Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Լեւոն Սարգսյանն այլևս Գյումրու պատվավոր քաղաքացիներ չեն

ՀՀ նախկին նախագահներ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լեւոն Սարգսյանն այսօրվանից այլեւս Գյումրու պատվավոր քաղաքացիներ չեն: Այսօր ավագանին կայացած նիստում նրանց զրկեց այդ պատվից: Օրակարգային էր ԱԱԾ նախկին պետ Գորիկ Հակոբյանին եւս զրկել կոչումից: Այս պարագայում՝ հետմահու: Նախագծերը ներկայացրել էր «ԳԱԼԱ» խմբակցությունը: Նախկին նախագահ Սերժ Սարգսյանին կոչումը շնորհվել էր 2006 թվականի օգոստոսի 30-ին, երբ նա հանդիսացել է ՀՀ Պաշտպանության նախարար: Ավագանու նիստում խոսվեց Սերժ սարգսյանի ղեկավարման տարիներին Գյումրիում խորացած ծայրահեղ աղքատության, գործազրկության ցուցանիշի աճի, արտագաղթի ծավալների մեծացման եւ այլ կործանարար հանգամանքների մասին: «2008-2018 թթ․-ին, երբ ՀՀ նախագահը Սերժ Սարգսյանն էր, «ապահով» Հայաստանից ընդմիշտ հեռացել է 280 հազար քաղաքացի։ Պաշտոնական տվյալներով՝ 2007 թվականին աղքատ է եղել  Հայաստանի բնակչության 26,5 տոկոսը, 2017 թվականին՝ շուրջ 30 տոկոսը։ 2008 թվականին, երբ Սերժ Սարգսյանը ստանձնեց նախագահի պաշտոնը երկրի պետական պարտքը 1,9 միլիարդ էր: Ներկա պահին այն կազմում է գրեթե 6 միլիարդ ԱՄՆ դոլար»,- ասաց ավագանու «ԳԱԼԱ» խմբակցության անդամ Քրիստինե Մկրտչյանը:

Սերժ Սարգսյանը «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումից զրկվեց Գյումրու ավագանու 18 կողմ ձայնով: Ռոբերտ Քոչարյանի եւ Լեւոն Սարգսյանի հարցում եւս տարակարծություններ չունեցավ ավագանին:

Գորիկ Հակոբյանին հետմահու կոչումից զրկելը, սակայն, միանշանակ արձագանք չստացավ: Նախագիծը զեկուցեց «ԳԱԼԱ» խմբակցության ավագանու անդամ, անկուսակցական Լեւոն Բարսեղյանը: «Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումը կրելու համար գյումրեցի լինելը դեռ անբավարար չէ: Հակոբյանը եղել է ԱԱԾ պետ 2008 թվականի մարտի մեկին, երբ Երեւանի փողոցներում Քոչարյան Ռոբերտի հրամանով եւ անմիջական ղեկավարությամբ իրականացվել է խաղաղ ցուցարարների կոտորած, առնվազն տասը հոգի գնդակահարվել է Երեւանի փողոցներում: Այդ ժամանակ 132 հոգի քաղաքական բանտարկյալ է դարձել, ձերբակալվել է 1500-ից ավելի մարդ, մոտ 150 հոգի մարմնական վնասվածք է ստացել, դրան հաջորդել է 380 հազար մարդու արտագաղթն անցած տասը տարիների ընթացքում: Ոչ մեկը չի կարող լուրջ դեմքով հայտարարել, որ Գորիկ Հակոբյանը` ԱԱԾ պետը, կապ չունի էս ամեն ինչի հետ: Եւ մասնագիտական բան ասեմ: Քոչարյան Ռոբերտը` խախտելով ՀՀ Սահմանադրությունը, 2008 թվականի մարտի մեկին Երեւանի վարչական տարածքում սահմանել է արտակարգ դրություն, որն ապօրինի կերպով տարածվել է նաեւ ամբողջ ՀՀ տարածքում: Գորիկ Հակոբյանի անմիջական հրամանատարությամբ, ղեկավարությամբ, հանձնարարությամբ, ՀՀ բոլոր զանգվածային լրատվամիջոցներով մարտի մեկի երեկոյից նստեցվել են ԱԱԾ աշխատակիցներ, նրանք  տպարաններում 20 օր շարունակ գրաքննել եւ արգելել են ԶԼՄ-ներում ազատ խոսքը: Մեր հիմնարար ազատություններից մեկը սահամանափակողը եղել է Գորիկ Գուրգենի Հակոբյանը, սրանք հաստատված տեղեկություններ են»,-ասաց Լ. Բարսեղյանը: Ըստ նրա, սա ծանր ժառանգություն է, եւ պետք է ազատվել:

Բարգավաճ Հայաստան խմբակցության ավագանու անդամ Սուսաննա Աստոյանն ասաց՝ անձամբ է ճանաչել Գորիկ Հակոբյանին, հետո էլ ինչո՞ւ է նա հավասարեցվել մյուս 3-ին: Նրանք, ըստ Աստոյանի, ոչ պաշտոնով, ոչ իրենց գործունեությամբ համատեղելի չեն: Աստոյանն ասաց, որ Գորիկ Հակոբյանին կոչումը տրվել է Մուշ թաղամասի շինարարության ֆինանսավորման խնդիրը լուծելու համար: «Ճիշտ է` կարգը չի արգելում, որ մահացած մարդուն կոչումից զրկենք, բայց քրիստոնյա ժողովուրդ ենք եւ գիտենք, որ մեռած մարդկանց մասին խոսում են կամ լավը, կամ` ոչինչ: Մեր խմբակցությունը դեմ է քվեարկելու»,- ասաց Սուսաննա Աստոյանը:

«Նախ, 4 նախագծերն առանձին են եւ կապակցված չեն, հետո էլ հայտնի այդ արտահայտությունը կիսատ եք մեջբերում»,-ասաց Լեւոն Բարսեղյանը: Ըստ նրա, մեռածների ետեւից կամ լավ, կամ` ոչինչ արտահայտությունն ունի շարունակություն: Մեռածների ետեւից կամ լավ, կամ`ոչինչ, ճշմարտությունից բացի:

Գյումրու ավագանու ներկա 26 անդամից միայն 7-ը Գորիկ Հակոբյանին հետմահու «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումից զրկելուն կողմ քվեարկեց: Որոշումը չընդունվեց: Սակայն սա, ըստ «ԳԱԼԱ» խմբակցության՝ կմնա իրենց օրակարգում այնքան, մինչեւ արժանանա դրական պատասխանի:

Նշենք, որ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը Սերժ Սարգսյանին, Ռոբերտ Քոչարանին եւ Լեւոն Սարգսյանին կոչումներից զրկելու քվեարկությանը չմասնակցեց: Մասնակցեց միայն Գորիկ Հակոբյանին կոչումից հետմահու զրկելու հարցի քվեարկությանը եւ դեմ քվեարկեց:

Տպել
5909 դիտում

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ