Թրամփը փորձում է ցույց տալ դաշնակիցներին իրենց տեղը. ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ

Հուլիսի 11-ից 12-ը Բրյուսելում կկայանա Հյուսիսատլանտյան դաշինքի 31-րդ գագաթնաժողովը: Հունիսի 8-ին կայացած պաշտպանության նախարարների նիստի բացմանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ներկայացրել է Հյուսիսատլանտյան դաշինքի առաջիկա գագաթնաժողովի սպասվելիք գլխավոր իրադարձությունը: Ըստ Ստոլտենբերգի՝ ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության միջեւ կստորագրվի նոր հռչակագիր՝ ընդլայնված գործընկերության վերաբերյալ: ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի խոսքով՝ հռչակագիրը վերաբերվելու է նախ եւ առաջ ռազմական շարժունակության ոլորտում, կիբեռանվտանգության եւ Իրաքի հարցում համագործակցությանը, ինչպես նաեւ ոստիկանության եւ հատուկ ծառայությունների համար կադրերի պատրաստմանը:

Սակայն առաջիկա գագաթնաժողովի գլխավոր ինտրիգը կապված չէ օրակարգի հետ: «Մեծ յոթնյակի» սկանդալային գագաթնաժողովից հետո սա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ G7-ի իր որոշ գործընկերների միջեւ առաջին հանդիպումն է լինելու: Քվեբեկի գագաթնաժողովի ընթացքում Թրամփը հրաժարվեց ստորագրել գագաթնաժողովի ամփոփիչ կոմյունիկեն՝ պատճառաբանելով, որ Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն իր հետ հանդիպումներում մի բան էր ասում, իսկ դրանից հետո մամուլի ասուլիսի ընթացքում «վիրավորական» որակում ԱՄՆ-ի սահմանած մաքսատուրքերը: ԱՄՆ-ի՝ դաշնակիցների հետ հարաբերություններում մեկ այլ խնդրահարույց թեմա է ՆԱՏՕ-ի ֆինանսավորման հարցը անդամ երկրների կողմից: ՆԱՏՕ-ի նախորդ տարվա գագաթնաժողովին Թրամփը խոսել էր այն մասին, որ «ՆԱՏՕ-ի անդամ 28 երկրներից 23-ը հսկայական գումարներ են պարտք ամերիկացի հարկատուներին», իսկ «Մեծ յոթնյակի» Քվեբեկում կայացած գագաթնաժողովը լքելուց հետո Թվիթերի իր միկրոբլոգում գրառում էր կատարել՝ նշելով, որ «ԱՄՆ-ն գործնականում հոգում է ՆԱՏՕ-ի բոլոր ծախսերը՝ պաշտպանելով այն երկրները, որոնք օգուտ են քաղում ԱՄՆ-ի հետ առեւտրից»: Այս ամենը հավելյալ լարում է առաջացնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ:

Ինչեւէ, ՆԱՏՕ-ում լիահույս են, որ առաջիկա գագաթնաժողովին Թրամփը կհայտնի իր համերաշխությունը դաշինքի հետ: Այդ մասին հայտարարել է Յենս Ստոլտենբերգը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումից հետո:

«Վստահ եմ, որ նախագահը հուլիսին կժամանի Բրյուսել՝ գագագնաժողովին, որի ժամանակ մյուս դաշնակիցների հետ միասին բոլորս միասնականության հզոր ազդակ կուղարկենք», - ասել էր Ստոլտենբերգը:

Ազդակը պետք է ուղարկվի, թերեւս, Կրեմլի ուղղությամբ: Բանն այն է, որ մինչ գագաթնաժողովը, երբ ՆԱՏՕ-ն հնարավորություն կունենա «միասնականության հզոր ազդակ ուղարկել», կարող է տեղի ունենալ Թրամփ-Պուտին հանդիպում: Այդ մասին հայտնում է «Washington Post»-ը՝ հղում անելով ԱՄՆ նախագահի աշխատակազմի եւ դիվանագիտական շրջանակներում իր աղբյուրներին: Պուտինի վերընտրվելուց սկսած Թրամփը խիստ հետաքրքրված է հանդիպել նրա հետ: Հանդիպումն, ամենայն հավանականությամբ կկայանա Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում:

Թրամփը ավելի վաղ առաջարկել էր Ռուսաստանին վերադարձնել G7-ի կազմ եւ վերականգնել «Մեծ ութնյակի» ձեւաչափը: Ընդ որում, այդ առաջարկը, ինչպես փաստում են նրա աշխատակազմի որոշ անդամներ, արվել էր հանկարծակի: Fox News-ի լրագրողի հետ զրույցում Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով դա, նշել է, որ առաջարկն արվել է այն պատճառով, որ «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի ընթացքում շատ ժամանակ է ծախսվում Ռուսաստանի հետ հարաբերություններում առկա խնդիրները քննարկելու համար եւ ավելի հեշտ կլիներ ուղղակի վերադարձնել Պուտինին այդ ձեւաչափով հանդիպումներին:

«Ռուսաստանի մասին խոսակցությունների վրա մենք ծախսում ենք մեր ժամանակի գրեթե մեկ քառորդը: Ես ասում եմ՝ մի՞թե ավելի լավ չէ պարզապես հետ բերել ռուսներին», - ասել է Թրամփը:

Նմանատիպ հայտարարությունները եւ Պուտինի հետ հանդիպելու ձգտումն այլեւս այնքան էլ զարմանալի չեն թվում՝ Կիմ Չեն Ընի հետ Սինգապուրում կայացած հանդիպումից հետո: Ստեղծված իրավիճակում զարմանալի չի լինի, եթե Թրամփը Պուտինի հետ հնարավոր հանդիպումից եւ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո ցանկություն հայտնի հանդիպել Իրանի ղեկավարների հետ:

Ինչեւէ, ինչպիսին էլ լինի ՆԱՏՕ-ի օրակարգը, պետք է փաստել, որ դաշինքի եվրոպական մասը եւ ԱՄՆ-ն ունեն սեփական յուրահատուկ մոտեցումները ՆԱՏՕ-ի գլխավոր սպառնալիք հանդիսացող Ռուսաստանի, Իրանի եւ Հյուսիսային Կորեայի հարցերում: Առավել ակներեւ են Իրանի միջուկային գործարքի նկատմամբ եղած տարաձայնությունները, որոնց պատճառով ԱՄՆ-ն դուրս եկավ գործարքից:

Սակայն, անգամ հաշվի առնելով առկա տարաձայնությունները, սպասելի է, որ առաջիկա գագաթնաժողովին հավանություն կտրվի որոշ ընդհանուր ծրագրերի, ինչպիսին օրինակ Լեհաստանում ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի ստեղծումն է: Սակայն պետք է նաեւ հաշվի առնել, որ այս տարի, հիմնվելով Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ սինգապուրյան հանդիպման հաջողության, Պուտինի հետ հնարավոր հանդիպման եւ ՆԱՏՕ-ի դաշնակիցների հանդեպ ցավոտ ֆինանսական ճնշում գործադրելու հնարավորության վրա, Թրամփը էլ ավելի ազատ է զգալու իրեն Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովին եւ փորձելու է ընդգծել, թե ով է դաշինքում «գլխավոր դաշնակիցը»:

Տպել
2437 դիտում

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)