Ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանի որակազրկումը երկարաձգել են. Փաշիկ Ալավերդյան

ՀՀ կանանց ծանրամարտի հավաքականի անդամ Հռիփսիմե Խուրշուդյանի որակազրկումը երարաձգել են մինչեւ 2020 թ.: Այս մասին այսօր՝ հունիսի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը: Նա նշել, որ այդ հարցը բարձրացնելու է հուլիսին Տաշքենտում կայանալիք միջազգային ֆեդերացիայի համաժողովի ընթացքում:

«Խուրշուդյանի մասին խոսելը շատ դժվար է: Մարդիկ ապացուցում են, որ 2 անգամ է «բռնվել»: Հարցն այն է, որ կան մարզիկներ, որոքն նույն պայմաններում են, ու նրանց 2 տարով են զրկել, իսկ Հռիփսիմեին՝ 4 տարով: Ինչո՞ւ: Այդ հարցը կտամ կոնգրեսի ժամանակ: Նրա որակազրկումը պետք է ավարտվեր մայիսին, բայց դա չեղյալ են համարել ու որոշել երկարացնել մինչեւ 2020 թ., որովհետեւ նա էլ էր կոկորդում մնացող ոսկոր որեւէ պետության մասնակցի համար»,- ասել է Ալավերդյանը:

Խուրշուդյանը 2 տարով որակազրկվել էր Պեկին 2008-ում եւ Լոնդոն 2012-ում արգելված խթանիչներ օգտագործելու համար: Նա նաեւ զրկվել էր Լոնդոն 2012-ի բրոնզե մեդալից: Նրա որակազրկումը պետք է ավարտվեր այս տարվա մայիսին, սակայն երկարաձգվել է: Նա պատրաստվում էր որակազրկման ժամկետի ավարտից հետո մասնակցել աշխարհի 2018 թ. առաջնությանը:

Տպել
878 դիտում

ՀՀ ֆուտբոլի հավաքականի խաղերի ամենաէժան տոմսերը կլինեն 1000 դրամ

Վանեցյանը անձնական միջոցներ չունի, որ ներդնի ֆուտբոլում, բայց կարծում է՝ կարիքը չի էլ լինի

Հայրապետյանը չէր եկել ժողովին, որում Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Նիկողոսյանը եւ Մելիքբեկյանը՝ ՀՖՖ փոխնախագահներ

Ընտրվեց ՀՖՖ գործկոմի նոր կազմը

Արթուր Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ

Արարատ Միրզոյանը Գյումրու թիվ 40 դպրոցի տնօրեն է նշանակել Մարմաշենի դպրոցի ուսուցչին

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել