Արդարացում չկա, ախպեր, զինվորի՞ց, զինվորից գողացողը դավաճան է. Շարմազանով

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում խոսելով ԱԱԾ բացահայտումների մասին, ասաց, որ զինվորից գողացողը դավաճան է:

«Եթե պարզվի, որ այն ինչ ներկայացրել է ԱԱԾ-ն եւ համապատասխանում է իրականությանը՝ դրան արդարացում չկա: Բոլորն էլ պետք է պատասխան տան, բայց կա երկու բան՝ չպետք է մոռանանք անմեղության կանխավարկածի մասին եւ իրավապահների գործերին ոչ ոք չպետք է միջամտի: Պետք է իրավապահներին հնարավորություն տրվի, որ ամբողջական քննությունը կատարեն: Ես բաց ճակատով ասում եմ՝ նրանք, ովքեր բյուջեից մի կոպեկ գողացել են, թող օրենքի ողջ խստությամբ պատժվեն։ Եթե պարզվի, որ սա ինչ-որ հրապարակել է ԱԱԾ-ն իրականություն է, սրան արդարացում չկա: Ես իմ երեխայի աչքերին չեմ կարող նայել, եթե նման ստոր արարքը՝ արդարացվի, հիմա չեմ ուզում որակում տալ, բայց արդարացում չկա, ախպեր զինվորի՞ց»,- ասաց Էդուարդ Շարմազանովը եւ հուզվեց:

Հարցին՝ ՀՀԿ-ն կողմ կքվեարկի, որ Մանվել Գրիգորյանին զրկեն անձեռնմխելիությունից, Շարմազանովը նշեց, որ հիմա այդ մասին չի ցանկանում խոսել:

«Մենք այս պահին դատախազից միջնորդություն չենք ստացել, ԱԺ-ում չկա նման փաստաթուղթ»,- ասաց նա եւ հայտարարեց, որ շուտով կլինի ՀՀԿ պաշտոնական գնահատականը:

Դիտարկման էլ, որ նախկին իշխանությունները թույլ են եղել եւ չեն կարողացել բացահայտել նման դեպքերը, Շարմազանովը նկատեց, որ, եթե իրենք լավը լինեին, ապա հիմա եւ գործադիր իշխանությունը իրենցը կլիներ, եւ վարչապետի պաշտոնը:

Անդրադառնալով Մանվել Գրիգորյանի հետ իր ու Վահրամ Բաղդասարյանի հանդիպմանը, Շարմազանովը նշեց, որ այդ ժամանակ Գրիգորյանը նշել է, որ հայտնաբերված զենքն իրեն չի պատկանում։

«Այդ ժամանակ Արցախյան պատերազմի մասնակիցներին ուղարկած նամակների, պայոկների հետ կապված խնդիր չի եղել։ Արարքը կատարվել է ու այն արդեն դատապարտելի է։ Սա խայտառակությունն է, իսկ ում կողմից է կատարվել, երբ է կատարվել ԱԱԾ-ն թող բացահայտի։ Նախաքննություն է գնում, թող իրավապահ մարմինները պարզեն։ Մենք պետք է հարգենք եւ անմեղության կանխավարկածը եւ մյուս կողմի հայտարարություններն ու կարծիք արտահայտելու իրավունքը»,- նշեց նա։

Նշենք, որ Մանվել Գրիգորյանը ՀՀԿ-ական չէ, նա միայն ՀՀԿ խմբակցության անդամ է:

Տպել
6625 դիտում

Փաշինյանը իրականացրել է նախընտրական քարոզչություն` աշխատանքային ժամին. ՀՀԿ շտաբ

Վթար Կիևյան և Մոնթե Մելքոնյան փողոցների խաչմերուկում, բախվել է 5 մեքենա. կան տուժածներ

ԼՂ հակամարտությունում մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը առաջնահերթություններ են. ԱԳ նախարար

Դավիթ Տոնոյանը ժամանել է Քեմփ Մարմալ ռազմաբազա, որտեղ ծառայում են հայ խաղաղապահները

Պեկինում տեղի է ունեցել «Նոր Հայաստանը եւ նրա տարածաշրջանային կարեւորությունը» թեմայով գիտաժողով

Եռագույն փողկապն աղքատությունն ու արտագաղթը չի վերացնում, գնաճը շարունակվում է. Շարմազանովը՝ վարչապետին

Նոյեմբերի 20-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 501 դատապարտյալ

Եւ մի տանիր զմեզ ի փորձություն ...

Տեղի կունենա մոմավառություն՝ ի հիշատակ բալետի արտիստ Վահագն Մարգարյանի

Քրտնաջան և թափանցիկ աշխատանքի ակնկալիքով. քաղաքապետը ներկայացրել է Քանաքեռ-Զեյթունի նոր ղեկավարին

էրեբունու զանգվածային անկարգությունների գործով ինքնակամ ներկայացած անձը Մասիսի սպորտդպրոցի տնօրենն է

Ոստիկանները Շենգենյան վիզայի կեղծման դեպք են բացահայտել. վիզան 6500 եվրո է արժեցել (տեսանյութ)

Ժողովուրդ ջան, հավատացե՛ք Նիկոլ Փաշինյանին, քանի դեռ ինքը հակառակը չի ապացուցել. Արփինե Հովհաննիսյան

Երևանի քաղաքապետը խոստացել է օգնել նախադպրոցական կրթության մոդելի կիրառման հարցում

Երևանի հ. 48 մանկապարտեզի տնօրենը կարգապահական տույժի է ենթարկվել (լուսանկար)

Վերսկսվել է «Բերդ» բնակելի շենքի կառուցապատումը

Ողբերգական վթարից մահացած Հրանտ Գասպարյանի ծնողները խնդրում են կրտսեր որդուն վաղաժամկետ զորացրել

Մոլորված ու Ադրբեջանում հայտնված Կ. Ղազարյանին դատարանում ահաբեկիչ են որակել (լուսանկարներ)

ՎՏԲ-Հայաստան Բանկը և «ՌԵՍՈ» ընկերությունը առաջարկում են իրենց հաճախորդներին «Ապահով հանգիստ» ապահովագրական փաթեթը

Մեղադրանքները Կ. Հարությունյանի հիվանդ երեւակայության արդյունքն են. ԱԺ-ն պատասխանում է աշխատակցի բողոքին