73,9 տարի: Այսինքն` պետությունը մարդկանց թոշակով ապահովում է մոտավորապես 10 տարի:

Աշխարհի փորձը հաշվի առնելիս՝ նոր կառավարությանն առաջարկում եմ աչքի տակ ունենալ նաեւ Ճապոնիայի փորձը՝ բարոյական պարտավորություն դնել իր քաղաքացիների վրա՝ երկար չապրել եւ բեռ չլինել պետության համար:

Ծերությունը Ճապոնիայում եւս լուրջ խնդիր է: Այս երկրում տղամարդկանց կյանքի միջին տեւողությունը 79,94 տարի է, կանանցը` 86,41: Ընդ որում` մարդիկ թոշակի են անցնում 65 տարեկանից: Թոշակային կյանքի միջակայքը բավականին զգալի է պետության համար, եւ դա է պատճառը, որ Ճապոնիայի ֆինանսների նախարար Տարո Ասոն ժամանակին կոչ արեց տարեցներին` մահանալ շուտ: 78-ամյա պաշտոնյան ինքն էլ խոստացել է կյանքի հետ հարցերը ժամանակին լուծել՝ պետության վրա բեռ չդառնալու համար:

Տպել
8861 դիտում

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում